Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N ՀՕ ...

01.05.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.07.1999  -ից մինչեւ   01.05.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 29.04.00 թիվ ՀՕՈ-1 որոշում)

i

040.0001.150699 /կամ 040.ՀՕՈ-1.150699/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N ՀՕՈ-3 ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» N ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետի`

i

«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:

Անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է միայն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան:

Սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ «գ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը` տարեկան մեկ անգամ, մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը»,

«գ» ենթակետը հանել.

i

բ) որոշմամբ հաստատված բնապահպանական վճարի դրույքաչափերում`

i

I բաժնի 1-ին կետի`

«բ» ենթակետում «իրավաբանական անձանց պատկանող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող» բառերով.

«գ» ենթակետում «ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող» բառերով, իսկ «ՎԱԶ 2105, 2107, մյուս մակնիշների» բառերը` «ՎԱԶ 2105, 2107, մյուս մոդիֆիկացիայի» բառերով,

III բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«III. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների

համար վճարի դրույքաչափերը

 

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

ազբոշիֆեր, ջերմամեկուսիչ ազբեստային                 3 տոկոս

սարքեր (էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ

 

կապար պարունակող արտադրանք, ներկեր                  3 տոկոս

 

լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ                3 տոկոս

(սնդիկային)

 

տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա)              3 տոկոս

 

նավթ, նավթամթերք                                    2 տոկոս

 

մայթաձյութ                                          2 տոկոս

 

վառելիքաքսուքային նյութեր                           2 տոկոս

 

հանքային յուղեր                                     2 տոկոս

 

էլեկտրոդներ (եռակցման)                            1,5 տոկոս

 

նավթալին (կարծր)                                  1,5 տոկոս

 

ավտոմեքենաների մարտկոցներ (կապարային,             1,5 տոկոս

լիթիումային)

 

տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ                  1,5 տոկոս

 

ավտոդողեր                                         0,8 տոկոս

 

կինո-ֆոտո ժապավեններ                              0,8 տոկոս

 

ապակյա մանրաթելեր                                 0,8 տոկոս

 

չմաքրված դատարկ տարողություններ                   0,8 տոկոս

(կոնտեյներներ, ավտոցիստեռններ, կանիստրներ)

 

դետերգենտներ (լվացող նյութեր)                     0,5 տոկոս

 

ֆրեոն պարունակող սարքեր և  ապրանքներ              0,5 տոկոս

(սառնարաններ, դեզոդորանտներ)

 

պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և                   0,5 տոկոս»:

փաթեթներ

 

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տարեկան տեխնիկական զննությունն անցած այն ավտոմեքենաների և մեխանիզմների սեփականատերերը, որոնք ավտոմեքենաների ու մեխանիզմների տարեկան տեխնիկական զննության ժամանակ սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան վճար վճարող չեն հանդիսացել նշված վճարի տեսակի համար պետք է վճարեն մինչև 1999 թվականի հոկտեմբերի 31-ը:

 

15 հունիսի 1999 թ.

ՀՕՈ-1

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.06.1999
N ՀՕՈ-1
Օրենքի ուժ ունեցող որոշում