Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ «ՎԱՐՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ «ՎԱՐՊԵՏԱՑ» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ...

 

 

040.1166.291013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 1166-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ «ՎԱՐՊԵՏԱՑ» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՑ ՉԲԱՇԽՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 351-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում` Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված և չբաշխված բնակելի տներից`

1) 4 բնակելի տուն հատկացնել N 1 հավելվածում նշված անձանց` ապահովելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում «Լինսի» և «Հայաստան» համահայկական հիմնադրամների կողմից 2002-2003 թվականներին իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցապատման համար նախատեսված տարածքների իրացման դիմաց 2 անձանց և Սպիտակի քաղաքապետարանի միջև կնքված, նոտարական կարգով վավերացված պայմանագրերով ստանձնած, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատարանի 2 վճիռների համաձայն Սպիտակի քաղաքապետարանի` բնակարաններ հատկացնելու պարտավորությունների կատարումը.

2) 9 բնակելի տուն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու նպատակով հանձնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձանց բնակելի տները բաշխել վիճակահանությամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տարածքների իրացման դիմաց Սպիտակի քաղաքապետի հետ ըստ սենյակների թվի նույնատիպ բնակարաններ ստանալու համար պայմանագրեր կնքած անձանց միջև.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն բնակելի տների վիճակահանությամբ բաշխման արդյունքներով բնակելի տուն ստացող անձանց հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել սեփականության իրավունքով փոխանցման պայմանագրեր` նշելով, որ բնակարանները տրամադրվում են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պարտավորության կատարման նպատակով, և, որ պայմանագրերի նոտարական վավերացման ու գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակելի տունն ստացող անձանց միջոցների հաշվին.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված` պետական սեփականություն հանդիսացող բնակելի տները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնման-ընդունման գործընթացը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված բնակելի տների հատկացումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման համաձայն.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ քննարկման արդյունքներով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 3-րդ և 49-րդ ենթակետերով սահմանված մեկ միավորի արժեքի վերաբերյալ` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված բնակելի տները` բնակելի տարածության կարիք ունեցող անձանց կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման նպատակով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1166-Ա որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ «ԼԻՆՍԻ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԴԻՄԱՑ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԱԾ ԱՆՁԱՆՑ

 

.______________________________________________________.

|NN |Ազգանունը, անունը, հայրանունը|Կնքված պայմանագրով  |

|ը/կ|                             |նախատեսված բնակարանի|

|   |                             |սենյակների թիվը     |

|___|_____________________________|____________________|

|1. |Հակոբյան Արտակ Ալբերտի       |      2 սենյակ      |

|___|_____________________________|____________________|

|2. |Աղամալյան Հայկ Մնացականի     |      3 սենյակ      |

|___|_____________________________|____________________|

|3. |Պողոսյան Սերժիկ Գևորգի       |      3 սենյակ      |

|___|_____________________________|____________________|

|4. |Պողոսյան Սամվել Գևորգի       |      3 սենյակ      |

.______________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1166-Ա որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ «ՎԱՐՊԵՏԱՑ» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՉԲԱՇԽՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Գույքի հասցեն   |Գույքի բնութագիրը  |             Գույքի             |

|ը/կ|                |                   |________________________________|

|   |                |                   |սենյակ- |ընդհա-|կառուցա|Արժեքը  |

|   |                |                   |ների    |նուր  |պատման |(հազ.   |

|   |                |                   |թիվը    |մակե- |մակե-  |դրամ)   |

|   |                |                   |        |րեսը, |րեսը   |        |

|   |                |                   |        |(քառ. |(քառ.  |        |

|   |                |                   |        |մետր) |մետր)  |        |

|___|________________|___________________|________|______|_______|________|

|1. |Երիտասարդության |անհատական բնակելի  |3 սենյակ|  78,2|  91.91|16,363.7|

|   |փողոց, 1-ին     |տուն               |        |      |       |        |

|   |փակուղի, N 2    |___________________|________|______|_______|________|

|   |բնակելի տուն    |անհատական բնակելի  |    -   |  99.0|   -   |    62.7|

|   |                |տան զբաղեցրած և    |        |      |       |        |

|   |                |սպասարկման համար   |        |      |       |        |

|   |                |անհրաժեշտ հողամաս  |        |      |       |        |

|___|________________|___________________|________|______|_______|________|

|2. |Երիտասարդության |անհատական բնակելի  |3 սենյակ|  78,2|  93.19|16,591.5|

|   |փողոց, 1-ին     |տուն               |        |      |       |        |

|   |փակուղի, N 4    |___________________|________|______|_______|________|

|   |բնակելի տուն    |անհատական բնակելի  |    -   |  99.0|   -   |    62.7|

|   |                |տան զբաղեցրած և    |        |      |       |        |

|   |                |սպասարկման համար   |        |      |       |        |

|   |                |անհրաժեշտ հողամաս  |        |      |       |        |

|___|________________|___________________|________|______|_______|________|

|3. |Երիտասարդության |անհատական բնակելի  |3 սենյակ|  78,2|  92.06|16,390.1|

|   |փողոց, 1-ին     |տուն               |        |      |       |        |

|   |փակուղի, N 6    |___________________|________|______|_______|________|

|   |բնակելի տուն    |անհատական բնակելի  |    -   |  99.0|   -   |    62.7|

|   |                |տան զբաղեցրած և    |        |      |       |        |

|   |                |սպասարկման համար   |        |      |       |        |

|   |                |անհրաժեշտ հողամաս  |        |      |       |        |

|___|________________|___________________|________|______|_______|________|

|4. |Երիտասարդության |անհատական բնակելի  |3 սենյակ|  78,2|   92.8|16,522.1|

|   |փողոց, N 1      |տուն               |        |      |       |        |

|   |բնակելի տուն    |___________________|________|______|_______|________|

|   |                |անհատական բնակելի  |    -   |  99.0|   -   |    62.7|

|   |                |տան զբաղեցրած և    |        |      |       |        |

|   |                |սպասարկման համար   |        |      |       |        |

|   |                |անհրաժեշտ հողամաս  |        |      |       |        |

|___|________________|___________________|________|______|_______|________|

|5. |Երիտասարդության |անհատական բնակելի  |3 սենյակ|  78,2|  93.35|16,620.0|

|   |փողոց, N 2      |տուն               |        |      |       |        |

|   |բնակելի տուն    |___________________|________|______|_______|________|

|   |                |անհատական բնակելի  |    -   |  99.0|   -   |    62.7|

|   |                |տան զբաղեցրած և    |        |      |       |        |

|   |                |սպասարկման համար   |        |      |       |        |

|   |                |անհրաժեշտ հողամաս  |        |      |       |        |

|___|________________|___________________|________|______|_______|________|

|6. |Երիտասարդության |անհատական բնակելի  |3 սենյակ|  78,2|  91.94|16,369.0|

|   |փողոց, N 57     |տուն               |        |      |       |        |

|   |բնակելի տուն    |___________________|________|______|_______|________|

|   |                |անհատական բնակելի  |    -   |  99.0|   -   |    62.7|

|   |                |տան զբաղեցրած և    |        |      |       |        |

|   |                |սպասարկման համար   |        |      |       |        |

|   |                |անհրաժեշտ հողամաս  |        |      |       |        |

|___|________________|___________________|________|______|_______|________|

|7. |Երիտասարդության |անհատական բնակելի  |3 սենյակ|  78,2|  93.94|16,725.1|

|   |փողոց, N 58     |տուն               |        |      |       |        |

|   |բնակելի տուն    |___________________|________|______|_______|________|

|   |                |անհատական բնակելի  |    -   |  99.0|   -   |    62.7|

|   |                |տան զբաղեցրած և    |        |      |       |        |

|   |                |սպասարկման համար   |        |      |       |        |

|   |                |անհրաժեշտ հողամաս  |        |      |       |        |

|___|________________|___________________|________|______|_______|________|

|8. |Երիտասարդության |անհատական բնակելի  |3 սենյակ|  78,2|  91.99|16,377.9|

|   |փողոց, 3-րդ     |տուն               |        |      |       |        |

|   |փակուղի, N 1    |___________________|________|______|_______|________|

|   |բնակելի տուն    |անհատական բնակելի  |    -   |  99.0|   -   |    62.7|

|   |                |տան զբաղեցրած և    |        |      |       |        |

|   |                |սպասարկման համար   |        |      |       |        |

|   |                |անհրաժեշտ հողամաս  |        |      |       |        |

|___|________________|___________________|________|______|_______|________|

|9. |Երիտասարդության |անհատական բնակելի  |3 սենյակ|  78,2|  92.72|16,507.9|

|   |փողոց, 4-րդ     |տուն               |        |      |       |        |

|   |փակուղի, N 6    |___________________|________|______|_______|________|

|   |բնակելի տուն    |անհատական բնակելի  |    -   |  99.0|   -   |    62.7|

|   |                |տան զբաղեցրած և    |        |      |       |        |

|   |                |սպասարկման համար   |        |      |       |        |

|   |                |անհրաժեշտ հողամաս  |        |      |       |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2013
N 1166-Ա
Որոշում