111.0506.280813
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 08 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11113339
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 օգոստոսի 2013 թվականի N 506-Ն
i
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ մշակույթի նախարարի
2013 թվականի օգոստոսի 5-ի
N 506-Ն հրամանի
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
1. Գրադարանային աշխատողները պետք է ունենան հետևյալ մասնագիտական որակավորման չափանիշները`
1) Գրադարանի փոխտնօրեն գիտական գծով
ա. «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 7 տարվա գրադարանային աշխատանքի փորձ, կամ
բ. բարձրագույն կրթություն` մագիստրոսի աստիճանով, կամ գիտական աստիճան և առնվազն 10 տարվա գրադարանային աշխատանքի փորձ:
2) Գրադարանի գիտնական քարտուղար
ա. «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա գրադարանային աշխատանքի փորձ, կամ
բ. բարձրագույն կրթություն` մագիստրոսի աստիճանով, կամ գիտական աստիճան և առնվազն 10 տարվա գրադարանային աշխատանքի փորձ:
3) Բաժնի վարիչ
ա. «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 1 տարվա գլխավոր գրադարանավարի կամ գլխավոր մատենագետի աշխատանքի փորձ, կամ
բ. բարձրագույն կրթություն մագիստրոսի աստիճանով, կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա գլխավոր գրադարանավարի կամ գլխավոր մատենագետի աշխատանքային փորձ:
4) Մասնաճյուղի վարիչ
ա. «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 1 տարվա գլխավոր գրադարանավարի կամ գլխավոր մատենագետի աշխատանքի փորձ, կամ
բ. բարձրագույն կրթություն` մագիստրոսի աստիճանով, կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա գլխավոր գրադարանավարի կամ գլխավոր մատենագետի աշխատանքային փորձ:
5) Գլխավոր գրադարանավար
ա. «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 1 տարվա առաջատար գրադարանավարի աշխատանքի փորձ, կամ
բ. բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա առաջատար գրադարանավարի աշխատանքային փորձ:
6) Առաջատար գրադարանավար
ա. «Գրադարանային տեղեկատվություն և մատենագիտություն» կամ «Գրադարանավար-մատենագետ, մանկավարժ» մասնագիտությամբ բակալավրի աստիճան և առնվազն 1 տարվա առաջին կարգի գրադարանավարի աշխատանքի փորձ, կամ
բ. բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա առաջին կարգի գրադարանավարի աշխատանքային փորձ:
7) Առաջին կարգի գրադարանավար
ա. «Գրադարանային տեղեկատվություն և մատենագիտություն» կամ «Գրադարանավար-մատենագետ, մանկավարժ» մասնագիտությամբ բակալավրի աստիճան և առնվազն 1 տարվա երկրորդ կարգի գրադարանավարի աշխատանքային փորձ, կամ
բ. բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա երկրորդ կարգի գրադարանավարի աշխատանքային փորձ:
8) Երկրորդ կարգի գրադարանավար
ա. բարձրագույն կրթություն բակալավրի աստիճանով` առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ
բ. միջին մասնագիտական կրթություն և առնվազն 3 տարվա գրադարանավարի աշխատանքային, փորձ:
9) Գրադարանավար
ա. միջին մասնագիտական կրթություն առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ
բ. միջնակարգ կրթություն համապատասխան վերապատրաստմամբ:
10) Գլխավոր մատենագետ
ա. «Գրադարանային տեղեկատվություն և մատենագիտություն» կամ «Գրադարանավար-մատենագետ, մանկավարժ» կամ «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 1 տարվա առաջատար մատենագետի աշխատանքի փորձ, կամ
բ. հումանիտար գիտությունների ուղղությամբ` բարձրագույն կրթություն` մագիստրոսի աստիճան, կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա առաջատար մատենագետի աշխատանքային փորձ:
11) Առաջատար մատենագետ
ա. «Գրադարանային տեղեկատվություն և մատենագիտություն» կամ «Գրադարանավար-մատենագետ, մանկավարժ» կամ «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» կամ «Գրադարանային-տեղեկատվական գործի մենեջեր, մատենագետ, փաստաթղթագետ» մասնագիտացումներ մագիստրոսի աստիճանով և առնվազն 1 տարվա առաջին կարգի մատենագետի (մատենագետի) աշխատանքի փորձ, կամ
բ. հումանիտար գիտությունների ուղղությամբ` բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա առաջին կարգի մատենագետի (մատենագետի) աշխատանքային փորձ:
12) Առաջին կարգի մատենագետ (մատենագետ)
ա. «Գրադարանային տեղեկատվություն և մատենագիտություն» կամ «Գրադարանավար-մատենագետ, մանկավարժ» կամ «Փաստաթղթատեղեկատվական ռեսուրսների վերլուծաբան» բակալավրի աստիճան առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ
բ. հումանիտար գիտությունների ուղղությամբ` բարձրագույն կրթություն (մագիստրոսի աստիճանով)` առանց աշխատանքային փորձի պահանջի:
13) Արդի տեխնոլոգիաների մասնագետ
ա. բարձրագույն կրթություն բակալավրի աստիճանով` առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ
բ. միջին մասնագիտական կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
14) Վերականգնող
ա. միջին մասնագիտական կրթություն առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ
բ. միջնակարգ կրթություն և առնվազն 5 տարվա վերականգնողի աշխատանքային փորձ:
15) Կազմարար
ա. միջին մասնագիտական կրթություն առանց աշխատանքային փորձի պահանջի, կամ
բ. միջնակարգ կրթություն և առնվազն 5 տարվա կազմարարական աշխատանքի փորձ: