040.1162.291013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1162-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության` Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 6 հասցեում տեղակայված «Սպարտակ» մարզահամալիրի աթլետիկայի մանեժի քանդված տանիքի հիմնանորոգման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 29,449.0 հազ. դրամ` որից`
1) 28,500.0 հազ. դրամ` տանիքի հիմնանորոգման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
2) 949.0 հազ. դրամ` տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքների կատարման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների գնումն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ֆինանսավորումն իրականացնել փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1162-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական |փոփոխությունը |
|նը|մ | |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |(ավելացումները |
| |բ | |ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |նշված են դրական|
| |ը | |անվանումները |նշանով, իսկ |
| | | | |նվազեցումները` |
| | | | |փակագծերում) |
| | | | |_______________|
| | | | | տարի |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|08| | |ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ | (1,618.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |Հանգստի և սպորտի ծառայություններ | (1,618.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Հանգստի և սպորտի ծառայություններ | (1,618.0)|
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |13. Եվրոպայի երիտասարդության օլիմպիական | (1,618.0)|
| | | |փառատոներին մասնակցության ապահովում | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի | (1,618.0)|
| | | |նախարարություն | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |որից` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող | (1,618.0)|
| | | |կազմակերպություններին | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | 1,618.0 |
| | | |ՖՈՆԴԵՐ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների պահուստային | 1,618.0 |
| | | |ֆոնդ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 1,618.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 1,618.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ՀՀ կառավարություն | 1,618.0 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1162-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 21.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Ծախսային ծրագիրը կատարող ՀՀ պետական կառավարման |Ցուցանիշների |
|մարմինների և պետական աջակցություն ստացող` |փոփոխությունը |
|իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների անվանումները|(ավելացումները |
| |նշված են դրական|
| |նշանով, իսկ |
| |նվազեցումները` |
| |փակագծերում) |
|_____________________________________________________|_______________|
|Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոներին | (1,618.0)|
|մասնակցության ապահովում | |
|_____________________________________________________|_______________|
|ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն | (1,618.0)|
|_____________________________________________________|_______________|
|«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական | (1,618.0)|
|անձանց միություն | |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1162-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |__________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական |
|սեփականություն հանդիսացող կազմակերպություններում |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Մարզական օբյեկտների հիմնանորոգում |
|___________| |
|1163 |ԵՊ02 |Նկարագրությունը |
| | |Մարզական օբյեկտների շենքերի (մասնաշենքերի) հիմնանորոգում |
| | |(համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի |
| | |իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում) |
|___________|_________________________________________________________|
|Քանակական |1. Կազմակերպությունների թիվը, | 0 | X |
| |որտեղ կատարվում են | | |
| |ներդրումները (միավոր) | | |
|__________________________________________|_____________|____________|
|Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի | X | X |
|ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման | | |
|վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) | | |
|__________________________________________|_____________|____________|
|Ակտիվի | | X | X |
|ծառայության| | | |
|կանխատեսվող| | | |
|ժամկետը | | | |
|___________|______________________________|_____________|____________|
|Ակտիվի | | X | 29,449.0|
|ընդհանուր | | | |
|արժեքը | | | |
|(հազ. դրամ)| | | |
|___________|______________________________|_____________|____________|
|Տվյալ | 0 | X | 0.0|
|բյուջետային| | | |
|տարվան | | | |
|նախորդող | | | |
|բյուջետային| | | |
|տարիների | | | |
|ընթացքում | | | |
|ակտիվի վրա | | | |
|կատարված | | | |
|ծախսերը | | | |
|(հազ. դրամ)| | | |
|_____________________________________________________________________|
|Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, |
|մասնավորապես` |
|_____________________________________________________________________|
|Քանակական, |Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դա ապահովի մարզական |
|որակական, |ծառայությունների մատուցումը գործող չափորոշիչներին |
|ժամկետայ- |համապատասխան: |
|նության և | |
|այլ չափորո-| |
|շիչների | |
|փոփոխության| |
|վրա | |
|___________|_________________________________________________________|
|Ծախսային | |
|արդյունա- | |
|վետության | |
|բարելավման | |
|վրա | |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|_____________________________________________________________________|
|1163 Մանկապատանեկան և մասսայական սպորտի ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Բնակչության առողջության ամրապնդում, անհատի ներդաշնակ զարգացում, առողջ|
|ապրելակերպի ապահովում |
._____________________________________________________________________.
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(նվազեցումները նշված են |
| |փակագծերում) |
| |__________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.1. Ծառայություններ |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոներին |
|___________|մասնակցության ապահովում |
|1041 |ԱԾ03 |Նկարագրությունը |
| | |Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոներին |
| | |մասնակցություն |
|___________|_________________________________________________________|
|Քանակական |Միջոցառումների թիվը | 0 | X |
| |______________________________|_____________|____________|
| |Մասնակիցների թիվը | 0 | X |
|___________|______________________________|_____________|____________|
|Որա- | |Մշակված չէ | X | X |
|կական| | | | |
|_____|_____|______________________________|_____________|____________|
|Ժամ- | |Մշակված չէ | X | X |
|կետայ| | | | |
|նու- | | | | |
|թյան | | | | |
|__________________________________________|_____________|____________|
|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը | X | (1,618.0) |
|(հազ. դրամ) | | |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1041 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին |
|_____________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միություն |
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1162-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են դրական |
| |նշանով) |
| |________________________________|
| |գնման|չափի |քանակը|գումարը |
| |ձևը |միավորը| |(հազ. դրամ)|
|_________________________________________________________|___________|
|ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 29,449.0|
|_________________________________________________________|___________|
|Բաժին N 11|Խումբ N 01|Դաս N 01|ՀՀ կառավարության | 29,449.0|
| | | |պահուստային ֆոնդ | |
|_________________________________________________________|___________|
|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | 29,449.0|
|_________________________________________________________|___________|
|«Հայաստան» մարզական հասարակական |ԲԸԱՀ |դրամ | 1 | 28,500.0|
|կազմակերպության` Երևան քաղաքի | | | | |
|Ագաթանգեղոսի 6 հասցեում տեղակայված | | | | |
|«Սպարտակ» մարզահամալիրի աթլետիկայի | | | | |
|մանեժի քանդված տանիքի հիմնանորոգում | | | | |
|____________________________________|_____|_______|______|___________|
|«Հայաստան» մարզական հասարակական |ԲԸԱՀ |դրամ | 1 | 949.0|
|կազմակերպության` Երևան քաղաքի | | | | |
|Ագաթանգեղոսի 6 հասցեում տեղակայված | | | | |
|«Սպարտակ» մարզահամալիրի աթլետիկայի | | | | |
|մանեժի քանդված տանիքի հիմնանորոգման | | | | |
|նախագծանախահաշվային փաստաթղթերի | | | | |
|փորձաքննության և մշակման | | | | |
|աշխատանքներ | | | | |
._____________________________________________________________________.