040.1191.011113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2013 թվականի N 1191-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» N 968-Ն որոշման 1-ին կետում «նոյեմբերի 1-ից» և «նոյեմբերի 1-ն» բառերը փոխարինել համապատասխանաբար «դեկտեմբերի 1-ից» և «դեկտեմբերի 1-ն» բառերով:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`
1) 2012 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 280 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
2) 2012 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 150 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հարկ վճարողների կողմից ձեռք բերված հսկիչ-դրամարկղային մեքենաների արժեքի` իրացված գնի և սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գների վերահաշվարկի կատարումը և տարբերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ