Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1202.071113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1202-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 60000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1202-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  |Ցուցանիշների   |

|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և  դասերի, տնտեսագիտական  |փոփոխությունը  |

|նը|մ |  |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող       |(ավելացումները |

|  |բ |  |ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների    |նշված են դրական|

|  |ը |  |անվանումները                                |նշանով, իսկ    |

|  |  |  |                                            |նվազեցումները` |

|  |  |  |                                            |փակագծերում)   |

|  |  |  |                                            |_______________|

|  |  |  |                                            |     տարի      |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                            |           0.0 |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|09|  |  |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ                                  |      (60000.0)|

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |06|  |Կրթությանը տրամադրվող օժանդակ               |      (60000.0)|

|  |  |  |ծառայություններ                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ               |      (60000.0)|

|  |  |  |ծառայություններ                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |42. Հանրակրթական և  բարձրագույն ուսումնական |      (60000.0)|

|  |  |  |հաստատությունների վարկանիշավորում           |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |ՀՀ կրթության և  գիտության նախարարություն    |      (60000.0)|

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |Այլ ընթացիկ դրամաշնորհներ                   |      (60000.0)|

|__|__|__|____________________________________________|_______________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ     |        60000.0|

|  |  |  |ՖՈՆԴԵՐ                                      |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների պահուստային |        60000.0|

|  |  |  |ֆոնդ                                        |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |     այդ թվում`                             |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ           |        60000.0|

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ       |        60000.0|

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |ՀՀ կառավարություն                           |        60000.0|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1202-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                              |Ցուցանիշների փոփոխությունը|

|                                          |(ավելացումները նշված են   |

|                                          |դրական նշանով, իսկ        |

|                                          |նվազեցումները`            |

|                                          |փակագծերում)              |

|                                          |__________________________|

|                                          |ոչ ֆինանսական|ֆինանսական  |

|                                          |ցուցանիշներ  |ցուցանիշներ |

|                                          |_____________|____________|

|                                          |    տարի     |   տարի     |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները   |

|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները|

|_____________________________________________________________________|

|Ծրագրային |Անվանումը                                                 |

|դասիչը    |ՈՒսումնական հաստատությունների վարկանիշավորում             |

|__________|                                                          |

|1111|ԱԾ 05|Նկարագրությունը                                           |

|    |     |Հանրապետության ներսում բուհերի և  դպրոցների               |

|    |     |վարկանիշավորում                                           |

|__________|__________________________________________________________|

|Քանակական |Բուհերի թիվը                   |    (67)     |            |

|          |_______________________________|_____________|____________|

|          |Դպրոցների թիվը                 |   (1355)    |            |

|__________|_______________________________|_____________|____________|

|Որակական  |Մշակված չէ                     |             |            |

|__________|_______________________________|_____________|____________|

|Ժամկետայ- |Մշակված չէ                     |             |            |

|նության   |                               |             |            |

|__________________________________________|_____________|____________|

|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը  |      x      |   (60000.0)|

|(հազ. դրամ)                               |             |            |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1111  Բարձրագույն և  հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր       |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Գիտելիքների տնտեսության և  գիտության զարգացման արդի պահանջներին      |

|համապատասխան բարձրագույն և  հետբուհական մասնագիտական որակավորում     |

|ունեցող մասնագետների պատրաստում                                      |

|_____________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)       |

|ՀՀ կրթության և  գիտության նախարարության աշխատակազմ                   |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|1.1. Ծառայություն                                                    |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային |Անվանումը                                                 |

|դասիչը    |ՈՒսումնական հաստատությունների վարկանիշավորում             |

|__________|                                                          |

|1146|ԱԾ131|Նկարագրությունը                                           |

|    |     |Հանրապետության ներսում բուհերի և  դպրոցների               |

|    |     |վարկանիշավորում                                           |

|__________|__________________________________________________________|

|Քանակական |Բուհերի թիվը                   |      67     |            |

|          |_______________________________|_____________|____________|

|          |Դպրոցների թիվը                 |     1355    |            |

|__________|_______________________________|_____________|____________|

|Որակական  |Մշակված չէ                     |             |            |

|__________________________________________|_____________|____________|

|Ժամկետայնության                           |4-րդ եռամսյակ|            |

|__________________________________________|_____________|____________|

|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը  |             |     60000.0|

|(հազ. դրամ)                               |             |            |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1146 Հանրակրթական և  բարձրագույն կրթության ծրագրեր                   |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Գիտելիքների տնտեսության և  գիտության զարգացման արդի պահանջներին      |

|համապատասխան բարձրագույն և  հետբուհական մասնագիտական որակավորում     |

|ունեցող մասնագետների պատրաստում                                      |

|_____________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)       |

|«Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան ընտրված կազմակերպություն   |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1202-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|                   Գնման առարկայի                     |Ցուցանիշների  |

|______________________________________________________|փոփոխությունը |

|անվանումը                           |չափի|քանակը|գնման|(ավելացումները|

|                                    |միա-|      |ձևը  |նշված են      |

|                                    |վորը|      |     |դրական նշանով)|

|                                    |    |      |     |______________|

|                                    |    |      |     |գումարը       |

|                                    |    |      |     |(հազ. դրամ)   |

|________________________________________________|_____|______________|

|ՀՀ կրթության և  գիտության նախարարություն        |     |       60000.0|

|______________________________________________________|______________|

|Բաժին N 11  |Խումբ N 01 |Դաս N 01   |ՀՀ կառավարության |       60000.0|

|            |           |           |պահուստային ֆոնդ |              |

|______________________________________________________|______________|

|Հանրակրթական և  բարձրագույն ուսումնական               |       60000.0|

|հաստատությունների վարկանիշավորում                     |              |

|______________________________________________________|______________|

|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ                |    |      |     |       60000.0|

|____________________________________|____|______|_____|______________|

|Հանրակրթական և  բարձրագույն         |դրամ|   1  |ԲԸԱՀ |       60000.0|

|ուսումնական հաստատությունների       |    |      |     |              |

|վարկանիշավորման աշխատանքներ         |    |      |     |              |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2013
N 1202-Ն
Որոշում