040.1243.191113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2013 թվականի N 1243-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1069-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1129-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.11 աղյուսակում և N 12 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) վերնագրում և 2-րդ կետում «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետը «աշխատանքային խումբ» բառերից հետո լրացնել «մինչև 2014 թվականի հունվարի 1-ը» բառերով.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Աշխատանքային խմբի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 17195.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով 15000.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով 1200.0 հազ. դրամ, «Պարտադիր վճարներ» հոդվածով 895.0 հազ. դրամ, «Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր» հոդվածով 100.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1069-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 2-րդ կետի 4-րդ ենթակետում «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական» բառերով.
i
2) հավելվածում «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» (ԱՖԱԿ) ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» N 1129-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի նոյեմբերի 7-ի
N 1243-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՍ Ա: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արտահանում իրականացնող կազմակերպություններին աջակցության նոր
գործիքների մշակում և արտահանմանն աջակցող ինստիտուտների
կարողությունների զարգացում
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների |
| |փոփոխությունը |
| |(նվազեցումները նշված են|
| |փակագծերում) |
| |_______________________|
| |ոչ ֆինան- |ֆինան- |
| |սական |սական |
| |ցուցանիշներ|ցուցանիշներ|
| |___________|___________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» |
| |ԱՓԲԸ-ի հիմնադրման նախապատրաստական աշխատանքների իրականացում|
|1167 ԱԾ03 |Նկարագրությունը |
| |«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» |
| |ԱՓԲԸ-ի հիմնադրման համար ՀՀ օրենսդրությամբ պահանջվող |
| |փաստաթղթերի փաթեթի մշակում |
|__________|__________________________________________________________|
|Քանակական |ՀԱԱԳ ԱՓԲԸ-ի ստեղծման համար | | X |
| |անհրաժեշտ փաստաթղթեր | | |
|__________|__________________________________|___________|___________|
|Որակական |Մշակված չէ | X | 0.0 |
|__________|__________________________________|___________|___________|
|Ժամկետայ- |Մշակված չէ | X | 0.0 |
|նության | | | |
|_____________________________________________|___________|___________|
|Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը | X | (24,134.4)|
|/հազ. դրամ/ | | |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի ստեղծում |
|և մեկնարկ |
|_____________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը |
|ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի նոյեմբերի 7-ի
N 1243-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
| Գնման առարկայի |
|_____________________________________________________________________|
|անվանումը |գնման|չափ- |Ցուցանիշների |
| |ձևը |ման |փոփոխությունը |
| | |միա- |(ավելացումները|
| | |վորը |նշած են դրական|
| | | |նշանով, իսկ |
| | | |նվազեցումները`|
| | | |փակագծերում) |
| | | |______________|
| | | |քանա-|գումարը |
| | | |կը |(հազ. |
| | | | |դրամ) |
|__________________________________________|_____|_____|_____|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|____________________________________________________________|________|
|ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |(2529.4)|
|____________________________________________________________|________|
|Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 |Օրենսդիր և |(2529.4)|
| |գործադիր | |
| |մարմիններ, | |
| |պետական | |
| |կառավարում | |
|____________________________________________________________|________|
|01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | (2529.4|
|____________________________________________________________|________|
|Ապրանքներ | | | (2629.4|
|__________________________________________|_____|___________|________|
|Դյուրակիր համակարգիչ |ՇՀ |հատ | (2)| (600.0)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Համակարգիչ |ՇՀ |հատ | (6)|(1400.0)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Պրինտեր |ՇՀ |հատ | (2)| (160.0)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Սկաներ |ՇՀ |հատ | (1)| (50.0)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Հեռախոս |ՇՀ |հատ | (4)| (48.0)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Քարթրիջ |ՇՀ |հատ | (4)| (256.0)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Թուղթ գրելու |ՇՀ |կգ | (78)| (63.2)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Թղթապանակ (Ֆայլ) |ՇՀ |հատ |(200)| (2.6)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Գրիչ |ՇՀ |հատ | (30)| (4.8)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Նշումների թուղթ |ՇՀ |հատ | (10)| (18.0)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Ծրար |ՇՀ |հատ |(100)| (3.0)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Ծրար |ՇՀ |հատ |(100)| (6.0)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Դակիչ |ՇՀ |հատ | (5)| (6.5)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Կարիչ (ստեպլեր) |ՇՀ |հատ | (5)| (6.0)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Կարիչի ասեղ |ՇՀ |հատ | (10)| (1.2)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Ամրակ |ՇՀ |տուփ | (10)| (1.6)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Սեղմակ |ՇՀ |հատ |(100)| (2.0)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Քանոն |ՇՀ |հատ | (10)| (0.5)|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|Ծառայություններ | | | | 100.0|
|__________________________________________|_____|_____|_____|________|
|ՀՀ կենտրոնական բանկում կուտակային |ԲԸԱՀ |դրամ | 1 | 100.0|
|հաշվի բացման և սպասարկման ծառայություններ| | | | |
._____________________________________________________________________.