040.1068.071013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2013 թվականի N 1068-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 504-Ն որոշման 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոս 8-ի N 848-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ 2013 թվականի հունիսի 18-ին կնքված միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 660,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 440,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 220,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):
3. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով «Deutsche Bank AG, London Branch», «HSBC Bank plc», «J.P.Morgan Securities plc» ընկերությունների հետ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 787,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 525,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` գլխավոր տեղաբաշխողի կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 262,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):
4. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով «Fitch Ratings» վարկանշային ընկերության հետ 2013 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 210,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 140,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Fitch Ratings» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 70,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):
5. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով «Moody's» վարկանշային ընկերության հետ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 115,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 77,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Moody's» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 38,500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1068-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.__________________________________________________.
|Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների |
|տնտեսագիտական դասակարգման |փոփոխությունը |
|հոդվածների անվանումները |(ծախսերի |
| |ավելացումները նշված|
| |են դրական նշանով) |
| |___________________|
| | տարի |
|______________________________|___________________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0|
|______________________________|___________________|
|այդ թվում` | |
|______________________________|___________________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 0.0|
|______________________________|___________________|
|այդ թվում` | |
|______________________________|___________________|
|ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ | (744,660.0)|
|______________________________|___________________|
|այդ թվում` | |
|______________________________|___________________|
|արտաքին տոկոսավճարներ | (744,660.0)|
|______________________________|___________________|
|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ | 744,660.0|
|______________________________|___________________|
|Պահուստային միջոցներ | 744,660.0|
.__________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1068-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և դասերի, |փոփոխությունը |
|նը|մ | |տնտեսագիտական դասակարգման հոդվածների, |(ավելացումները |
| |բ | |ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |նշված են դրական|
| |ը | |իրականացնող մարմինների անվանումները |նշանով, իսկ |
| | | | |նվազեցումները` |
| | | | |փակագծերում) |
| | | | |_______________|
| | | | | տարի |
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0|
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|___________________________________________|_______________|
|01| | |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | (744,660.0)|
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|___________________________________________|_______________|
| |07| |Պետական պարտքի գծով գործառնություններ | (744,660.0)|
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|___________________________________________|_______________|
| | |01|Պետական պարտքի գծով գործառնություններ | (744,660.0)|
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |02. Օտարերկրյա պետություններից, միջազգային | (744,660.0)|
| | | |կազմակերպություններից և այլ արտաքին | |
| | | |աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում | |
| | | |(տոկոսավճար) | |
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |ՀՀ ֆինանսների նախարարություն | (744,660.0)|
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ | (744,660.0)|
|__|__|__|___________________________________________|_______________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | 744,660.0|
| | | |ՖՈՆԴԵՐ | |
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|___________________________________________|_______________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների պահուստային| 744,660.0|
| | | |ֆոնդ | |
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|___________________________________________|_______________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 744,660.0|
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 744,660.0|
|__|__|__|___________________________________________|_______________|
| | | |ՀՀ կառավարություն | 744,660.0|
.____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1068-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով, իսկ |
| |նվազեցումները` փակագծերում)|
| |___________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ |
| |_____________|_____________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1.3. Ֆինանսավորման ծախսեր |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկում |
|___________| |
|1006 |ՖԾ01 |Նկարագրությունը |
| | |ՀՀ պետական ներքին և արտաքին պարտքի դիմաց տոկոսների |
| | |վճարում և պարտքի մարում և պարտքային |
| | |գործառնությունների հետ կապված այլ վճարումներ |
|_____________________________________________________________________|
|Գումարը (հազ. դրամ) | x | (744,660.0)|
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1006 Պետական պարտքի կառավարում |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ներքին և արտաքին |
|աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ |
|ռիսկային ֆինանսավորման համար բարենպաստ պայմանների և միջավայրի |
|պահպանում |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |ՀՀ միջազգային վարկանիշի տրամադրում |
|___________| |
|1006 |ԱԾ02 |Նկարագրությունը |
| | |ՀՀ տնտեսական, քաղաքական և ֆինանսական ցուցանիշների |
| | |գնահատման հիման վրա վարկանիշի ստացման նպատակով |
| | |համագործակցություն վարկանիշ շնորհող հեղինակավոր |
| | |միջազգային ընկերությունների հետ |
|___________|_________________________________________________________|
|Քանակական |Fitch (Issuer Default | 1 | 0 |
| |Ratings, երկարաժամկետ և | | |
| |կարճաժամկետ, դրամային և | | |
| |արտարժութային վարկանիշ) | | |
| |վարկանիշերի թարմացումների | | |
| |քանակը | | |
|___________|_____________________________|_____________|_____________|
| |Moodys (երկարաժամկետ և | 1 | 0 |
| |կարճաժամկետ, դրամային և | | |
| |արտարժութային վարկանիշեր) | | |
| |վարկանիշների թարմացումների | | |
| |քանակը | | |
|_________________________________________|_____________|_____________|
|Գումարը (հազ. դրամ) | x | 136,710.0|
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1006 Պետական պարտքի կառավարում |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ներքին և արտաքին |
|աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ |
|ռիսկային ֆինանսավորման համար բարենպաստ պայմանների և միջավայրի |
|պահպանում |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերում |
|___________| |
|1006 |ԱԾ03 |Նկարագրությունը |
| | |Հայաստանի Հանրապետության կողմից եվրապարտատոմսեր |
| | |թողարկելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի |
| | |ծառայության ձեռքբերում |
|___________|_________________________________________________________|
|Քանակական |Եվրապարտատոմսերի տեղաբաշխման | 1 | 0 |
| |գործարքների քանակը | | |
|_________________________________________|_____________|_____________|
|Գումարը (հազ. դրամ) | x | 277,200.0|
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1006 Պետական պարտքի կառավարում |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին աղբյուրներից պետական |
|բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ ռիսկային ֆինանսավորման համար|
|բարենպաստ պայմանների և միջավայրի պահպանում |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերում |
|___________| |
|1006 |ԱԾ04 |Նկարագրությունը |
| | |Հայաստանի Հանրապետության կողմից եվրապարտատոմսեր |
| | |թողարկելու նպատակով գլխավոր տեղաբաշխողի ծառայության |
| | |ձեռքբերում |
|___________|_________________________________________________________|
|Քանակական |Եվրապարտատոմսերի տեղաբաշխման | 1 | 0 |
| |գործարքների քանակը | | |
|_________________________________________|_____________|_____________|
|Գումարը (հազ. դրամ) | x | 330,750.0|