Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1381.161213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1381-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի, գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներ) և եկամտային հարկի գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել առնվազն 62,598.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`

1) ավելացված արժեքի հարկի գծով` 2012 թվականի տարեկան գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 3 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 5,149.0 հազ. դրամ, և 2013 թվականի գործունեության արդյունքների հիման վրա տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված (մուծվելիք) գումարների փոխհատուցման համար` առնվազն 35,161.2 հազ. դրամ.

2) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 2012 թվականի տարեկան գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 3 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 2,328.9 հազ. դրամ.

3) եկամտային հարկի գծով` 2013 թվականի գործունեության արդյունքների հիման վրա տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված (մուծվելիք) գումարների փոխհատուցման համար` առնվազն 19,959.3 հազ. դրամ:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` կազմել սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթերը` հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2012 և 2013 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքների հիման վրա, ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.

2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված գումարների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`

ա. 2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա ընկերությունների կողմից, որպես գործատու, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները և 2013 թվականին ընկերությունների կողմից եկամտային հարկի վճարների հաշվետվություններում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտային հարկի հաշվարկների պատճենները.

3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):

6. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.

2) Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջե փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարի սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարի 81,5 տոկոսի չափով.

3) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջե փաստացի վճարված եկամտային հարկի վճարները` սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարի 61.19 տոկոսի չափով.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն.

5) ընկերությունների կողմից նախորդ տարիների արդյունքների հիման վրա ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ավելի վճարված և նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներից փոխհատուցված գումարները հաշվանցվում են սույն որոշմանը համապատասխան 2013 թվականին այդ ընկերություններին փոխհատուցվելիք գումարների դիմաց` համաձայն N 3 հավելվածի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 12-ի

N 1381-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._______________________________________________________________.

|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական        |Ցուցանիշների   |

|տային   |դասակարգման բաժինների, խմբերի և       |փոփոխությունը  |

|ծախսերի |դասերի, տնտեսագիտական դասակարգման     |(ավելացումները |

|գործառա-|հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և  |նշված են դրական|

|կան դասա|դրանք իրականացնող մարմինների          |նշանով, իսկ    |

|կարգման |անվանումները                          |նվազեցումները` |

|________|                                      |փակագծերում)   |

|բա|խ |դա|                                      |_______________|

|ժի|ու|սը|                                      |     տարի      |

|նը|մ |  |                                      |               |

|  |բ |  |                                      |               |

|  |ը |  |                                      |               |

|__|__|__|______________________________________|_______________|

| 1| 2| 3|                  4                   |       5       |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                      |          0.00 |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|10|  |  |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ             |     (62598.40)|

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |05|  |Գործազրկություն                       |     (62598.40)|

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |01|Գործազրկություն                       |     (62598.40)|

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |05. Գործազրկության նպաստ              |     (62598.40)|

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի    |     (62598.40)|

|  |  |  |նախարարություն                        |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                      |     (62598.40)|

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                        |     (62598.40)|

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ  |     (62598.40)|

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |Սոցիալական օգնության դրամական         |     (62598.40)|

|  |  |  |արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)   |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |Գործազրկության նպաստներ բյուջեից      |     (62598.40)|

|__|__|__|______________________________________|_______________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ           |      62598.40 |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ                    |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների       |      62598.40 |

|  |  |  |պահուստային ֆոնդ                      |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ     |      62598.40 |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                            |               |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |      62598.40 |

|__|__|__|______________________________________|_______________|

|  |  |  |ՀՀ կառավարություն                     |      62598.40 |

._______________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 12-ի

N 1381-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                              |Ցուցանիշների փոփոխությունը|

|                                          |(ավելացումները նշված են   |

|                                          |դրական նշանով, իսկ        |

|                                          |նվազեցումները`            |

|                                          |փակագծերում)              |

|                                          |__________________________|

|                                          |ոչ ֆինանսական|ֆինանսական  |

|                                          |ցուցանիշներ  |ցուցանիշներ |

|                                          |_____________|____________|

|                                          |    տարի     |   տարի     |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|1.2. Տրանսֆերտներ                                                    |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային   |Տրանսֆերտի անվանումը                                    |

|դասիչը      |Գործազրկության նպաստ                                    |

|____________|                                                        |

|1088 | ԾՏ01 |Նկարագրությունը                                         |

|     |      |Գործազրկության նպաստի տրամադրում գործազուրկի կարգավիճակ |

|     |      |ունեցող քաղաքացիներին                                   |

|____________|________________________________________________________|

|Շահառուների |Նպաստառու գործազուրկների թիվը|    (289)    |      X     |

|քանակը      |                             |             |            |

|____________|_____________________________|_____________|____________|

|Գումարը     |                             |      X      |   (62598.4)|

|(հազ. դրամ) |                             |             |            |

|____________|_____________________________|_____________|____________|

|Տրանսֆերտի  |                             |յուրաքանչյուր|            |

|վճարման     |                             |ամիսը մեկ    |            |

|հաճախականու-|                             |անգամ        |            |

|թյունը      |                             |             |            |

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|_____________________________________________________________________|

|Գործազուրկի կարգավիճակ և  առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ       |

|ունենալը                                                             |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1088 Զբաղվածության ծրագիր                                            |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Գործազրկության մակարդակի նվազեցում                                   |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները   |

|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային             |

|ցուցանիշները                                                         |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային   |Անվանումը                                               |

|դասիչը      |50 տոկոս տեսողությունից հաշմանդամներ ունեցող ՍՊ         |

|            |ընկերություններին ԱԱՀ-ի և  եկամտային հարկի փաստացի      |

|            |վճարված գումարների փոխհատուցում                         |

|____________|                                                        |

|1160 | ԾՏ03 |Նկարագրությունը                                         |

|     |      |Հայաստանի կույրերի միավորման աշխատողների առնվազն 50     |

|     |      |տոկոս տեսողությունից հաշմանդամներ ունեցող ՍՊ            |

|     |      |ընկերություններին ԱԱՀ-ի և  եկամտային հարկի փաստացի      |

|     |      |վճարված գումարների փոխհատուցում                         |

|____________|________________________________________________________|

|Շահառուների |Ծրագրով փոխհատուցում ստացող  |      12     |     X      |

|քանակը      |ՍՊԸ-ների թիվը                |             |            |

|____________|_____________________________|_____________|____________|

|Գումարը     |                             |             |    62598.4 |

|(հազ. դրամ) |                             |             |            |

|____________|_____________________________|_____________|____________|

|Տրանսֆերտի  |                             |   միանվագ   |            |

|վճարման     |                             |             |            |

|հաճախականու-|                             |             |            |

|թյունը      |                             |             |            |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1160 Հաշմանդամներին աջակցության ծրագիր                               |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Հայաստանի կույրերի միավորման աշխատողների առնվազն 50 տոկոս            |

|տեսողությունից հաշմանդամներ ունեցող ՍՊԸ-ներին ԱԱՀ-ի և  եկամտային     |

|հարկի փաստացի վճարված գումարների փոխհատուցում                        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 12-ի

N 1381-Ն որոշման

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՒԾՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|NN |Ընկերությունների       |2012 թվականի տարեկան|Նախորդ տարիների ՀՀ  |

|ը/կ|անվանումները           |գործունեության      |պետական բյուջեներից |

|   |                       |արդյունքների հիման  |ավելի ֆինանսավորված |

|   |                       |վրա ՀՀ 2013 թվականի |և  ՀՀ 2013 թվականի  |

|   |                       |պետական բյուջեից    |պետական բյուջեից    |

|   |                       |փոխհատուցման ենթակա,|փոխհատուցման ենթակա |

|   |                       |սակայն չփոխհատուցված|գումարներից         |

|   |                       |գումարները          |նվազեցման ենթակա    |

|   |                       |                    |գումարները          |

|   |                       |____________________|____________________|

|   |                       |ավելացված|պարտադիր  |ավելացված|պարտադիր  |

|   |                       |արժեքի   |սոցիալական|արժեքի   |սոցիալական|

|   |                       |հարկի    |ապահովու- |հարկի    |ապահովու- |

|   |                       |գծով     |թյան      |գծով     |թյան      |

|   |                       |         |վճարների  |         |վճարների  |

|   |                       |         |գծով      |         |գծով      |

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|1. |ՀԿՄ «Երևանի  թիվ 2     |    225.0|       0.0|      0.0|      48.3|

|   |ՈՒԱՁ» ՍՊԸ              |         |          |         |          |

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|2. |ՀԿՄ «Երևանի  թիվ 3     |   1078.5|     23.6 |      0.0|       0.0|

|   |ՈՒԱՁ» ՍՊԸ              |         |          |         |          |

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|3. |ՀԿՄ «Հրատարակչություն» |   1417.3|     995.1|      0.0|       0.0|

|   |ՍՊԸ                    |         |          |         |          |

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|4. |ՀԿՄ «Էջմիածնի ՈՒԱՁ» ՍՊԸ|      0.0|     764.6|      0.0|       0.0|

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|5. |ՀԿՄ «Վանաձորի ՈՒԱՁ» ՍՊԸ|      0.0|      87.4|      0.0|       0.0|

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|6. |ՀԿՄ «Արմավիրի ՈՒԱՁ» ՍՊԸ|      0.0|       0.0|      0.0|       0.5|

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|7. |ՀԿՄ «Կապանի ՈՒԱՁ» ՍՊԸ  |   1960.3|     157.0|      0.0|       0.0|

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|8. |ՀԿՄ «Աշտարակի ՈՒԱՁ» ՍՊԸ|     12.3|       0.0|      0.0|       7.8|

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|9. |ՀԿՄ «Գյումրիի ՈՒԱՁ» ՍՊԸ|      0.0|       0.0|      0.0|       0.0|

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|10.|ՀԿՄ «Սևանի  ՈՒԱՁ» ՍՊԸ  |     92.9|       0.0|      0.0|      37.1|

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|11.|ՀԿՄ «Երաժշտական        |    246.5|     301.2|      0.0|       0.0|

|   |կոլեկտիվ» ՍՊԸ          |         |          |         |          |

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|12.|ՀԿՄ «Մշակույթի տուն»   |    116.2|       0.0|      0.0|      78.0|

|   |ՍՊԸ                    |         |          |         |          |

|___|_______________________|_________|__________|_________|__________|

|   |Ընդամենը               |   5149.0|    2328.9|      0.0|     171.7|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.12.2013
N 1381-Ն
Որոշում