Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1183.301013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1183-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N N 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 70000,0 հազ. դրամ` 60000,0 հազ. դրամը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և 10000,0 հազ. դրամը` «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

(2-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1433-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1433-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1183-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

.__________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական          |Ցուցանիշների    |

|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և  դասերի,|փոփոխությունները|

|նը|մ |  |տնտեսագիտական դասակարգման հոդվածների,   |(ավելացումները  |

|  |բ |  |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք         |նշված են դրական |

|  |ը |  |իրականացնող մարմինների անվանումները     |նշանով իսկ      |

|  |  |  |                                        |նվազեցումները`  |

|  |  |  |                                        |փակագծերում)    |

|  |  |  |                                        |________________|

|  |  |  |                                        |      տարի      |

|__|__|__|________________________________________|________________|

|1 |2 |3 |                    4                   |        5       |

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                        |             0.0|

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |այդ թվում`                              |                |

|__|__|__|________________________________________|________________|

|09|  |  |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ                              |       (70000.0)|

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |այդ թվում`                              |                |

|__|__|__|________________________________________|________________|

|  |06|  |Կրթությանը տրամադրվող օժանդակ           |                |

|  |  |  |ծառայություններ                         |       (70000.0)|

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |այդ թվում`                              |                |

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ           |                |

|  |  |  |ծառայություններ                         |       (70000.0)|

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |37. Ատեստավորման միջոցով որակավորում    |                |

|  |  |  |ստացած ուսուցիչներին հավելավճարների     |                |

|  |  |  |տրամադրում                              |       (70000.0)|

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |ՀՀ կրթության և  գիտության նախարարություն|       (70000.0)|

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |այդ թվում`                              |                |

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ պետական և         |                |

|  |  |  |համայնքային ոչ առևտրային                |                |

|  |  |  |կազմակերպություններին                   |       (70000.0)|

|__|__|__|________________________________________|________________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ |                |

|  |  |  |ՖՈՆԴԵՐ                                  |         70000.0|

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |այդ թվում`                              |                |

|__|__|__|________________________________________|________________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների         |                |

|  |  |  |պահուստային ֆոնդ                        |         70000.0|

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |այդ թվում`                              |                |

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ       |         70000.0|

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ   |         70000.0|

|__|__|__|________________________________________|________________|

|  |  |  |ՀՀ կառավարություն                       |         70000.0|

.__________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1183-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                             |Ցուցանիշների               |

|                                         |փոփոխությունները           |

|                                         |(ավելացումները նշված են    |

|                                         |դրական նշանով իսկ          |

|                                         |նվազեցումները` փակագծերում)|

|                                         |___________________________|

|                                         |ոչ ֆինանսական|ֆինանսական   |

|                                         |ցուցանիշներ  |ցուցանիշներ  |

|                                         |_____________|_____________|

|                                         |     տարի    |     տարի    |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|_____________________________________________________________________|

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|_____________________________________________________________________|

|1.2 Տրանսֆերտներ                                                     |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային  |Անվանումը                                                |

|դասիչը     |Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին    |

|___________|հավելավճարների տրամադրում                                |

|1146 |ԾՏ11 |                                                         |

|___________|_________________________________________________________|

|           |Նկարագրությունը                                          |

|           |Հանրակրթական դպրոցներին ատեստավորման արդյունքում ստացած  |

|           |տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում      |

|___________|_________________________________________________________|

|Շահառուների|Ատեստավորման արդյունքում     |      (329.0)|             |

|քանակը     |որակավորում ստացած           |             |             |

|           |ուսուցիչներ                  |             |             |

|___________|_____________________________|_____________|_____________|

|Գումարը    |                             |      x      |    (70000.0)|

|(հազ. դրամ)|                             |             |             |

|_____________________________________________________________________|

|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը                                 |

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|_____________________________________________________________________|

|Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ              |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|_____________________________________________________________________|

|1146 Հանրակրթության ծրագիր                                           |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|_____________________________________________________________________|

|Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և |

|համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում                      |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային  |Անվանումը                                                |

|դասիչը     |Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին   |

|           |կրթաթոշակների հատկացում                                  |

|___________|_________________________________________________________|

|1111 |ԾՏ12 |Նկարագրությունը                                          |

|     |     |Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին   |

|     |     |կրթաթոշակների հատկացում                                  |

|___________|_________________________________________________________|

|Շահառուների|ՀՀ բուհերի ուսանողներ        |             |          0.0|

|քանակը     |                             |             |             |

|_________________________________________|_____________|_____________|

|Գումարը (հազ. դրամ)                      |      x      |      70000.0|

|_________________________________________|_____________|_____________|

|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը     |   միանվագ   |          0.0|

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|_____________________________________________________________________|

|ՀՀ բուհերի ուսանողներ                                                |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|_____________________________________________________________________|

|1111 Բարձրագույն և  հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր        |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|_____________________________________________________________________|

|Գիտելիքների տնտեսության և  գիտության զարգացման արդի պահանջներին      |

|համապատասխան բարձրագույն և  հետբուհական մասնագիտական որակավորում     |

|ունեցող մասնագետների պատրաստում                                      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2013
N 1183-Ն
Որոշում