040.1334.041213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2013 թվականի N 1334-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 79901.6 հազ. դրամ, որից «Մեծամորի N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի հիմնանորոգման նպատակով` 60000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), դպրոցի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների փորձաքննության դրական եզրակացությամբ երաշխավորված նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով` 3400.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով) և «Սպիտակի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի ներքին ջեռուցման ցանցի հիմնանորոգման նպատակով` 16501.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշմամբ նախատեսված «Սպիտակի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի ներքին ջեռուցման ցանցի հիմնանորոգման, «Մեծամորի N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի հիմնանորոգման և փորձաքննության դրական եզրակացությամբ երաշխավորված նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի նոյեմբերի 21-ի
N 1334-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական |փոփոխությունը |
|նը|մ | |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |(ավելացումները |
| |բ | |ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |նշված են դրական|
| |ը | |անվանումները |նշանով, իսկ |
| | | | |նվազեցումները` |
| | | | |փակագծերում) |
| | | | |_______________|
| | | | | տարի |
|__|__|__|____________________________________________|_______________|
| 1| 2| 3| 4 | 5 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | | այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|09| | |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | (79901.6)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | | այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |03| |Նախնական մասնագիտական (արհեստագործական) և | (30000.0)|
| | | |միջին մասնագիտական կրթություն | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | | այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |02|Միջին մասնագիտական կրթություն | (30000.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |01. Միջին մասնագիտական կրթության գծով | (30000.0)|
| | | |ուսանողական նպաստների տրամադրում | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ կրթության և գիտության նախարարություն | (30000.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | | այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Այլ նպաստներ բյուջեից | (30000.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| |06| |Կրթությանը տրամադրվող օժանդակ | (49901.6)|
| | | |ծառայություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | | այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ | (49901.6)|
| | | |ծառայություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |37. Ատեստավորման միջոցով որակավորում | (49901.6)|
| | | |ստացած ուսուցիչներին հավելավճարների | |
| | | |տրամադրում | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ կրթության և գիտության նախարարություն | (49901.6)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | | այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային| (49901.6)|
| | | |ոչ առևտրային կազմակերպություններին | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | 79901.6 |
| | | |ՖՈՆԴԵՐ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | | այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների պահուստային | 79901.6 |
| | | |ֆոնդ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | | այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 79901.6 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 79901.6 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ կառավարություն | 79901.6 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի նոյեմբերի 21-ի
N 1334-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._____________________________________________________________________.
| Գնման առարկայի |Ցուցանիշների |
|______________________________________________________|փոփոխությունը |
|անվանումը |չափի |քա- |գնման|(ավելացումները|
| |միավորը|նակը|ձևը |նշված են |
| | | | |դրական նշանով)|
| | | | |______________|
| | | | |գումարը |
| | | | |(հազ. դրամ) |
|______________________________________________________|______________|
|ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 79901.6|
|______________________________________________________|______________|
|Բաժին N 11 |Խումբ N 01 |Դաս N 01 |ՀՀ կառավարության | 79901.6|
| | | |պահուստային ֆոնդ | |
|______________________________________________________|______________|
|1. «Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի տանիքի | 63400.0|
|հիմնանորոգում | |
|______________________________________________________|______________|
|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | | | | 63400.0|
|___________________________________|_______|____|_____|______________|
|Բնակելի և ոչ բնակելի շենքերի |դրամ |1 |ԲԸԱՀ | 60000.0|
|հիմնական նորոգում | | | | |
|___________________________________|_______|____|_____|______________|
|Բնակելի, հասարակական և արտադրական |դրամ |1 |ԲԸԱՀ | 3400.0|
|շենքերի նախագծում, նախագծերի | | | | |
|փորձաքննություն | | | | |
|______________________________________________________|______________|
|2. «Սպիտակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի ներքին ջեռուցման | 16501.6|
|ցանցի հիմնանորոգում | |
|______________________________________________________|______________|
|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | | | | 16501.6|
|___________________________________|_______|____|_____|______________|
|Բնակելի և ոչ բնակելի շենքերի |դրամ |1 |ԲԸԱՀ | 16501.6|
|հիմնական նորոգում | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի նոյեմբերի 21-ի
N 1334-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(նվազեցումները նշված են |
| |փակագծերում) |
| |__________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.2. Տրանսֆերտներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների |
| |տրամադրում |
|____________| |
|1045 | ԾՏ11 |Նկարագրությունը |
| | |Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների |
| | |տրամադրում |
|____________|________________________________________________________|
|Շահառուների |ՈՒսանողական նպաստ | (99.0) | |
|քանակը |ստացող ուսանողների թիվը | | |
|__________________________________________|_____________|____________|
|Գումարը (հազ. դրամ) | x | (30000.0)|
|__________________________________________|_____________|____________|
|Տրանսֆերտի | | | |
|վճարման | | | |
|հաճախականու-| | | |
|թյունը | | | |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1045 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական |
|կրթություն |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Աշխատաշուկայի արդի պահանջներին և համապատասխան տեխնիկական |
|հմտություններ և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական |
|որակավորում ունեցող մասնագետների պատրաստում |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին |
| |հավելավճարների տրամադրում |
|____________| |
|1146 | ԾՏ11 |Նկարագրությունը |
| | |Հանրակրթական դպրոցներին ատեստավորման արդյունքում ստացած |
| | |տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում |
|____________|________________________________________________________|
|Շահառուների |Ատեստավորման արդյունքում | (234.0) | |
|քանակը |որակավորում ստացած | | |
| |ուսուցիչներ | | |
|__________________________________________|_____________|____________|
|Գումարը (հազ. դրամ) | x | (49901.6)|
|__________________________________________|_____________|____________|
|Տրանսֆերտի | | | |
|վճարման | | | |
|հաճախականու-| | | |
|թյունը | | | |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1146 Հանրակրթության ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և |
|համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում |
._____________________________________________________________________.
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |__________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական |
|սեփականություն հանդիսացող կազմակերպություններում |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Կրթական օբյեկտների հիմնանորոգում |
|____________| |
|1146 | ԵՊ01 |Նկարագրությունը |
| | |Կրթական օբյեկտների շենքերի (մասնաշենքերի) հիմնանորոգում |
| | |(համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի |
| | |իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում) |
|____________|________________________________________________________|
|Քանակական |1. Կազմակերպությունների թիվը,| 2.0 | 0.0 |
| |որտեղ կատարվում են | | |
| |ներդրումներ (միավոր) | | |
|__________________________________________|_____________|____________|
|Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի | x | 79901.6 |
|ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման | | |
|վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) | | |
|__________________________________________|_____________|____________|
|Ակտիվի |Մշակված չէ | | 0.0 |
|ծառայության | | | |
|կանխատեսվող | | | |
|ժամկետը | | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Ակտիվի |Չկա | | 0.0 |
|ընդհանուր | | | |
|արժեքը | | | |
|(հազ. դրամ) | | | |
|____________|_____________________________|_____________|____________|
|Տվյալ | | | 0.0 |
|բյուջետային | | | |
|տարվան | | | |
|նախորդող | | | |
|բյուջետային | | | |
|տարիների | | | |
|ընթացքում | | | |
|ակտիվի վրա | | | |
|կատարված | | | |
|ծախսերը | | | |
|(հազ. դրամ) | | | |
|_____________________________________________________________________|
|Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, |
|մասնավորապես` |
|_____________________________________________________________________|
|Քանակական, |Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն |
|որակական, |ծառայությունների մատուցումը` գործող չափորոշիչներին |
|ժամկետայնու-|համապատասխան ամբողջ ծավալով և որակով: |
|թյան և այլ | |
|չափորոշիչ- | |
|ների | |
|փոփոխության | |
|վրա | |
|____________|________________________________________________________|
|Ծախսային |Գործող կրթական օբյեկտների շենքերի (մասնաշենքերի) կապիտալ|
|արդյունա- |վերանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն |
|վետության |կրթական ծառայությունների մատուցումը` կրթական |
|բարելավման |չափորոշիչներով սահմանված քանակական, որակական և |
|վրա |ժամկետային ցուցանիշներին համապատասխան: |