103.0871.241013
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 10 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 871-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 67-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչը» (այսուհետ` «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ») համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 67-Ն հրամանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2013 թ. սեպտեմբերի 19-ի
N 871-Ն հրամանի
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
ՀԴ-014-2013
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
Տասներորդ վերանայում
Հիվանդությունների եվ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգման(ՀԴ) նկարագիրը
1. Նպատակը և կիրառման ոլորտը
Հիվանդությունների դասակարգումը կարելի է սահմանել որպես գլուխների համակարգ, որոնցում կոնկրետ նոզոլոգիական միավորները ներառված են ընդունված չափանիշներին համապատասխան: ՀԴ նպատակն է ստեղծել պայմաններ` տարբեր երկրներում կամ տարածաշրջաններում և տարբեր ժամանակներում ստացված մահացության և հիվանդացության տվյալների համակարգված գրանցման, վերլուծության, մեկնաբանման և համեմատության համար: ՀԴ կիրառվում է հիվանդությունների և առողջության հետ կապված այլ խնդիրների ախտորոշումների բանավոր ձևակերպումը տառաթվային ծածկագրի փոխակերպելու համար, ինչը ապահովում է տվյալների պահպանման, առանձնացման և վերլուծության հարմարավետությունը:
2. Ըստ էության, ՀԴ դարձել է ընդհանուր համաճարակաբանական նպատակների և առողջապահության կառավարման հետ կապված շատ նպատակների միջազգային ստանդարտ ախտորոշիչ դասակարգում: Այն ներառում է բնակչության խմբերի առողջության ընդհանուր վիճակի վերլուծությունը, ինչպես նաև, հիվանդությունների տարածվածության հաճախականության և այլ գործոնների` ինչպիսին են առանձին անձանց վրա ազդող որոշ առանձնահատուկ հանգամանքների հետ կապված առողջության խնդիրների, մոնիթորինգը: ՀԴ նախատեսված չէ և պիտանի չէ առանձին կլինիկական ձևերի ինդեքսավորման համար:
3. ՀԴ կարելի է կիրառել հիվանդությունների և բնակչության առողջության և բնական շարժի հետ կապված տարբեր փաստաթղթերում գրանցված առողջությանը վերաբերվող տարբեր խնդիրների դասակարգման համար: Ի սկզբանե այն կիրառվել է մահվան վկայականներում նշված մահվան պատճառների դասակարգման համար, ավելի ուշ շրջանակներն ընդլայնվեցին, որպեսզի ներառվեն ախտորոշումները` հիվանդացության վիճակագրության համար: Կարևոր է նշել, որ չնայած ՀԴ գլխավորապես նախատեսված է պաշտոնական ախտորոշում ունեցող հիվանդությունների և վնասվածքների դասակարգման համար, այդուհանդերձ ոչ բոլոր խնդիրները կամ բժշկական օգնության դիմելիության պատճառները կարող են նշվել պաշտոնական ախտորոշման օգնությամբ: Այդ իսկ պատճառով ՀԴ նախատեսում է հետազոտման ընթացքում հայտնաբերված նշանների, ախտանիշերի, շեղումների, գանգատների, սոցիալական հանգամանքների, որոնք բժշկական փաստաթղթերում կարող են նշվել ախտորոշման փոխարեն, տվյալների մշակման լայն սպեկտոր (տե՛ս գլուխներ XVIII և XXI): Հետևաբար, ՀԴ կարող է կիրառվել բազմաթիվ բժշկական փաստաթղթերում ներառված` «ախտորոշումը», «հոսպիտալացման պատճառը», «վիճակներ, որոնց պատճառով իրականացվել է բուժումը», «բուժօգնության դիմելու պատճառը» սյունյակներում տվյալների դասակարգման համար, որտեղից վերցվում են վիճակագրական տվյալները և առողջությանը վերաբերող տեղեկատվության այլ ձևերը:
2. Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների դասակարգման «ընտանիքի» հայեցակարգը.
1. Չնայած ՀԴ կարելի է կիրառել տարբեր նպատակներով, այն միշտ չէ որ հնարավորություն է տալիս ներառել բավական հանգամանալից տվյալներ որոշակի մասնագիտությունների համար: Երբեմն առաջանում է դասակարգվող վիճակների տարբեր բնութագրերի համատեղման անհրաժեշտություն: ՈՒստի ցանկալի եղավ, որ ՀԴ ներառի առողջությանը կամ բուժօգնությանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվության դասակարգում:
2. Թվում էր, ներկայացված հիմնական ՀԴ (եռանիշ և քառանիշ դասակարգումը) չի կարող ներառել այլ լրացուցիչ տեղեկատվություն և միաժամանակ մնալ մատչելի և հարմար ավանդաբար օգտվողների համար: Այդ իսկ պատճառով առաջացավ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների դասակարգման «ընտանիքի» ստեղծման գաղափարը:
3. ՀԴ-10-ի «միջուկը» եռանիշ ծածկագիր է, որը հանդիսանում է պարտադիր մակարդակ` առանձին երկրների կողմից ԱՀԿ ներկայացվող մահացության տվյալների դասակարգման, ինչպես նաև հիմնական միջազգային համեմատությունների անցկացման ժամանակ: Քառանիշ դասերը, չնայած միջազգային մակարդակներում հաշվետվության համար պարտադիր չեն, այդուհանդերձ առաջարկվում են շատ նպատակների համար և կազմում են ՀԴ անբաժան մասը, ինչպես վիճակագրական մշակումների համար` հատուկ ցանկը:
4. Գոյություն ունեն դասակարգման երկու հիմնական խմբեր: Առաջին խումբը ընդգրկում է ախտորոշումները և առողջության վիճակի տվյալները: Այն կառուցվում է անմիջական ՀԴ հիման վրա` դասերի ցանկի կրճատման կամ ընդլայնման ճանապարհով: Կրճատված ցանկը կարող է կիրառվել տվյալների ներկայացման տարբեր ձևերի գումարային վիճակագրական աղյուսակների համար, առաջնային բժշկա-սանիտարական օգնության զարգացման տեղեկատվական աջակցման համար: Ընդլայնված ցանկերն առավել կիրառվում են կլինիկական մանրամասնման համար, օրինակ, նեղ մասնագետների համար` ադապտացված դասակարգման տարբերակներում: Այդ խումբը ներառում է նաև դասերը լրացնող դասակարգում, ինչը հնարավորություն է տալիս բաշխել ախտորոշումները` կիրառելով դասակարգման այլ առանցք, օրինակ, չարորակ նորագոյացությունների ձևաբանությունը:
5. Դասակարգման երկրորդ խումբը ընդգրկում է առողջության խանգարումներին վերաբերող հարցերը, որոնք չեն համապատասխանում ներկայում հայտնի վիճակների ֆորմալ ախտորոշումներին, ինչպես նաև բուժօգնության ենթակա այլ ախտորոշումներին: Այս խումբը ներառում է հաշմանդամության, բժշկական և վիրաբուժական գործընթացների և առողջապահության գործընթացներին դիմելու պատճառների դասակարգումը:
6. ՀԴ ընտանիքը ներառում է նաև սահմանումների, չափանիշների և մեթոդների հայեցակարգային հիմքերը, որոնք էլ ըստ էության դասակարգում չեն, բայց սերտորեն կապված են ՀԴ հետ: Այդ հայեցակարգերից մեկը` առաջնային բժշկական օգնության համար տեղային մակարդակով տեղեկատվության հավաքման և կիրառմանն աջակցման մեթոդների զարգացումն է:
7. ՀԴ հետ կապված, բայց դրանից չբխող, այլ հրապարակում է հանդիսանում Հիվանդությունների միջազգային անվանակարգը (ՀՄԱ):
8. Ներկայացված աղյուսակը ցույց է տալիս դասակարգումների «ընտանիքի» տարբեր անդամների բովանդակությունը և փոխհարաբերությունները:
Աղյուսակ 1. Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների դասակարգման բաժիններ («ընտանիք»)
._______________________.
|Հիվանդությունների և |
|առողջության հետ կապված |
|խնդիրների վիճակագրական | .______________________.
|դասակարգում | | ԱԴԱՊՏԱՑԻԱՆԵՐ |
| | | ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ |
._________________. | ՀԻՄՆԱԿԱՆ ՀԴ | | ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
| ԱՌԱՋՆԱՅԻՆ | | (ԵՌԱՆԻՇ ԴԱՍԵՐ) | | |
|ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ | | | |. ՈՒռուցքաբանություն |
| ՕԳՆՈՒԹՅԱՆ | |. Ախտորոշումներ | |. Ստոմատոլոգիա |
| ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ | |. Ախտանիշեր | |. Մաշկաբանություն |
| ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ | |. Նորմայից շեղումներ` | |. Հոգեբուժություն |
|. Տեղեկատվություն|<__|հայտնաբերված լաբորատոր="" |__="">|. Նյարդաբանություն |
|ոչ բժշկական | |մեթոդներով | |. Մանկաբարձություն և |
|անձնակազմի կողմից| |. Վնասվածքներ և | |գինեկոլոգիա |
|. Առողջության | |թունավորումներ | |. Ռևմատոլոգիա և |
|վերաբերյալ | |. Հիվանդացության և | |օրթոպեդիա |
|տեղեկատվության | |մահացության արտաքին | |. Մանկաբուժություն և |
|այլ կոմունալ | |պատճառներ | |այլն |
|համակարգեր | |. Առողջության վիճակի | |. Ընդհանուր բժշկական |
._________________. |վրա ազդող գործոններ | |պրակտիկա |
._______________________. .______________________.
| |
._____________. .___________.
|Հակիրճ ցանկեր| | ՀԴ |
|վիճակագրական | | (քառանիշ |
|մշակումների | |ենթադասեր) |
|համար | | |
._____________. .___________.
| .__.
._________________________________. .______________________.
| ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ | | ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ |
| ԱՅԼ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐ | |ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ |
|. Աշխատունակության խանգարումներ, | | (ՀՄԱ) |
|նվազում և հաշմանդամություն | | |
|. Գործընթաց | | |
|. Դիմելու պատճառները (գանգատներ) | | |
._________________________________. .______________________.
3. ՀԴ կառուցվածքը և սկզբունքները
1. Դասակարգումներ` հիմնված ախտորոշման վրա
Վիճակագրական մշակումների համար հատուկ ցանկերն անմիջականորեն բխում են հիմնական դասակարգումից: Դրանք կիրառվում են միջազգային, ազգային և ենթաազգային մակարդակներում առողջության վիճակի և նրա շարժընթացի վերլուծության տվյալների ներկայացման և հեշտացման համար:
2. Հատուկ ցանկեր վիճակագրական մշակումների համար
1) ՀԴ հանդիսանում է առանցքային փոփոխական դասակարգում: Նրա կառուցվածքը մշակված է ՈՒիլյամ Ֆարրոյի կողմից առաջարկված դասակարգման սկզբունքով: Սխեման կայանում է նրանում, որ բոլոր գործնական և համաճարակաբանական նպատակների համար հիվանդությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները պետք է խմբավորվեն հետևյալ կերպ.
ա. համաճարակային հիվանդություններ
բ. կոնստիտուցիոնալ կամ ընդհանուր հիվանդություններ
գ. անատոմիական տեղակայմամբ խմբավորված տեղային հիվանդություններ
դ. հիվանդություններ կապված զարգացման հետ
ե. վնասվածքներ
2) Բուն կառուցվածքը արտացոլված է ՀԴ-10-ի գլուխներում: Այն ժամանակի ընթացքում ստուգում է անցել և, որոշ դեպքերում լինելով կամայական, դեռևս համարվում է առկա այլընտրանքներից առավել հարմարը հիմնական համաճարակաբանական դասակարգման նպատակների համար:
3) Վերը թվարկված առաջին երկու և վերջին երկու խմբերը հանդիսանում են «հատուկ խմբեր» և միավորում են այն վիճակները, որոնք հարմար չէր խմբավորել համաճարակաբանական հետազոտությունների ժամանակ` դրանց ցրված լինելու դեպքում, օրինակ, եթե դասակարգումը կատարված լիներ գերազանցապես անատոմիական տեղակայմամբ: «Անատոմիական տեղակայմամբ խմբավորված տեղային հիվանդությունների» մնացած խումբը ներառում է ՀԴ գլուխները` օրգանիզմի հիմնական համակարգերից յուրաքանչյուրի համար:
4) «Հատուկ խմբերին» և «օրգանիզմի համակարգերին» պատկանող գլուխների միջև տարբերությունն ունի գործնական նշանակություն դասակարգման կառուցվածքը հասկանալու, ստացված վիճակագրական տվյալները ծածկագրելու և մեկնաբանելու համար: Անհրաժեշտ է հիշել, որ, որպես կանոն, վիճակները դասակարգվում են գերազանցապես «հատուկ խմբերին» պատկանող մեկ դասում, որտեղ տվյալ վիճակը ներառելու կասկածի դեպքում, գերակայությունը տրվում է «հատուկ խմբերի» դասերին:
5) ՀԴ հիմքը կազմում են եռանիշ դասերի միասնական ծածկագրային ցանկերը որոնցից յուրաքանչյուրը այնուհետև կարող է բաժանվել քառանիշ ենթադասերի` մինչև տասը: Նախկին վերանայումներում ծածկագրման սոսկ թվային համակարգի փոխարեն, Տասներորդ վերանայման ժամանակ, կիրառվել է տառա-թվային ծածկագիր` տառային ծածկագիրը որպես առաջին նշան և թվայինը` ծածկագրի երկրորդ, երրորդ և չորրորդ նշաններում: Չորրորդ նշանը հաջորդում է տասնորդական կետին: Այսպիսով, ծածկագրերի հնարավոր համարները տարածվում են A00.0-ից մինչև Z99.9. U տառը չի օգտագործվում (տե՛ս ստորև):
4. Գլուխներ
1. Դասակարգիչը բաժանված է 22 գլխի: ՀԴ ծածկագրի առաջին նշանը հանդիսանում է տառը, և յուրաքանչյուր տառը համապատասխանում է որոշակի դասին, բացառությամբ D տառի, որը կիրառվում է II գլխում «Նորագոյացություններ» և III դասում` «Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ և իմուն մեխանիզմը ներգրավող որոշակի խանգարումներ», և H տառը, որը կիրառվում է VII գլխում` «Աչքի և հավելյալ ապարատի հիվանդություններ» և VIII գլխում` «Ականջի և պտկաձև ելունի հիվանդություններ»: Չորս դասերի (I, II, XIX և XX գլուխներ) ծածկագրերի առաջին նշանում կիրառում են մեկ տառից ավել:
2. Յուրաքանչյուր գլուխ պարունակում է եռանիշ դասերի բավական քանակ, որպեսզի ընդգրկի ներառված ողջ նյութը: Առայժմ կիրառվում են ոչ բոլոր առկա ծածկագրերը, ինչը հնարավորություն կտա դասակարգումը առավել մանրամասնել հետագա վերանայումների ժամանակ:
3. I-XVII գլուխները պատկանում են հիվանդություններին և այլ ախտաբանական վիճակներին, իսկ XIX գլուխը` վնասվածքներին, թունավորումներին և արտաքին գործոնների ազդեցության որոշ այլ հետևանքներին: Մնացած դասերը ընդգրկում են ախտորոշիչ տվյալների վերաբերյալ մի շարք արդի հասկացություններ: XVIII գլուխը ընդգրկում է «Ախտանիշեր, նշաններ և նորմայից շեղումներ, հայտնաբերված կլինիկական և լաբորատոր հետազոտությունների ժամանակ չդասակարգված այլ դասերում»: XX գլուխը` «Հիվանդացության և մահացության արտաքին պատճառները» ավանդաբար կիրառվել է վնասվածքների և թունավորումների արտաքին պատճառների դասակարգման համար, սակայն սկսած Իններորդ վերանայումից այն նաև նախատեսված է հիվանդությունների և այլ ախտաբանական վիճակների ցանկացած արտաքին պատճառի գրանցման համար: Եվ վերջում, XXI` «Առողջության վիճակի և առողջապահության հաստատություններ դիմելու վրա ազդող գործոններ» գլուխը նախատեսված է տվյալ պահին հիվանդ չհանդիսացող առողջապահության հաստատություն դիմած, կամ հանգամանքների բերումով, որոնց համար բժշկական օգնություն է ստացել հենց այդ պահին, կամ ստացած բժշկական օգնության հետ որևիցէ կապ չունենալու պատճառները բացատրող տվյալները դասակարգելու համար»:
5. Դասերի բաժիններ
1. Գլուխները բաժանվում են եռանիշ դասերի միատեսակ «բլոկների»: I գլխում բաժինների անվանումներն արտացոլում են դասակարգման երկու առանցքները` վարակի փոխանցման եղանակը և ախտածին միկրոօրգանիզմների լայն խումբը: II գլխում առաջին առանցք է հանդիսանում նորագոյացության բնույթը` ըստ նորագոյացությունների բնույթի, խմբավորման սահմաններում` ենթախմբերի ձևավորման համար հիմնականում առանցքային է հանդիսանում տեղակայումը, չնայած մի քանի եռանիշ դասեր նախատեսված են նորագոյացությունների կարևոր ձևաբանական տիպերի համար (օրինակ, լեյկոզներ, լիմֆոմաներ, մելանոմաներ, մեզոթելիոմաներ, Կապոշի սարկոման): Դասերի միջակայքը տրված է փակագծերում յուրաքանչյուր բաժնից հետո:
6. Եռանիշ ենթադասեր
1. Յուրաքանչյուր բաժնի սահմաններում եռանիշ դասերից որոշները նախատեսված են միայն մեկ հիվանդության համար, ընտրված դրանց հաճախականության, ծանրության կամ առողջապահական ծառայությունների ներգործության նկատմամբ ընկալունակության հետևանքով, մինչդեռ մնացածները նախատեսված են որոշ ընդհանուր բնութագրերով հիվանդությունների խմբերի համար: Բլոկներում սովորաբար առկա են դասերի «այլ» վիճակների համար, որոնք հնարավորություն են տալիս դասակարգել մեծ քանակությամբ տարբեր, սակայն հազվադեպ հանդիպող վիճակներ, ինչպես նաև «չճշտված» վիճակներ:
7. Քառանիշ ենթադասեր
1) Չնայած միջազգային մակարդակում ներկայացնելու համար դա պարտադիր չէ, եռանիշ դասերի մեծ մասը բաժանված են չորրորդ թվային նշանով տասնորդական կետից հետո, այնպես որ կարելի լինի կիրառել ևս 10 ենթադասեր: Եթե եռանիշ դասը բաժանված չէ, խորհուրդ է տրվում կիրառել «X» տառը չորրորդ նշանի տեղը լրացնելու համար, որպեսզի ծածկագրերն ունենան ստանդարտ չափ տվյալների վիճակագրական մշակման համար:
2) Քառանիշ դասերը կիրառվում են ցանկացած համապատասխան եղանակով, որոշելով, օրինակ, մեկ հիվանդության տարբեր տեղակայումները կամ տեսակները, եթե եռանիշ դասը նախատեսված է միայն մեկ հիվանդության, կամ առանձին հիվանդությունների համար, եթե եռանիշ դասը նախատեսված է հիվանությունների խմբի համար:
3) Չորրորդ .8 նշանը սովորաբար կիրառվում է եռանիշ դասերին պատկանող «այլ» վիճակների նշման համար, իսկ .9 նշանը ավելի հաճախ կիրառվում է, որպեսզի արտահայտեն եռանիշ դասերի միևնույն հասկացությունը, առանց լրացուցիչ տեղեկատվական լրացման:
4) Երբ միանման չորրորդ նշանները կիրառվում են մի քանի եռանիշ դասերի աստիճանավորման համար, այդ չորրորդ նշանների իմաստային նշանակությունը նշվում է միայն մեկ անգամ, նախքան դասը թվարկելը: Յուրաքանչյուր այդպիսի դասում տրվում է ծանոթագրություն, որոնցով տրվում են մանրամասն տեղեկություններ, օրինակ. վիժումների համար O03-O06 դասերն ունեն բարդություններն արտահայտող ընդհանուր չորրորդ նշանը:
8. Կիրառման համար լրացուցիչ աստիճանավորում
1) Ծածկագրի հինգերորդ և հետագա մակարդակները սովորաբար իրենցից ներկայացնում են քառանիշ ծածկագրի նկատմամբ տարբեր առանցքներով ենթադասակարգումներ: Դրանք պարունակում են.
ա. Գլուխ XIII- ենթադասեր ըստ անատոմիական տեղակայման
բ. Գլուխ XIX- բաց և փակ կոտրվածքների, ինչպես նաև ներգանգային, ներկրծքային և ներորովայնային բաց վերքով և առանց դրա վնասվածքները նշելու համար
9. «U» չօգտագործված ծածկագրեր
U00-U49 ծածկագրերը կիրառում են անհայտ ծագման (էթիոլոգիայի) նոր հիվանդությունների ժամանակավոր նշման համար: U50-U99 ծածկագրերը կարող են կիրառվել հետազոտական նպատակներով, օրինակ, հատուկ նախագծի սահմաններում այլընտրանքային ենթադասակարգման փորձարկման համար:
10. Նշաններ և համառոտագրություններ
Սույն դասակարգչում կիրառված նշանները և համառոտագրությունները.
1) +(խաչի նշան)` հիմնական հիվանդության ծածկագիր
2) *(աստղանիշ)` ֆակուլտատիվ, լրացուցիչ ծածկագիր, վերաբերում է հիվանդության դրսևորմանը
3) () կլոր փակագիծ`
4) ա) կլոր փակագծի ներսում գրվում են բացառություններին վերաբերող ծածկագրեր,
5) բ) կիրառվում է կրկնակի ծածկագրման ժամանակ:
6) Նման դեպքերում, աստղանիշով խմբերում կլոր փակագծերի ներսում նշվում են խաչի նշանով ծածկագրերը, իսկ խաչի նշանով խմբերում` աստղանիշով ծածկագրերը:
7) (` բութ) դրվում է «ներառյալ» և «բացառությամբ» բառերից հետո, ներառված կամ բացառված տերմինների թվարկման ժամանակ, երբ դրանց նախորդող բառերն ավարտված ձևակերպումներ չեն, բայց անհրաժեշտ է դրանք ներառել տվյալ խմբերում:
8) ԱՀՃ (առանց հավելյալ ճշտումների)` օգտագործվում է հիշեցման համար, որ ախտաբանական վիճակը հետևյալ ճշտումներ չունի:
9) Այլ դասերում չդասակարգված` ԱԽՉ այլ բաժիններում նշված խմբերը դասակարգված չեն:
10) «և» շաղկապ` կիրառվում է ե՛ւ «և»-ի, ե՛ւ «կամ»-ի իմաստով:
11) .- կետ, գծիկ` գոյություն ունի քառանիշ կոդ, և այն պետք է փնտրել համապատասխան խմբերում:
12) ԴՆԹ` դեզոքսիռիբոնուկլեինաթթու
13) ՁԻԱՀ` ձեռք բերովի իմունային անբավարարության համախտանիշ
14) ՄԻԱՎ` մարդու իմունային անբավարարության վիրուս
ԳԼՈՒԽ I |
ՎԱՐԱԿԻՉ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱՅԻՆ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Էյ00 - Բի99) (A00 - B99) |
Ներառյալ`
փոխանցվող կամ տարափոխիկ դիտարկվող հիվանդությունները
Մանրէային (բակտերիալ) գործոնի նկատմամբ կայուն հակաբիոտիկները նույնականացնելու համար կիրառվում են U80-U89-ծածկագրերը:
Բացառությամբ`
վարակիչ հիվանդության վարակակրության կամ կասկածյալ վարակակրության (Z22.-)
որոշ տեղակայված վարակների` տե՛ս օրգան համակարգերին պատկանող գլուխները
հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանը բարդացնող վարակիչ և մակաբուծային հիվանդությունների (բացառությամբ մանկաբարձական փայտացման (O98.-))
պերինատալ շրջանի (բացառությամբ պերինատալ փայտացման, բնածին սիֆիլիսի, պերինատալ գոնոկոկային վարակի և ՄԻԱՎ-ով հարուցված հիվանդությունների) վարակիչ և մակաբուծային հիվանդությունների (P35-P39)
գրիպի և այլ սուր շնչառական վարակների (J00-J22),
անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր:
Սույն գլուխը ներառում է հետևյալ բաժինները`
A00-A09 Աղիքային վարակիչ հիվանդություններ
A15-A19 Տուբերկուլյոզ
A20-A28 Որոշ մանրէային զոոնոզներ
A30-A49 Այլ մանրէային հիվանդություններ
A50-A64 Առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
A65-A69 Սպիրոխետայով հարուցված այլ հիվանդություններ
A70-A74 Խլամիդիաներով հարուցված այլ հիվանդություններ
A75-A79 Ռիկետսիոզներ
A80-A89 Կենտրոնական նյարդային համակարգի վիրուսային վարակներ
A90-A99 Հոդվածոտանիներով փոխանցվող վիրուսային տենդեր և վիրուսային հեմոռագիկ տենդեր
B00-B09 Մաշկի և լորձաթաղանթի ախտահարմամբ բնորոշվող վիրուսային վարակներ
B15-B19 Վիրուսային հեպատիտ
B20-B24 Մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված հիվանդություն (ՄԻԱՎ)
B25-B34 Վիրուսային այլ հիվանդություններ
B35-B49 Միկոզներ
B50-B64 Պրոտոզոային հիվանդություններ
B65-B83 Հելմինթոզներ (ճիճվախտներ)
B85-B89 Ոջլոտություն, քոսոտություն և այլ ինֆեստացիաներ
B90-B94 Վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հետևանքներ
B95-B97 Մանրէային, վիրուսային և այլ վարակային ագենտներ (ազդակներ, գործոններ)
B99 Այլ վարակիչ հիվանդություններ
ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (A00-A09)
A00 Խոլերա
A00.0 Խոլերային վիբրիոնով հարուցված խոլերա, բիովար խոլերա (Cholerae)
Դասական խոլերա
A00.1 Խոլերային վիբրիոնով հարուցված խոլերա, բիովար Էլ-Տոր (eltor)
Խոլերա Էլ-Տոր
A00.9 Խոլերա` չճշտված
A01 Տիֆ և պարատիֆ
A01.0 Որովայնային տիֆ
Սալմոնելա տիֆով (Salmonella typhi) հարուցված վարակ
A01.1 Պարատիֆ Ա (A)
A01.2 Պարատիֆ Բ (B)
A01.3 Պարատիֆ Ց (C)
A01.4 Պարատիֆ` չճշտված
Սալմոնելա պարատիֆով (Salmonella paratyphi) հարուցված վարակ` ԱՀՃ
A02 Սալմոնելոզային այլ վարակներ
Ներառյալ`
սալմոնելայի (Salmonella) ցանկացած շճատիպից հարուցված վարակները (կամ սննդային թունավորումները), տարբերվող սալմոնելա տիֆի և սալմոնելա պարատիֆի (S. typhi, S. paratyphi) շճատիպից
A02.0 Սալմոնելոզային էնտերիտ (աղեբորբ)
Սալմոնելոզ
A02.1 Սալմոնելոզային սեպտիցեմիա (արյան վարակում)
A02.2 Սալմոնելոզային տեղակայված վարակ
Սալմոնելոզային`
. հոդաբորբ+ (M01.3 *)
. մենինգիտ+ (G01 *)
. օստեոմիելիտ+ (M90.2 *)
. թոքաբորբ+ (J17.0 *)
. երիկամների տուբուլոինտերստիցիալ հիվանդությունԴ (N16.0 *)
A02.8 Այլ ճշտված սալմոնելոզային վարակ
A02.9 Սալմոնելոզային վարակ` չճշտված
A03 Շիգելյոզ
A03.0 Շիգելյոզ` հարուցված շիգելա դիզենտերիայով (Shigella dysenteriae)
A խմբի շիգելյոզ (Շիգա-Կրուզի դիզենտերիա)
A03.1 Շիգելյոզ` հարուցված շիգելա ֆլեքսներով (Shigella flexneri)
B խմբի շիգելյոզ
A03.2 Շիգելյոզ` հարուցված շիգելա բոիդիով (Shigella boydii)
C խմբի շիգելյոզ
A03.3 Շիգելյոզ` հարուցված շիգելա զոնեով (Shigella sonnei)
D խմբի շիգելյոզ
A03.8 Այլ շիգելյոզ
A03.9 Շիգելյոզ` չճշտված
Բակտերիալ դիզենտերիա` ԱՀՃ
A04 Այլ մանրէային (բակտերիալ) աղիքային վարակներ
Բացառությամբ`
սննդային թունավորումների` այլ դասերում դասակարգված
տուբերկուլյոզային էնտերիտի (A18.3)
A04.0 Էնտերոպաթոգեն վարակ` հարուցված էշերիխիա կոլիով (Escherichia coli)
A04.1 Էնտերոտոքսիգեն վարակ` հարուցված էշերիխիա կոլիով (Escherichia coli)
A04.2 Էնտերոինվազիվ վարակ` հարուցված էշերիխիա կոլիով (Escherichia coli)
A04.3 Էնտերոհեմոռագիկ վարակ` հարուցված էշերիխիա կոլիով (Escherichia coli)
A04.4 Այլ աղիքային վարակներ` հարուցված էշերիխիա կոլիով (Escherichia coli)
Էնտերիտ` հարուցված էշերիխիա կոլիով (Escherichia coli)` ԱՀՃ
A04.5 Էնտերիտ` հարուցված կամպիլոբակտերիաներով (Campylobacter)
A04.6 Էնտերիտ` հարուցված իերսինա էնտերոկոլիտիկայով (Yersinia enterocolitica)
Բացառությամբ`
արտաղիքային իերսինիոզի (A28.2)
A04.7 Էնտերոկոլիտ` հարուցված կլոստրիդիում դեֆիցիլեով (Clostridium difficile)
Սննդային թունավորումներ` հարուցված կլոստրիդիում դեֆիցիլեով (Clostridium difficile)
Կեղծ թաղանթային կոլիտ
A04.8 Այլ ճշտված` մանրէային աղիքային վարակներ
A04.9 Մանրէային աղիքային վարակ` չճշտված
Մանրէային էնտերիտ` ԱՀՃ
A05 Այլ մանրէային սննդային թունավորումներ` այլ դասերում չդասակարգված
Բացառությամբ`
Վարակի` հարուցված էշերիխիա կոլիով (Escherichia coli) (A04.0-A04.4)
լիստերիոզի (A32.-)
սալմոնելոզային սննդային թունավորումների և վարակի (A02.-)
թունավոր սննդամթերքների թունավոր ազդեցության (T61-T62)
A05.0 Ստաֆիլոկոկային սննդային թունավորում
A05.1 Բոտուլիզմ
Դասական սննդային թունավորում` հարուցված կլոստրիդիում բոտուլինումով (Clostridium botulinum)
A05.2 Սննդային թունավորում` հարուցված կլոստրիդիում պերֆրինգենսով (Clostridium perfringens) (Clostridium welchii)
Մեռուկացող էնտերիտ
A05.3 Սննդային թունավորումներ` հարուցված վիբրիո պարահեմոլիտիկուսով (Vibrio parahaemolyticus)
A05.4 Սննդային թունավորումներ` հարուցված բացիլիուս ցերեուսով (Bacillus cereus)
A05.8 Մանրէային (բակտերիալ) ճշտված այլ սննդային թունավորումներ
A05.9 Սննդային թունավորում` չճշտված
A06 Ամեոբիազ
Ներառյալ`
Վարակ` հարուցված էնտամեոբա հիստոլիտիկայով (Entameoba histollytica)
Բացառությամբ`
պրոտոզոային այլ աղիքային հիվանդությունների (A07.-)
A06.0 Սուր ամեոբային դիզենտերիա
Սուր ամեոբիազ
Աղիքային ամեոբիազ` ԱՀՃ
A06.1 Քրոնիկ աղիքային ամեոբիազ
A06.2 Ամեոբային ոչ դիզենտերիային կոլիտ
A06.3 Աղիների ամեոբա
A06.4 Լյարդի ամեոբային աբսցես (թարախակույտ)
Լյարդային ամեոբիազ
A06.5+ Թոքի ամեոբային աբսցես (J99.8 *)
Թոքի (և լյարդի) ամեոբային աբսցես
A06.6+ Գլխուղեղի ամեոբային աբսցես (G07 *)
Գլխուղեղի (և թոքի) (և լյարդի) ամեոբային աբսցես
A06.7 Մաշկային ամեոբիազ
A06.8 Ամեոբային վարակ այլ տեղակայման
Ամեոբային`
. ապենդիցիտ
. բալանիտ (ծեփուկաբորբ)Դ (N51.2 *)
A06.9 Ամեոբիազ` չճշտված
A07 Պրոտոզոային (նախակենդանիների) այլ աղիքային հիվանդություններ
A07.0 Բալանտիդիազ
Ինֆուզոր դիզենտերիա
A07.1 Լյամբլիոզ (ջիարդիազ)
A07.2 Կրիպտոսպորիդիոզ
A07.3 Իզոսպորոզ
Իզոսպորա բելլից (Isospora belli) և իզոսպորա հոմինիզով (Isospora hominis) հարուցված վարակ
Աղիքային կոկցիդիոզ
Իզոսպորոզ
A07.8 Պրոտոզոային ճշտված աղիքային այլ հիվանդություններ
Աղիքային տրիխոմոնիազ
Սարկոցիստոզ
Սարկոսպորիդիոզ
A07.9 Պրոտոզոային աղիքային հիվանդություններ` չճշտված
Դիարեա` հարուցված շոշափուկավորներով
Պրոտոզոային`
. կոլիտ
. դիարեա
. դիզենտերիա
A08 Վիրուսային և ճշտված այլ աղիքային վարակներ
Բացառությամբ`
գրիպի` ստամոքսաղիքային համակարգի ախտահարմամբ (J10.8) (J11.8)
A08.0 Ռոտավիրուսային էնտերիտ
A08.1 Նորվոլկ հարուցիչով հարուցված սուր գաստրոէնտերոպաթիա
(Small round structured virus enteritis)
A08.2 Ադենովիրուսային էնտերիտ
A08.3 Վիրուսային այլ էնտերիտներ
A08.4 Վիրուսային աղիքային վարակ` չճշտված
Վիրուսային`
. էնտերիտ` ԱՀՃ
. գաստրոէնտերիտ` ԱՀՃ
. գաստրոէնտերոպաթիա` ԱՀՃ
A08.5 Այլ ճշտված աղիքային վարակներ
A09 Այլ գաստրոէնտերիտ և կոլիտ վարակային` չճշտված ծագմամբ
Բացառությամբ`
մանրէներով, պրոտոզոաներով (նախակենդանիներով), վիրուսներով և այլ ճշտված վարակային գործոնով հարուցված հիվանդությունների (A00-A08)
ոչ վարակային դիարեայի (K52.9)
նորածնային (նեոնատալ)` ոչ վարակային դիարեայի (P78.3)
A09.0 Այլ և չճշտված վարակային ծագումով գաստրոէնտերիտ
Վարակային դիարեա` ԱՀՃ
Դիարեա`
. սուր արյունային
. սուր հեմոռագիկ
. սուր ջրային
. դիզենտերային
. համաճարակային
Վարակ կամ սեպսիս`
. Կոլիտ _. ԱՀՃ
. Էնտերիտ | հեմոռագիկ
. Գաստրոէնտերիտ _. սեպտիկ
Վարակային դիարեա` ԱՀՃ
A09.9 Այլ և չճշտված գաստրոէնտերիտ և կոլիտ չճշտված ծագմամբ
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ (A15-A19)
Ներառյալ`
միկոբակտերիում տուբերկուլյոզով (micobacterium tuberculosis) միկոբակտերիում բովիսով (micobacterium bovis) հարուցված վարակներ
Բացառությամբ`
բնածին տուբերկուլյոզի (P37.0)
տուբերկուլյոզի հետ կապված պնևմոկոնիոզի (J65)
տուբերկուլյոզի բարդությունների (B90.-)
սիլիկոտուբերկուլյոզի (J65)
A15 Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն
A15.Թոքերի տուբերկուլյոզ` հաստատված մանրադիտմամբ, կուլտուրայի աճի առկայությամբ կամ բացակայությամբ
Տուբերկուլյոզային`
. բրոնխոէկտազիա _. հաստատված մանրէաբանորեն
. թոքաբորբ | կուլտուրայի աճի առկայությամբ
. պնևմոթորաքս _. կամ բացակայությամբ թոքի ֆիբրոզ
A15.1 Թոքերի տուբերկուլյոզ` հաստատված միայն կուլտուրայի աճով
A15.0 դասում թվարկված վիճակները` հաստատված միայն կուլտուրայի աճով
A15.2 Թոքերի տուբերկուլյոզ` հաստատված հյուսվածքաբանորեն
A15.0 դասում թվարկված վիճակները` հաստատված միայն հյուսվածքաբանորեն
A15.3 Թոքերի տուբերկուլյոզ` հաստատված չճշտված մեթոդներով
A15.0 դասում թվարկված վիճակները` հաստատված, բայց առանց մանրէաբանական կամ հյուսվածքաբանական ճշտման
A15.4 Ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածքաբանորեն (A15.7)
Ավշային հանգույցների տուբերկուլյոզ`
. հարարմատային _.
միջնորմային | հաստատված մանրէաբանորեն
. (mediastinalis) | և հյուսվածքաբանորեն
. տրախեոբրոնխիալ .
Բացառությամբ`
եթե հաստատված է որպես առաջնային (A15.7)
A15.5 Կոկորդի, շնչափողի, բրոնխների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածքաբանորեն
Տուբերկուլյոզ`
. բրոնխների _.
. ձայնային ապարատի | հաստատված մանրէաբանորեն
. կոկորդի | և հյուսվածքաբանորեն
. շնչափողի _.
A15.6 Տուբերկուլյոզային պլևրիտ (պլևրայի բորբոքում)` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն
. պլևրայի տուբերկուլյոզ . հաստատված մանրէաբանորեն
. տուբերկուլյոզային էմպիեմա . և հյուսվածքաբանորեն
Բացառությամբ`
տուբերկուլյոզային պլևրիտի` շնչառական օրգանների առաջնային տուբերկուլյոզի ժամանակ, հաստատված մանրէաբանորեն և հյուսվածքաբանորեն (A15.7)
A15.7 Շնչառական օրգանների առաջնային տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածքաբանորեն
A15.8 Շնչառական այլ օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածքաբանորեն
. միջնորմային ավշային _.
հանգույցների տուբերկուլյոզ | հաստատված մանրէաբանորեն
. տուբերկուլյոզ քիթ ըմպանի | և հյուսվածքաբանորեն
. տուբերկուլյոզ` |
o քթի |
o հավելյալ խոռոչների _.
A15.9 Շնչառական օրգանների տուբերկուլյոզ, չճշտված տեղակայումով` հաստատված մանրէաբանորեն և հյուսվածքաբանորեն
A16 Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` չհաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն
A16.0 Թոքերի տուբերկուլյոզ` մանրէաբանական և հյուսվածքաբանական հետազոտությունների բացասական արդյունքներով
Տուբերկուլյոզային`
o բրոնխոէկտազիա _. չհաստատված մանրէաբանորեն
o թոքի ֆիբրոզ | և հյուսվածքաբանորեն
o թոքաբորբ |
o պնևմոթորաքս _.
A16.1 Թոքերի տուբերկուլյոզ` առանց մանրէաբանական և հյուսվածքաբանական հետազոտությունների իրականացման
A16.0 դասում թվարկված վիճակներ առանց մանրէաբանական կամ հյուսվածքաբանական հետազոտման
A16.2 Թոքերի տուբերկուլյոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածքաբանական հետազոտությունների հաստատման
. Թոքերի տուբերկուլյոզ
. Տուբերկուլյոզային`
o բրոնխոէկտազիա _. ԱՀՃ (առանց մանրէաբանորեն կամ
o բոքի ֆիբրոզ | հյուսվածքաբանորեն հաստատման)
o բոքաբորբ |
o պնևմոթորաքս _.
A16.3 Ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլյոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածքաբանական հետազոտությունների հաստատման նշման
. Ավշային հանգույցների տուբերկուլյոզ`
o հարարմատային _.
o ներկրծքային | ԱՀՃ (առանց մանրէաբանորեն կամ
o միջնորմային | հյուսվածքաբանորեն հաստատման)
o տրախեոբրոնխիալ _.
Առաջնային տուբերկուլյոզ (A16.7)
A16.4 Կոկորդի, շնչափողի և բրոնխների տուբերկուլյոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածքաբանական հաստատման
. Տուբերկուլյոզ`
o բրոնխների _. ԱՀՃ (առանց մանրէաբանորեն և
o ձայնային ապարատի | հյուսվածքաբանորեն հաստատման)
o կոկորդի |
o շնչափողի _.
A16.5 Տուբերկուլյոզային պլևրիտ` առանց մանրէաբանական կամ հյուսվածքաբանական հետազոտությունների հաստատման
. Թոքամզի (պլևրայի) _.
տուբերկուլյոզ | ԱՀՃ (առանց մանրէաբանորեն և
. Տուբերկուլյոզային` | հյուսվածքաբանորեն հաստատման)
o էմպիեմա |
o պլևրիտ _.
Բացառությամբ`
տուբերկուլյոզային պլևրիտի` առաջացած շնչառական օրգանների առաջնային տուբերկուլյոզի դեպքում (A16.7)
A16.7 Շնչառական օրգանների առաջնային տուբերկուլյոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածքաբանական ախտորոշման
Առաջնային տուբերկուլյոզ`
. շնչառական օրգանների` ԱՀՃ
. տուբերկուլյոզային կոմպլեքս
A16.8 Այլ շնչառական օրգանների տուբերկուլյոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածքաբանական հետազոտությունների հաստատման
. Միջնորմային ավշային _.
հանգույցների տուբերկուլյոզ | ԱՀՃ (առանց մանրէաբանորեն հաստատման)
. Քթըմպանի տուբերկուլյոզ |
. Տուբերկուլյոզ` |
o քթի |
o հավելյալ խոռոչների _.
A16.9 Շնչառական օրգանների անհայտ տեղակայմամբ տուբերկուլյոզ` առանց մանրէաբանական կամ հյուսվածքաբանական հետազոտությունների հաստատման
A17 Նյարդային համակարգի տուբերկուլյոզ
A17.0 Տուբերկուլյոզային մենինգիտ (G01 *)
ՈՒղեղի թաղանթների տուբերկուլյոզ (գլխուղեղի), (ողնուղեղի)
Տուբերկուլյոզային լեպտոմենինգիտ
A17.1 Մենինգեալ տուբերկուլոմա (G07 *)
ՈՒղեղային թաղանթների տուբերկուլոմա
A17.8 Նյարդային համակարգի այլ տեղակայումներով տուբերկուլյոզ
. Տուբերկուլոմա գլխուղեղի (G07 *)
. Տուբերկուլյոզ ողնուղեղի (G07 *)
Տուբերկուլյոզային`
. գլխուղեղի աբսցես (թարախակույտ) (G07 *)
. մենինգոէնցեֆալիտ (G05.0 *)
. միելիտ (G05.- *)
. պոլինևրոպաթիա (G63.0 *)
A17.9 Նյարդային համակարգի տուբերկուլյոզ` չճշտված
A18 Այլ օրգանների տուբերկուլյոզ
A18.0 Ոսկրերի և հոդերի տուբերկուլյոզ
Տուբերկուլյոզ`
. կոնք-ազդրային հոդի (M01.1 *)
. ծնկան հոդի (M01.1 *)
. ողնաշարի (M49.0 *)
Տուբերկուլյոզային`
. հոդաբորբ (M01.1 *)
. մաստոիդիտ (H75.0 *)
. ոսկրի մեռուկ (նեկրոզ) (M90.0 *)
. օստեիտ (M90.0 *)
. օստեոմիելիտ (M90.0 *)
. սինովիտ (M68.0 *)
. տենոսինովիտ (M68.0 *)
A18.1 Միզասեռական օրգանների տուբերկուլյոզ
Տուբերկուլյոզ`
. միզապարկի (N33.0 *)
. արգանդի պարանոցի (N74.0 *)
. երիկամների (N29.1 *)
. արական սեռական օրգանների (N51.- *)
. միզուկի (N29.1 *)
A18.2 Ծայրամասային (պերիֆերիկ) տուբերկուլյոզային լիմֆադենոպաթիա
Տուբերկուլյոզային ադենիտ
Բացառությամբ`
ավշահանգույցների տուբերկուլյոզի`
. ներկրծքայինի (A15.4, A16.3)
. միջընդերայինի և հետորովայնայինի (A18.3)
տուբերկուլյոզային տրախեոբրոնխային ադենոպաթիայի
(գեղձախտության) (A15.4, A16.3)
A18.3 Աղիների, որովայնի և միջընդերային ավշային (լիմֆատիկ) հանգույցների տուբերկուլյոզ
Տուբերկուլյոզ`
. հետանցքի և ուղիղ աղիքի (K93.0 *)
. աղիների (հաստ) (բարակ) (K93.0 *)
. հետորովայնամզային ավշային հանգույցների
Տուբերկուլյոզային`
. ասցիտ
. էնտերիտ (K93.0 *)
. պերիտոնիտԴ (K67.3 *)
A18.4 Մաշկի, ենթամաշկային բջջանքի տուբերկուլյոզ
Էրիթեմա կարծրացած տուբերկուլյոզային
Գայլախտ`
. խոցային
. սովորական
o ԱՀՃ
o Կոպի (H03.1 *)
Սկրոֆուլոդերմա
Բացառությամբ`
կարմիր գայլախտի (L93.-)
համակարգային կարմիր գայլախտի (M32.-)
A18.5 Աչքի տուբերկուլյոզ
Տուբերկուլյոզային`
. խորիոռետինիտ (H32.0 *)
. էպիսկլերիտ (H19.0 *)
. ինտերստիցիալ կերատիտ (H19.2 *)
. իրիդոցիկլիտ (H22.0 *)
. կերատոկոնյուկտիվիտ (ինտերստիցիալ) (ֆլիկտենուլյոզ) (H19.2 *)
Բացառությամբ`
կոպի սովորական գայլախտի (A18.4)
A18.6 Ականջի տուբերկուլյոզ
Տուբերկուլյոզային միջին ականջաբորբ (H67.0 *)
Բացառությամբ`
տուբերկուլյոզային մաստոիդիտի (A18.0)
A18.7 Մակերիկամի տուբերկուլյոզ
Ադդիսոնյան հիվանդություն` տուբերկուլյոզային (E35.1 *)
A18.8 Ճշտված այլ օրգանների տուբերկուլյոզ`
. էնդոկարդիտ (I39.8 *)
. միոկարդիտ (I41.0 *)
. կերակրափողի (K23.0 *)
. պերիկարդիտ (I32.0 *)
. վահանաձև գեղձի (E35.0 *)
Գլխուղեղի անոթների տուբերկուլյոզային արտերիիտ (I68.1 *)
A19 Միլիար (Կորեկանման) տուբերկուլյոզ
Ներառյալ`
գեներալիզացված (համատարածուն) տուբերկուլյոզը
դիսեմինացված (տարածուն) տուբերկուլյոզը
տուբերկուլյոզային պոլիսերոզիտը (բազմաշճաթաղանթաբորբ)
A19.0 Սուր միլիար տուբերկուլյոզ` մեկ հաստատված տեղակայմամբ
A19.1 Սուր միլիար տուբերկուլյոզ` բազմակի տեղակայմամբ
A19.2 Սուր միլիար տուբերկուլյոզ` չճշտված տեղակայմամբ
A19.8 Միլիար տուբերկուլյոզի այլ ձևեր
A19.9 Միլիար տուբերկուլյոզ` չճշտված տեղակայմամբ
ՈՐՈՇ ՄԱՆՐԷԱՅԻՆ ԶՈՈՆՈԶՆԵՐ (ԿԵՆԴԱՆԱԽՏԵՐ) (A20-A28)
A20 Ժանտախտ
Ներառյալ`
Իերսինիա պեստիսից (Yersinia pestis) հարուցված վարակը
A20.0 ժանտախտ բուբոնային
A20.1 Ժանտախտ` մաշկաբուբոնային
A20.2 Ժանտախտ` թոքային
A20.3 Ժանտախտային մենինգիտ
A20.7 Ժանտախտ` սեպտիկ
A20.8 Ժանտախտի այլ ձևեր
Ժանտախտ` աբորտիվ
Ոչ ախտանշանային ժանտախտ
Փոքր ժանտախտ
A20.9 Ժանտախտ` չճշտված
A21 Տուլարեմիա
Ներառյալ`
Եղնիկի ճանճի տենդը
ֆրանցիսելա տուլարենսիսով (Francisella tularensis) հարուցված վարակը
Ճագարային տենդը
A21.0 Մաշկաբուբոնային տուլարեմիա
A21.1 Ակնագեղձային (օկուլոգլանդուլյար) տուլարեմիա
Ակնային տուլարեմիա
A21.2 Թոքային տուլարեմիա
A21.3 Աղեստամոքսային տուլարեմիա
Որովայնային տուլարեմիա
A21.7 Գեներալիզացված (hամատարածուն) տուլարեմիա
A21.8 Տուլարեմիայի այլ ձևեր
A21.9 Տուլարեմիա` չճշտված
A22 Սիբիրյան խոց (Անտրաքս)
Ներառյալ`
բացիլուս անթրացիսով (Bacillus anthracis) հարուցված վարակը
A22.0 Սիբիրյան խոցի մաշկային ձև
Չարորակ`
. կարբունկուլ
. թարախաբշտիկ
A22.1 Սիբիրյան խոցի թոքային ձև
Ինհալյացիոն անտրակս
Սիբիրյան խոցի շնչական ձևը
Լաթագործների հիվանդություն
Բուրդը տեսակավորողների հիվանդություն
A22.2 Սիբիրյան խոցի աղեստամոքսային ձև
A22.7 Սիբիրախոցային սեպտիցեմիա
A22.8 Սիբիրյան խոցի այլ ձևեր
Սիբիրախոցային մենինգիտԴ (G01 *)
A22.9 Սիբիրյան խոց` չճշտված
A23 Բրուցելյոզ
Ներառյալ`
մալթայան տենդը
միջերկրածովային տենդը
ալիքավոր (undulant) տենդը
A23.0 Բրուցելյոզ` հարուցված բրուցելա մելիտենսիսով (Brucella melitensis)
A23.1 Բրուցելյոզ` հարուցված բրուցելա աբորտուսով (Brucella abortus)
A23.2 Բրուցելյոզ` հարուցված բրուցելա սուիսով (Brucella suis)
A23.3 Բրուցելյոզ` հարուցված բրուցելա կանիսով (Brucella canis)
A23.8 Բրուցելյոզի այլ ձևեր
A23.9 Բրուցելյոզ` չճշտված
A24 Սապ (խլնախտ) և մելիոիդոզ
A24.0 Սապ
Պսեուդոմոնա մալեից (Pseudomonas mallei) հարուցված վարակ
Բուրկհոլդերիա մալեից (Burkholderia mallei) հարուցված վարակ
A24.1 Սուր կամ կայծակնային մելիոիդոզ
Մելիոիդոզային`
. թոքաբորբ
. սեպտիցեմիա
A24.2 Ենթասուր և քրոնիկ մելիոիդիոզ
A24.3 Ճշտված այլ մելիոիդոզ
A24.4 Մելիոիդոզ` չճշտված
Վարակ` հարուցված պսեուդոմոնա պսեուդոմալեով (Pseudomonas pseudomallei)` ԱՀՃ
Վարակ` հարուցված բուրկհոլդերիա պսեուդոմալեով (Burkholderia pseudomallei)` ԱՀՃ
Վայտմորի (Whitmore) հիվանդություն
A25 Առնետի կծելուց առաջացած տենդ
A25.0 Սպիրիլյոզ
Սոդոկու
A25.1 Ստրեպտոբացիլյոզ
Համաճարակային հոդային էրիթեմա (կարմրամաշկություն)
Հավերհիլյան տենդ
Ստրեպտոբացիլային տենդ` առաջացած առնետի կծելուց
A25.9 Առնետի կծելուց առաջացած տենդ` չճշտված
A26 Էրիզիպելոիդ
A26.0 Մաշկային էրիզիպելոիդ
Թափառող կարմրամաշկություն (Erythema migrans)
A26.7 Էրիզիպելոթրիքսով (Erusipelothrix) հարուցված սեպտիցեմիա
A26.8 Էրիզիպելոիդի այլ ձևեր
A26.9 Էրիզիպելոիդ` չճշտված
A27 Լեպտոսպիրոզ
A27.0 Լեպտոսպիրոզ դեղնուկահեմոռագիկ
Լեպտոսպիրոզ` հարուցված լեպտոսպիրաների ենթատիպով (Leptospira interrogans serovar icterohaemorrhagiae)
A27.8 Լեպտոսպիրոզի այլ ձևեր
A27.9 Լեպտոսպիրոզ` չճշտված
A28 Մանրէային այլ զոոնոզներ` այլ դասերում չդասակարգված
A28.0 Պաստերելյոզ
A28.1 Վիրուսային բարորակ լիմֆադենիտ հիվանդություն
(հոմանիշը` կատուների ճանկռելուց առաջացած հիվանդություն (տենդ))
A28.2 Էքստրաինտենստինալ (արտաղիքային իերսինիոզ)
Բացառությամբ`
իերսինիա էնտերոկոլիտիկայից (Yersinia enterocolitica) հարուցված
էնտերիտից (աղեբորբ) (A04.6)
ժանտախտից (A20.-)
A28.8 Ճշտված մանրէային այլ կենդանախտեր` ԱՀՃ
A28.9 Մանրէային կենդանախտեր` չճշտված
ՄԱՆՐԷԱՅԻՆ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (A30-A49)
A30 Լեպրա (Բոր) (Հանսենի հիվանդություն)
Ներառյալ`
Միկոբակտերիում լեպրայից (Micobacterium leprae) հարուցված վարակը
Բացառությամբ`
Լեպրայի (Բորի) հեռավոր հետևանքներից (B92)
A30.0 Լեպրա` չտարբերակված
Լեպրա I
A30.1 Լեպրա` տուբերկուլոիդային
Լեպրա TT
A30.2 Լեպրա` սահմանային տուբերկուլոիդային
Լեպրա BT
A30.3 Լեպրա` սահմանային
Լեպրա BB
A30.4 Լեպրա` սահմանային լեպրոմատոզ
Լեպրա BL
A30.5 Լեպրա` լեպրոմատոզ
Լեպրա LL
A30.8 Լեպրայի այլ ձևեր
A30.9 Լեպրա` չճշտված
A31 Վարակներ` հարուցված այլ միկոբակտերիաներով (սնկամանրէներով)
Բացառությամբ`
լեպրայի (A30.-)
տուբերկուլյոզի (A15-A19)
A31.0 Միկոբակտերիաներով (Micobacterium) հարուցված թոքային վարակ
Վարակ` հարուցված միկոբակտերիաներով (Mycobacterium)`
. ավիումից (avium)
. ինտրացելյուլյար (intracellulare) (Battey bacillus)
. կանզասիից (kansasii)
A31.1 Միկոբակտերիաներով (Micobacterium) հարուցված մաշկային վարակ
Բուրուլի խոց (Buruli)
Վարակ` հարուցված միկոբակտերիաներով (Mycobacterium)`
. մարինումով (marinum)
. ուլցերանսով (ulcerans)
A31.8 Միկոբակտերիաներով (Mycobacterium) հարուցված այլ վարակներ
A31.9 Միկոբակտերիաներով հարուցված վարակ` չճշտված
Ատիպիկ միկոբակտերիալ վարակ` ԱՀՃ
Միկոբակտերիոզ` ԱՀՃ
A32 Լիստերիոզ
Ներառյալ`
լիստերիոզային սննդային վարակը
Բացառությամբ`
նորածնային դիսեմինացված (տարածուն) լիստերիոզի (P37.2)
A32.0 Մաշկային լիստերիոզ
A32.1+ Լիստերիոզային մենինգիտ և մենինգոէնցեֆալիտ
Լիստերիոզային`
. մենինգիտ (G01 *)
. մենինգոէնցեֆալիտ (G05.0 *)
A32.7 Լիստերիոզային սեպտիցեմիա
A32.8 Լիստերիոզի այլ ձևեր
Լիստերիալ`
. գլխուղեղային արտերիիտ+ (I68.1 *)
. էնդոկարդիտ+ (I39.8 *)
Ակնագեղձային լիստերիոզ
A32.9 Լիստերիոզ` չճշտված
A33 Նորածնի (նեոնատալ) տետանուս (պրկախտ, փայտացում)
A34 Մանկաբարձական տետանուս
A35 Տետանուսի այլ ձևեր
Ներառյալ`
տետանուս` ԱՀՃ
Բացառությամբ`
Տետանուսի`
. նորածնի (նեոնատալ) (A33)
. մանկաբարձական (A34)
A36 Դիֆթերիա
A36.0 Ըմպանի դիֆթերիա
Դիֆթերիային թաղանթային անգինա (բկաբորբ)
Բկանցքի դիֆթերիա
A36.1 Քիթըմպանի դիֆթերիա
A36.2 Կոկորդի դիֆթերիա
Դիֆթերիային լարինգոտրախեիտ
A36.3 Մաշկի դիֆթերիա
Բացառությամբ`
էրիթրազմայի (L08.1)
A36.8 Այլ դիֆթերիա
Աչքի դիֆթերիա
Դիֆթերիային (H13.1 *)
. կոնյունկտիվիտ+ (H13.1 *)
. միոկարդիտ+ (I41.0 *)
. պոլինևրիտ+ (G63.0 *)
A36.9 Դիֆթերիա` չճշտված
A37 Կապույտ հազ
A37.0 Կապույտ հազ` հարուցված բորդետելա պերտուսիսով (Bordetella pertussis)
A37.1 Կապույտ հազ` հարուցված բորդետելա պարապերտուսիսով (Bordetella parapertussis)
A37.8 Կապույտ հազ բորդետելա (Bordetella) տեսակի` այլ ճշտված հարուցիչով հարուցված կապույտ հազ
A37.9 Կապույտ հազ` չճշտված
A38 Քութեշ
Բացառությամբ`
ստրեպտոկոկային անգինայի (բկաբորբի) (J02.0)
A39 Մենինգոկոկային վարակ
A39.0 Մենինգոկոկային մենինգիտ (G01 *)
A39.1+ ՈՒոտերհաուս-Ֆրիդերիկսենի (Waterhouse-Friderichsen) համախտանիշ (E35.1 *)
Մենինգոկոկային ադրենալային համախտանիշ
A39.2 Սուր մենինգոկոկեմիա` ԱՀՃ
A39.3 Քրոնիկ մենինգոկոկեմիա
A39.4 Մենինգոկոկեմիա` չճշտված
A39.5+ Սրտի մենինգոկոկային հիվանդություն (ախտահարում)
Մենինգոկոկային`
. կարդիտ ԱՀՃ (I52.0 *)
. էնդոկարդիտ (I39.8 *)
. միոկարդիտ (I41.0 *)
. պերիկարդիտ (I32.0 *)
A39.8 Մենինգոկոկային այլ վարակներ
Մենինգոկոկային`
. հոդաբորբԴ (M01.0 *)
. կոնյունկտիվիտ+ (H13.1 *)
. էնցեֆալիտ+ (G05.0 *)
. տեսողական նյարդի բորբոքում+ (H48.1 *)
Հետմենինգոկոկային հոդաբորբ+ (M03.0 *)
A39.9 Մենինգոկոկային վարակ` չճշտված
Մենինգոկոկային հիվանդություն` ԱՀՃ
A40 Ստրեպտոկոկային սեպտիցեմիա (արյան նեխում)
Բացառությամբ`
ծննդաբերության շրջանի (O75.3)
որպես վիժման հետևանք առաջացած`
. արտարգանդային կամ արտատեղային (մոլյար) հղիության (O03-O07 O08.0)
. պատվաստման (իմունիզացիայի) հետևանքով (T88.0)
. ներարկման, փոխներարկման կամ բուժական ներարկման հետևանքով (T80.2)
նորածինների (նեոնատալ) (P36.0-P36.1)
հետմիջամտական դեպքերի (T81.4)
հետծննդյան շրջանում առաջացած (O85)
A40.0 Սեպտիցեմիա` հարուցված Ա խմբի ստրեպտոկոկերով
A40.1 Սեպտիցեմիա` հարուցված Բ խմբի ստրեպտոկոկերով
A40.2 Սեպտիցեմիա` հարուցված Դ խմբի ստրեպտոկոկերով
A40.3 Սեպտիցեմիա` հարուցված ստրեպտոկոկային պնևմոնիայով (Streptococcus pneumoniae)
Պնևմոկոկային սեպտիցեմիա
A40.8 Ստրեպտոկոկային այլ սեպտիցեմիա
A40.9 Ստրեպտոկոկային սեպտիցեմիա` չճշտված
A41 Այլ սեպտիցեմիաներ
Բացառությամբ`
բակտերեմիայի` ԱՀՃ (A49.9)
ծննդաբերության շրջանի սեպտիցեմիայի (O75.3)`
. վիժումների, արտարգանդային կամ արտատեղային (մոլյար) հղիության (O33-O07, O08.0)
. պատվաստման (իմունիզացիայի) հետևանքով առաջացած սեպտիցեմիայի (T88.0)
. ներարկման (ինֆուզիայի) փոխներարկման և բուժական ներարկման հետևանքով առաջացած սեպտիցեմիայի (T80.2)
Սեպտիցեմիաներից` հարուցված`
. շողասնկերով (ակտինոմիկոզ) (A42.7)
. սիբիրյան խոցով (A22.7)
. կանդիդաներով (B37.7)
. էրիզիպելոթրիքսով (Erysipelothrix)(A26.7)
. արտաղիքային իերսինիոզով (A28.2)
. գոնոկոկերով (A54.8)
. հերպես վիրուսով (B00.7)
. լիստերիաներով (A32.7)
. մենինգոկոկերով (A39.2-A39.4)
. նորածնային (նեոնատալ) (P36.-)
. հետպրոցեդուրային (T81.4)
. հետծննդյան հետևանքներից (O85)
. ստրեպտոկոկերով (A40.-)
. տուլարեմիայով (A21.7)
Սեպտիցեմիկ`
. մելիոիդոզից (A24.1)
. ժանտախտից (A20.7)
Տոքսիկ շոկի համախտանիշից (A48.3)
A41.0 Սեպտիցեմիա` հարուցված ստաֆիլոկոկուս աուրեուսով (Staphylococcus aureus)
A41.1 Սեպտիցեմիա` հարուցված ճշտված այլ ստաֆիլոկոկերով
A41.2 Սեպտիցեմիա` հարուցված չճշտված ստաֆիլոկոկերով
A41.3 Սեպտիցեմիա` հարուցված հեմոֆիլուս ինֆլուենցայով (Haemophilus influenza)
A41.4 Սեպտիցեմիա` հարուցված անաերոբներով
Բացառությամբ`
գազային գանգրենա (փտախտ) (A48.0)
A41.5 Սեպտիցեմիա` հարուցված այլ գրամ-բացասական մանրէներով
Գրամ-բացասական սեպսիս` ԱՀՃ
A41.8 Այլ սեպտիցեմիա` ճշտված
A41.9 Սեպտիցեմիա` չճշտված
Ծանոթություն:
Սեպտիկ շոկը տարբերակելու համար կիրառել հավելյալ ծածկագիրը (R57.2)`
Սեպտիկ շոկ
Սեպտիցեմիա
A42 Շողասնկախտ (ակտինոմիկոզ)
Բացառությամբ`
ակտինոմիցետոմայի (B47.1)
A42.0 Թոքային շողասնկախտ
A42.1 Որովայնային շողասնկախտ
A42.2 Պարանոցադիմային շողասնկախտ
A42.7 Շողասնկախտային սեպտիցեմիա
A42.8 Այլ շողասնկախտեր
A42.9 Շողասնկախտեր` չճշտված
A43 Նոկարդիոզ
A43.0 Թոքային նոկարդիոզ
A43.1 Մաշկի նոկարդիոզ
A43.8 Նոկարդիոզի այլ ձևեր
A43.9 Նոկարդիոզ` չճշտված
A44 Բարթոնելոզ
A44.0 Համակարգային բարթոնելոզ
Օրոյա տենդ
A44.1 Մաշկային և մաշկալորձաթաղանթային բարթոնելոզ
Պերուի գորտնուկ (Verruga peruana)
A44.8 Այլ բարթոնելոզներ
A44.9 Բարթոնելյոզ` չճշտված
A46 Կարմիր քամի
Բացառությամբ`
ծննդաբերական շրջանի կամ հետծննդյան կարմիր քամուց (Օ86.8)
A48 Մանրէային այլ հիվանդություններ, այլ դասերում չդասակարգված
Բացառությամբ`
ակտինոմիկոզային միցետոմայից (B47.1)
A48.0 Գազային գանգրենա (փտախտ)
Կլոստրիդիումով (Clostridium) հարուցված`
. ցելյուլիտ
. միոնեկրոզ
A48.1 Լեգիոներների հիվանդություն
A48.2 Լեգիոներների ոչ թոքային հիվանդություն (պոնտիակի տենդ)
A48.3 Թունավոր (տոքսիկ) շոկի համախտանիշ
Բացառությամբ`
էնդոտոքսիկ շոկի` ԱՀՃ (A57.8)
սեպտիցեմիայի` ԱՀՃ (A41.9)
A48.4 Բրազիլական պուրպուրային (ծիրանացանային) տենդ
Համակարգային վարակ` հարուցված հեմոֆիլուսով (Haemophilus aegyptius)
A48.8 Մանրէային ճշտված այլ հիվանդություններ
A49 Չճշտված տեղակայումով մանրէային վարակներ
Բացառությամբ`
հիվանդությունների պատճառ հանդիսացող մանրէային ագենտների (ազդակների), որոնք դասակարգված են այլ գլուխներում (B95-B96)`
ռիկկետսիաներով հարուցված վարակի` ԱՀՃ (A79.9)
սպիրոխետներով հարուցված վարակի` ԱՀՃ (A69.9)
խլամիդիաներով հարուցված վարակի` ԱՀՃ (A74.9)
մենինգակոկային վարակի` ԱՀՃ (A39.9)
A49.0 Ստաֆիլոկոկային վարակ` չճշտված
A49.1 Ստրեպտոկոկային վարակ` չճշտված
A49.2 Հեմոֆիլուս ինֆլուենցայով (Haemophilus influenzae) հարուցված վարակ` չճշտված տեղակայումով
A49.3 Միկոպլազմայով հարուցված վարակ` չճշտված տեղակայումով
A49.8 Մանրէային այլ վարակներ` չճշտված տեղակայմամբ
A49.9 Մանրէային վարակներ` չճշտված
Բակտերեմիա` ԱՀՃ
ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ (A50-A64)
Բացառությամբ`
մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված հիվանդության (ՄԻԱՎ) (B20-B24)
Ռեյտերի հիվանդության (M02.3)
ոչ առանձնահատուկ և ոչ գոնոկոկային ուրեթրիտների (N34.1)
A50 Բնածին սիֆիլիս
A50.0 Վաղ բնածին սիֆիլիս ախտանիշերով
Ցանկացած բնածին սիֆիլիտիկ վիճակ ճշտված որպես վաղ կամ ի հայտ եկած մինչև երկու տարեկան հասակը:
Վաղ բնածին սիֆիլիս`
. մաշկի
. մաշկի և լորձաթաղանթների
. ընդերային
Վաղ բնածին սիֆիլիտիկ`
. լարինգիտ
. օկուլոպաթիա
. օստեոխոնդրոպաթիա
. թոքաբորբ
. րինիտ
. ֆարինգիտ
A50.1 Վաղ բնածին գաղտնի սիֆիլիս
Բնածին սիֆիլիս առանց կլինիկական արտահայտությունների, դրական շճաբանական ռեակցիայով և ողնուղեղային հեղուկի բացասական թեստով մինչև երկու տարեկան հասակը:
A50.2 Վաղ բնածին սիֆիլիս` չճշտված
Բնածին սիֆիլիս` ԱՀՃ, ի հայտ եկած մինչև երկու տարեկան հասակում
A50.3 Բնածին ուշացած` աչքերի սիֆիլիսային ախտահարում
ՈՒշացած բնածին սիֆիլիտիկ ինտերստիցիալ կերատիտ+ (H19.2 *)
ՈՒշացած բնածին սիֆիլիտիկ օկուլոպաթիա այլ դասերում` չդասակարգված
(H58.8*)
Բացառությամբ`
Հեթչինսոնի (Hutchinson) պատանեկան եռանշանի (տրիադայի) (A50.5)
A50.4 ՈՒշացած բնածին նյարդային սիֆիլիս (դեռահասի նյարդասիֆիլիս)
Դեռահասային պարալիտիկ թուլամտություն
Դեռահասային`
. առաջընթաց պարալիչ
. թիկնաչորուկ
. տաբոպարալիզ
ՈՒշացած բնածին սիֆիլիտիկ`
. էնցեֆալիտ+ (G05.0 *)
. մենինգիտ+ (G01 *)
. պոլինևրոպաթիա+ (G63.0 *)
Տվյալ հիվանդության հետ կապված ցանկացած հոգեկան խանգարում նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր:
Բացառությամբ`
Հեթչինսոնի դեռահասային եռանշանի (տրիադայի) (A50.5)
A50.5 ՈՒշացած բնածին սիֆիլիսի այլ ձևեր` ախտանիշերով
Ցանկացած բնածին սիֆիլիտիկ վիճակ ճշտված որպես ուշացած կամ ի հայտ եկած ծնվելուց երկու տարի հետո կամ ավելի ուշ:
Կլատտոնի հոդեր (Clatton)+ (M03.1 *)
Հեթչինսոնի (Hutchinson)`
. ատամներ
. եռյակ
ՈՒշ բնածին`
. սիրտ-անոթային սիֆիլիս+ (I98.0 *)
. սիֆիլիտիկ`
o արթրոպաթիա+ (M03.1 *)
o օստեոխոնդրոպաթիա+ (M90.2 *)
Սիֆիլիտիկ թամբաձև քիթ
A50.6 ՈՒշացած գաղտնի բնածին սիֆիլիս
Բնածին սիֆիլիս առանց կլինիկական արտահայտությունների, դրական շճաբանական ռեակցիայով և ողնուղեղային հեղուկի բացասական թեստով մինչև երկու տարեկան և ավել հասակը:
A50.7 ՈՒշացած բնածին սիֆիլիս` չճշտված
Բնածին սիֆիլիս` ԱՀՃ երկու և ավել տարեկան հասակում
A50.9 Բնածին սիֆիլիս` չճշտված
A51 Վաղ սիֆիլիս
A51.0 Սեռական օրգանների առաջնային սիֆիլիս
Սիֆիլիտիկ շանկր` ԱՀՃ
A51.1 Հետանցքի շրջանի առաջնային սիֆիլիս
A51.2 Այլ տեղակայմամբ առաջնային սիֆիլիս
A51.3 Մաշկի և լորձաթաղանթների երկրորդային սիֆիլիս
Լայն կանդիլոմա
Սիֆիլիտիկ`
. ճաղատություն+ (L99.8 *)
. լեյկոդերմա
. օջախներ լորձաթաղանթների վրա+ (L99.8 *)
A51.4 Երկրորդային սիֆիլիսի այլ ձևեր
Երկրորդային սիֆիլիտիկ`
. կանացի կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն+ (N74.2 *)
. իրիդոցիկլիտ+ (H22.0 *)
. լիմֆադենոպաթիա
. մենինգիտ+ (G01 *)
. միոզիտ+ (M63.0 *)
. օկուլոպաթիա այլ դասերում չդասակարգված+ (H58.8 *)
. պերիօստիտ+ (M90.1 *)
A51.5 Վաղ գաղտնի սիֆիլիս
Սիֆիլիս (ձեռքբերովի)` առանց կլինիկական արտահայտությունների դրական շճաբանական ռեակցիայով և ողնուղեղային հեղուկի բացասական թեստով վարակվելուց հետո երկու տարուց պակաս վաղեմությամբ:
A51.9 Վաղ սիֆիլիս` չճշտված
A52 ՈՒշացած սիֆիլիս
A52.0+ Սրտանոթային համակարգի սիֆիլիս
Սրտանոթային սիֆիլիս` ԱՀՃ (I98.0 *)
Սիֆիլիտիկ`
. աորտայի անևրիզմա (I79.0 *)
. աորտալ անբավարարություն (I39.1 *)
. աորտաբորբ (I79.1 *)
. ուղեղային արտերիիտ (I68.1 *)
. էնդոկարդիտ` ԱՀՃ (I39.8 *)
. միոկարդիտ (I41.0 *)
. պերիկարդիտ (I32.0 *)
. թոքային անբավարարություն (I39.3 *)
A52.1 Նյարդային սիֆիլիս` ախտանիշերով
Շարկոյի արթրոպաթիա+ (Charcot) (M14.6 *)
ՈՒշացած սիֆիլիտիկ`
. լսողական նյարդի բորբոքում+ (H94.0 *)
. էնցեֆալիտ+ (G05.0 *)
. մենինգիտ+ (G01 *)
. տեսողական նյարդի ատրոֆիա+ (H48.0 *)
. պոլինևրոպաթիա+ (G63.0 *)
. ռետրոբուլբար նևրիտ+ (H48.1 *)
Սիֆիլիտիկ պարկինսոնիզմ+ (G22 *)
Թիկնաչորուկ
A52.2 Նյարդային սիֆիլիս` առանց ախտանիշերի
A52.3 Նյարդային սիֆիլիս` չճշտված
Գումմա (սիֆիլիտիկ) _. կենտրոնական նյարդային համակարգի` ԱՀՃ
Սիֆիլիս (ուշացած) |
Սիֆիլոմա _.
A52.7 ՈՒշացած սիֆիլիսի այլ ախտանիշեր
Երիկամային կծիկների սիֆիլիտիկ ախտահարումԴ (N08.0 *)
Գումմա (սիֆիլիտիկ) _. ցանկացած տեղակայման բացի A52.0-A52.3
Սիֆիլիս ուշացած կամ | դասերում դասակարգվածներից
երրորդային _.
ՈՒշացած սիֆիլիտիկ`
. բուրսիտ+ (M73.1 *)
. խորիոռետինիտ+ (H32.0 *)
. էպիսկլերիտ+ (H19.0 *)
. կանանց կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն+ (N74.2 *)
. լեյկոդերմա+ (L99.8 *)
. օկուլոպաթիա այլ դասերում չդասակարգված+ (H58.8 *)
. պերիտոնիտ+ (K67.2 *)
Սիֆիլիս (առանց փուլի ճշտման)`
. ոսկրի+ (M90.2 *)
. լյարդի+ (K77.0 *)
. թոքի+ (J99.8 *)
. մկանների+ (M63.0 *)
. սինովիալ+ (M68.0 *)
A52.8 ՈՒշացած գաղտնի սիֆիլիս
Սիֆիլիս (ձեռքբերովի)` առանց կլինիկական արտահայտությունների` դրական շճաբանական ռեակցիայով և ողնուղեղային հեղուկի բացասական թեստով, վարակվելուց հետո երկու տարի և ավելի վաղեմությամբ:
A52.9 ՈՒշացած սիֆիլիս` չճշտված
A53 Սիֆիլիսի այլ և չճշտված ձևեր
A53.0 Գաղտնի սիֆիլիս` ճշտված որպես վաղ կամ ուշացած
Գաղտնի սիֆիլիս` ԱՀՃ
Դրական շճաբանական ռեակցիա սիֆիլիսի նկատմամբ
A53.9 Սիֆիլիս` չճշտված
Վարակում Տրեպոնեմա պալիդումից (Treponema pallidum)` ԱՀՃ
Սիֆիլիս (ձեռք բերովի)` ԱՀՃ
Բացառությամբ`
մինչև 2 տարեկան մահվան պատճառ հանդիսացող` ԱՀՃ սիֆիլիսի (A50.2)
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում