040.1038.021013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 սեպտեմբերի 2013 թվականի N 1038-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1038-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի |Ցուցանիշների փոփոխությունը |
|ֆինանսավորման աղբյուրներն ու |(մուտքերի ավելացումը և ելքերի |
|դրանց տարրերի անվանումները |նվազեցումը նշված են դրական նշանով, |
| |իսկ մուտքերի նվազեցումը և ելքերի |
| |ավելացումը` փակագծերում) |
| |_____________________________________|
| |առաջին |ինն ամիս |տարի |
| |կիսամյակ | | |
|_______________________________|___________|___________|_____________|
|Ընդամենը | - | - | - |
|_______________________________|___________|___________|_____________|
| այդ թվում` | | | |
|_______________________________|___________|___________|_____________|
|Բ. Արտաքին աղբյուրներ-ընդամենը | - | - | - |
|_______________________________|___________|___________|_____________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ | - | - | - |
|_______________________________|___________|___________|_____________|
| այդ թվում` | | | |
|_______________________________|___________|___________|_____________|
|2.3. Բաժնետոմսերի և կապիտալում| - | - | - |
|այլ մասնակցության ձեռքբերում | | | |
|_______________________________|___________|___________|_____________|
|ՀՀ ֆինանսների նախարարություն | 471,732.2 | 748,237.8 | 1,024,546.3 |
|_______________________________|___________|___________|_____________|
|ՀՀ էներգետիկայի և բնական |(471,732.2)|(748,237.8)|(1,024,546.3)|
|պաշարների նախարարություն | | | |
|_______________________________|___________|___________|_____________|
| որից` | | | |
|_______________________________|___________|___________|_____________|
|«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» | - | - | - |
|ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի | | | |
|համալրում | | | |
._____________________________________________________________________.