040.1402.171213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1402-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 888-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 888-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «2013 թվականի ինն ամսում» բառերը փոխարինել «2013 թվականին բառերով».
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) 280.000,0 հազ. դրամ` 80 նոր հակակարկտային կայանքների ձեռքբերման ու տեղակայման համար` 3.500,0 հազ. դրամ միավորի արժեքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով).
2) 70.000,0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում տեղակայված հակակարկտային կայանքների կառավարման միասնական համակարգի ստեղծման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով)».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը.
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1402-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 6-ի
N 888-Ա որոշման
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Գնման|Չափի |Քանակը|Գումարը |
| |ձևը |միավորը| |(հազ. դրամ)|
|_________________________________________________________|___________|
|ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | 350.000,0|
|_________________________________________________________|___________|
|Բաժին N 11 |Խումբ N 01 |Դաս N 01 |ՀՀ կառավարության | 350.000,0|
| | | |պահուստային ֆոնդ | |
|_________________________________________________________|___________|
| այդ թվում` | |
|_________________________________________________________|___________|
|Հակակարկտային կայանք |ԲԸԱՀ |հատ | 80,0 | 280.000,0|
|____________________________________|_____|_______|______|___________|
|Հակակարկտային կայանքների կառավարման |ԲԸԱՀ |դրամ | 1,0 | 70.000,0|
|միասնական համակարգի ստեղծում | | | | |
._____________________________________________________________________.
«: