040.1203.071113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2013 թվականի N 1203-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 51003.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին («Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից 30923.7 հազ. դրամ` «Ապարանի ռազմական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման, 10000.0 հազ. դրամ` «Երևանի Գ. Մարգարյանի անվան N 94 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգման և 10079.8 հազ. դրամ` «Երևանի Հ. Գալստյանի անվան N 83 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նշված 30923.7 հազ. դրամը տրամադրել «Ապարանի ռազմական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, 10000.0 հազ. դրամը` «Երևանի Գ. Մարգարյանի անվան N 94 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և 10079.8 հազ. դրամը` «Երևանի Հ. Գալստյանի անվան N 83 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1203-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական |փոփոխությունները|
|նը|մ | |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |(ավելացումները |
| |բ | |ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |նշված են դրական |
| |ը | |անվանումները |նշանով, իսկ |
| | | | |նվազեցումները` |
| | | | |փակագծերում) |
| | | | |________________|
| | | | | տարի |
|__|__|__|___________________________________________|________________|
| 1| 2| 3| 4 | 5 |
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0 |
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |այդ թվում` | |

|09| | |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | (51003.5)|
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|___________________________________________|________________|
| |06| |Կրթությանը տրամադրվող օժանդակ | (51003.5)|
| | | |ծառայություններ | |
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|___________________________________________|________________|
| | |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ | (51003.5)|
| | | |ծառայություններ | |
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |37. Ատեստավորման միջոցով որակավորում | (51003.5)|
| | | |ստացած ուսուցիչներին հավելավճարների | |
| | | |տրամադրում | |
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |ՀՀ կրթության և գիտության նախարարություն | (51003.5)|
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |Ընթացիկ դրամաշնորհներ պետական և | (51003.5)|
| | | |համայնքային ոչ առևտրային | |
| | | |կազմակերպություններին | |
|__|__|__|___________________________________________|________________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | 51003.5|
| | | |ՖՈՆԴԵՐ | |
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|___________________________________________|________________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների պահուստային| 51003.5|
| | | |ֆոնդ | |
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|___________________________________________|________________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 51003.5|
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 51003.5|
|__|__|__|___________________________________________|________________|
| | | |ՀՀ կառավարություն | 51003.5|
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1203-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով, իսկ |
| |նվազեցումները` |
| |փակագծերում) |
| |__________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|_____________________________________________________________________|
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|_____________________________________________________________________|
|1.2 Տրանսֆերտներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը | |
|___________|_________________________________________________________|
|1146|ԾՏ11 |Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին |
| | |հավելավճարների տրամադրում |
| | |_________________________________________________________|
| | |Նկարագրությունը |
| | |Հանրակրթական դպրոցներում ատեստավորման արդյունքում ստացած |
| | |տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում |
|___________|_________________________________________________________|
|Շահառուների|Ատեստավորման արդյունքում | (239.0) | |
|քանակը |որակավորում ստացած ուսուցիչներ| | |
|__________________________________________|_____________|____________|
|Գումարը (հազ. դրամ) | x | (51003.5)|
|_____________________________________________________________________|
|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |

|Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |

|1146 Հանրակրթության ծրագիր |

|Վերջնական արդյունքի նկարագրությունը |

|Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և |
|համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը | |
|___________|_________________________________________________________|
|1146|ԾՏ50 |«Ապարանի ռազմական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային |
| | |կազմակերպության շենքի վերանորոգում, «Երևանի |
| | |Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց» պետական ոչ |
| | |առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգում և |
| | |«Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց» պետական ոչ|
| | |առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգում |
|___________|_________________________________________________________|
| |Նկարագրությունը |
| |«Ապարանի ռազմական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային |
| |կազմակերպության շենքի վերանորոգում, «Երևանի |
| |Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց» պետական ոչ |
| |առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգում և |
| |«Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց» պետական ոչ|
| |առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգում |
|___________|_________________________________________________________|
|Շահառուների| | 3 | |
|քանակը | | | |
|___________|______________________________|_____________|____________|
|Գումարը | | x | 51003.5 |
|(հազ. դրամ)| | | |
|__________________________________________|_____________|____________|
|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը | միանվագ | |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|_____________________________________________________________________|
|Մասնագիտացված հանրակրթական դպրոցներ և ավագ դպրոցներ |