040.1320.041213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2013 թվականի N 1320-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման ծրագրերի` «Ճարտարագիտական բարձրագույն կրթության կրթակարգի բարելավում, նոր տեխնոլոգիաների ներդրում», իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 40000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի նոյեմբերի 21-ի
N 1320-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական |փոփոխությունը |
|նը|մ | |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |(ավելացումները |
| |բ | |ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |նշված են դրական|
| |ը | |անվանումները |նշանով, իսկ |
| | | | |նվազեցումները` |
| | | | |փակագծերում) |
| | | | |_______________|
| | | | | տարի |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|09| | |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | (40000.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |06| |Կրթությանը տրամադրվող օժանդակ | (40000.0)|
| | | |ծառայություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ | (40000.0)|
| | | |ծառայություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |37. Ատեստավորման միջոցով որակավորում ստացած | (40000.0)|
| | | |ուսուցիչներին հավելավճարների տրամադրում | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ կրթության և գիտության նախարարություն | (40000.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային| (40000.0)|
| | | |ոչ առևտրային կազմակերպություններին | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | 40000.0 |
| | | |ՖՈՆԴԵՐ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների պահուստային | 40000.0 |
| | | |ֆոնդ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 40000.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 40000.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ կառավարություն | 40000.0 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի նոյեմբերի 21-ի
N 1320-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով, իսկ |
| |նվազեցումները` |
| |փակագծերում) |
| |__________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.2. Տրանսֆերտներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին |
| |հավելավճարների տրամադրում |
|____________| |
|1146 |ԾՏ11 |Նկարագրությունը |
| | |Հանրակրթական դպրոցներին ատեստավորման արդյունքում ստացած |
| | |տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում |
|____________|________________________________________________________|
|Շահառուների |Ատեստավորման արդյունքում | (188.0)| |
|քանակը |որակավորում ստացած | | |
| |ուսուցիչներ | | |
|__________________________________________|_____________|____________|
|Գումարը (հազ. դրամ) | x | (40000.0)|
|__________________________________________|_____________|____________|
|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը | | |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1146 Հանրակրթության ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և |
|համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան |
| |(Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության |
| |զարգացման ծրագրերի` «Ճարտարագիտական բարձրագույն |
| |կրթության կրթակարգի բարելավում, նոր տեխնոլոգիաների |
| |ներդրում», իրականացում |
|____________| |
|1111 |ԾՏ13 |Նկարագրությունը |
| | |«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան |
| | |(Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության |
| | |զարգացման ծրագրերի` «Ճարտարագիտական բարձրագույն |
| | |կրթության կրթակարգի բարելավում, նոր տեխնոլոգիաների |
| | |ներդրում», իրականացում |
|____________|________________________________________________________|
|Շահառուների |Տրանսֆերտ ստացող | 1 | 0.0 |
|քանակը |հաստատությունների թիվը | | |
|__________________________________________|_____________|____________|
|Գումարը (հազ. դրամ) | x | 40000.0 |
|__________________________________________|_____________|____________|
|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |միանվագ | 0.0 |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|ՀՀ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին |
|համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում |
|ունեցող մասնագետների պատրաստում |
._____________________________________________________________________.