Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1322.041213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2013 թվականի N 1322-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Ռուսաստանի Դաշնության «Իգրա Թի Վի» հեռուստաընկերությունից «Ինչ: Որտեղ: Երբ» հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու նպատակով «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը տրամադրել «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի նոյեմբերի 28-ի

N 1322-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  |Ցուցանիշների   |

|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և  դասերի, տնտեսագիտական  |փոփոխությունը  |

|նը|մ |  |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող       |(ավելացումները |

|  |բ |  |ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների    |նշված են դրական|

|  |ը |  |անվանումները                                |նշանով, իսկ    |

|  |  |  |                                            |նվազեցումները` |

|  |  |  |                                            |փակագծերում)   |

|  |  |  |                                            |_______________|

|  |  |  |                                            |     տարի      |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                            |           0.0 |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|09|  |  |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ                                  |      (12000.0)|

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |03|  |Նախնական մասնագիտական (արհեստագործական) և   |      (12000.0)|

|  |  |  |միջին մասնագիտական կրթություն               |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |01|Նախնական մասնագիտական (արհեստագործական)     |      (12000.0)|

|  |  |  |կրթություն                                  |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |01. Նախնական մասնագիտական (արհեստագործական) |      (12000.0)|

|  |  |  |կրթություն                                  |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |ՀՀ կրթության և  գիտության նախարարություն    |      (12000.0)|

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ       |      (12000.0)|

|__|__|__|____________________________________________|_______________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ     |       12000.0 |

|  |  |  |ՖՈՆԴԵՐ                                      |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների պահուստային |       12000.0 |

|  |  |  |ֆոնդ                                        |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ           |       12000.0 |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ       |       12000.0 |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |ՀՀ կառավարություն                           |       12000.0 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի նոյեմբերի 28-ի

N 1322-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________________.

|Գնման առարկայի                                        |Ցուցանիշների  |

|______________________________________________________|փոփոխությունը |

|անվանումը                          |չափի   |քա- |գնման|(նվազեցումները|

|                                   |միավորը|նակը|ձևը  |նշված են      |

|                                   |       |    |     |փակագծերում)  |

|                                   |       |    |     |______________|

|                                   |       |    |     |գումարը       |

|                                   |       |    |     |(հազ. դրամ)   |

|______________________________________________________|______________|

|ՀՀ կրթության և  գիտության նախարարություն              |     (12000.0)|

|______________________________________________________|______________|

|Բաժին N 09 |Խումբ N 03  |Դաս N 01  |Նախնական          |     (12000.0)|

|           |            |          |մասնագիտական      |              |

|           |            |          |(արհեստագործական) |              |

|           |            |          |կրթություն        |              |

|______________________________________________________|______________|

|1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն |     (12000.0)|

|______________________________________________________|______________|

|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ               |       |    |     |     (12000.0)|

|___________________________________|_______|____|_____|______________|

|Նախնական մասնագիտական              |դրամ   |  1 |ԲԸԱՀ |     (12000.0)|

|(արհեստագործական) կրթություն       |       |    |     |              |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի նոյեմբերի 28-ի

N 1322-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                              |Ցուցանիշների փոփոխությունը|

|                                          |(ավելացումները նշված են   |

|                                          |դրական նշանով, իսկ        |

|                                          |նվազեցումները`            |

|                                          |փակագծերում)              |

|                                          |__________________________|

|                                          |ոչ ֆինանսական|ֆինանսական  |

|                                          |ցուցանիշներ  |ցուցանիշներ |

|                                          |_____________|____________|

|                                          |    տարի     |   տարի     |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|1.1. Ծառայություններ                                                 |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային   |Անվանումը                                               |

|դասիչը      |Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն      |

|____________|                                                        |

|1045 |ԱԾ02  |Նկարագրությունը                                         |

|     |      |Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության       |

|     |      |ծառայությունների մատուցում                              |

|____________|________________________________________________________|

|Քանակական   |ՈՒսումնարանների թիվը         |             |            |

|            |_____________________________|_____________|____________|

|            |Սովորողների թիվը             |    (36.0)   |            |

|____________|_____________________________|_____________|____________|

|Որակական    |Մշակված չէ                   |             |            |

|____________|_____________________________|_____________|____________|

|Ժամկետայնու-|Մշակված չէ                   |             |            |

|թյան        |                             |             |            |

|____________|_____________________________|_____________|____________|

|Մատուցվող   |                             |      x      |   (12000.0)|

|ծառայության |                             |             |            |

|վրա կատարվող|                             |             |            |

|ծախսը       |                             |             |            |

|(հազ. դրամ) |                             |             |            |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1045 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և  միջին մասնագիտական   |

|կրթության ծրագիր                                                     |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Աշխատաշուկայի արդի պահանջներին և  համապատասխան տեխնիկական            |

|հմտություններ և  կարողություններ, ինչպես նաև  միջին մասնագիտական     |

|որակավորում ունեցող մասնագետների պատրաստում                          |

|_____________________________________________________________________|

|1.2. Տրանսֆերտներ                                                    |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային   |Անվանումը                                               |

|դասիչը      |Ռուսաստանի Դաշնության «Իգրա Թի Վի»                      |

|            |հեռուստաընկերությունից «Ինչ: Որտեղ: Երբ» հեռուստանախագծի|

|            |արտոնագրի ևս  մեկ տարի ժամկետով ձեռքբերում              |

|____________|                                                        |

|1148 |ԾՏ04  |Նկարագրությունը                                         |

|     |      |Ռուսաստանի Դաշնության «Իգրա Թի Վի»                      |

|     |      |հեռուստաընկերությունից «Ինչ: Որտեղ: Երբ» հեռուստանախագծի|

|     |      |արտոնագրի ևս  մեկ տարի ժամկետով ձեռքբերում              |

|____________|________________________________________________________|

|Շահառուների |                             |             |     0.0    |

|քանակը      |                             |             |            |

|____________|_____________________________|_____________|____________|

|Գումարը     |                             |      x      |  12000.0   |

|(հազ. դրամ) |                             |             |            |

|____________|_____________________________|_____________|____________|

|Տրանսֆերտի  |                             |   միանվագ   |       0.0  |

|վճարման     |                             |             |            |

|հաճախականու-|                             |             |            |

|թյունը      |                             |             |            |

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|ՀՀ ինտելեկտուալ զարգացվածություն ունեցող քաղաքացիներ                 |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1148 Արտաուսումնական դաստիարակության ծրագիր                          |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Գիտելիքների տնտեսության արդի պահանջներին համապատասխան ինտելեկտուալ   |

|զարգացվածության մակարդակի ապահովում                                  |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2013
N 1322-Ն
Որոշում