Սեղմել Esc փակելու համար:
ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒ-ՔԱՍԼ ԿԱՄ ԿԵՂԾ ԺԱՆՏԱԽՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒ-ՔԱՍԼ ԿԱՄ ԿԵՂԾ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ...

 

 

---.0421.200813

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        08            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

16 հուլիսի 2013 թվականի N 421-Ն

 

i

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒ-ՔԱՍԼ ԿԱՄ ԿԵՂԾ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել թռչունների Նյու-Քասլ հիվանդության կամ կեղծ ժանտախտ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի

անվտանգության պետական

ծառայության պետի

2013 թվականի հուլիսի 16-ի

N 421-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒ-ՔԱՍԼ ԿԱՄ ԿԵՂԾ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Թռչունների «Նյու-Քասլ» հիվանդությունը կամ «Կեղծ ժանտախտ» հիվանդությունը (այսուհետ` հիվանդություն) սուր ընթացքով և արագ տարածվող վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է շնչառական օրգանների, մարսողական և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, հանգեցնում է թռչունների զանգվածային անկման: Հիվանդության նկատմամբ զգայուն են հավազգիների ընտանի և վայրի ցեղատեսակների բոլոր ներկայացուցիչները (հավեր, հնդկահավեր, փասիաններ, սիրամարգեր, խայտահավեր և այլն):

2. Հիվանդության հարուցիչ է հանդիսանում պարամիքսովիրուսների ընտանիքին պատկանող ՌՆԹ (ռիբոնուկլեինային թթու) պարունակող վիրուսը: Վիրուսը արտաքին միջավայրում տարածվում է հիմնականում քթարտադրության միջոցով:

3. Հիվանդության վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ կամ հիվանդության գաղտնի շրջանում գտնվող թռչունները: Հիվանդության աղբյուր կարող են հանդիսանալ նաև հիվանդ թռչուններից ստացված` չախտահանված թռչնամթերքները, հումքը (հավկիթ, միս, փետուր, աղվափետուր), հիվանդ կենդանիների արտաթորանքով աղտոտված ջուրը, գույքը, սպասարկող անձնակազմի հագուստը, կոշիկները, տրանսպորտային միջոցները և այլն, որոնց վրա վիրուսը տևական ժամանակ կարող է պահպանվել:

4. Հիվանդության գաղտնի շրջանը 3-7 օր է, առանձին դեպքերում` մինչև 10 օր: Հիվանդությունն ախտորոշվում է կլինիկական, ախտաբանաանատոմիական, համաճարակաբանական տվյալների, վիրուսի անջատման և տիպավորման պարտադիր լաբորատոր հետազոտությունների հիման վրա: Թույլ դիմադրողականություն ունեցող, պատվաստված թռչունների մոտ հիվանդությունը կարող է ընթանալ առանց վառ արտահայտված կլինիկական և ախտաբանաանատոմիական ախտանիշների:

5. Հիվանդության ախտորոշումը տրվում է համաճարակաբանական, կլինիկական, ախտանատոմիական տվյալների և լաբորատոր պարտադիր հետազոտությունների դրական արդյունքների հիման վրա: Ախտորոշման ժամանակ պետք է բացառել նման կլինիկական նշաններով և ախտաբանական փոփոխություններով մյուս հիվանդությունները:

6. Վարակի դեմ պայքարի և տարածման կանխման նպատակով սահմանափակող միջոցառումները կազմակերպվում են ըստ անապահով կետի, վարակի օջախի, վարակի նկատմամբ սպառնալիքի գոտու և բուֆերային գոտու, որոնց սահմանները որոշում է անասնաբուժության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին) հաշվի առնելով տնտեսական կապերը, տարբեր բնապահպանական և աշխարհագրական պայմանները, ինչպես նաև բոլոր համաճարակաբանական գործոնները և անասնապահության վարման առանձնահատկությունները:

7. Անապահով կետ են համարվում անասնապահական տնտեսությունները և դրանց տարածքները, անասնապահական ֆերմաներն իրենց օժանդակ հարմարություններով, արոտավայրերով, ջրամբարներով, երբեմն առանձին արոտավայրեր, կենդանիների տեղափոխման երթուղիների որոշակի հատվածներ և այլ տարածքներ, բնակավայրը իր վարչատարածքային բաժանմամբ, որոնց սահմանում արձանագրվել է հիվանդությունը:

8. Վարակի օջախ է համարվում շինությունը, առանձին անասնապահական ֆերման, զբոսաբակը, ամառային ճամբարը, արոտավայրը կամ դրա մի հատվածը, սպանդանոցները կամ այլ տարածքները, որտեղ առկա են հիվանդ կենդանիներ կամ նրանցից ստացված չվարակազերծված մթերքներ և հումք:

9. Վարակի նկատմամբ սպառնալիքի գոտի է համարվում բնակավայրը, տնտեսությունը, արոտավայրերը կամ անապահով կետի շրջակայքում գտնվող այն տարածությունը, որն անմիջականորեն հարակից է նրան և կա վիրուսի ներթափանցման հնարավոր վտանգ:

10. Բուֆերային գոտի է համարվում այն տարածքը կամ երկրի մնացած տարածքները կամ ապահով գոտիները, որտեղ իրականացվում են կենդանիների կանխարգելիչ պարբերական պատվաստումներ:

 

II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

11. Հայաստանի Հանրապետությունում հիվանդության կանխարգելման նպատակով պետական միջոցների հաշվին իրականացվում են հավազգի թռչունների կանխարգելիչ պատվաստումներ, որի կատարմանն աջակցում են թռչունների սեփականատերերը, համայնքների ղեկավարները:

12. Պետական միջոցառումներում չներառված թռչնագլխաքանակի իմունականխարգելումը կատարվում է սեփականատերերի միջոցների հաշվին:

13. Թռչնագլխաքանակի սեփականատերը կամ տվյալ տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժը «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով լիազոր մարմնին ծանուցում է հիվանդության հայտնաբերման կամ կասկածի կամ թռչունների հիվանդացության և անկման դեպքերի մասին:

14. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իմունականխարգելիչ միջոցառումների իրականացման համար, ընդգրկելով անասնագերեզմանոցների, բիոթերմիկ հորերի և կենդանիների դիակների թաղման այլ տեղերի կահավորման և սանիտարական վիճակում պահպանման կազմակերպատնտեսական միջոցառումները, ինչպես նաև կենդանիների սպանդի, մսի, մսամթերքների և կաշվե հումքի պահպանման համար պատշաճ պայմանների ստեղծումը:

 

III. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

15. Հիվանդության նկատմամբ կասկածի կամ հիվանդության ախտորոշումը հաստատվելու դեպքում թռչնաբուծական ֆաբրիկաների ղեկավարները, անասնաբույժները պարտավոր են`

1) արգելել կողմնակի անձանց մուտքը տնտեսություն (բակ).

2) արգելել թռչունների, հավկիթների, թռչնաբուծության այլ արտադրանքների, գույքի, կերերի, գոմաղբի տեղաշարժը թե՛ տնտեսության և/կամ համայնքի ներսում, թե՛ տնտեսությունից և/կամ համայնքից դուրս.

3) հիվանդության մասին տեղեկատվությունը անհապաղ տրամադրել համայնքի ղեկավարին, անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններին /անձանց/ և լիազոր մարմնին:

16. Հիվանդության բռնկման կասկածի կամ ախտորոշման հաստատումից հետո լիազոր մարմինը կազմակերպում և իրականացնում է`

1) դեպքի վայրում և հարակից տարածքներում, այդ թվում` համայնքներում համաճարակաբանական հետազոտություն և վերլուծություն.

2) համաճարակային իրավիճակը, հիվանդության հնարավոր տարածման ուղիները և սահմանները պարզելուց հետո սահմանում է անապահով կետի վարակի օջախի, վարակի նկատմամբ սպառնալիքի գոտու սահմանները.

3) վարակի մեջ կասկածվող թռչունների կլինիկական զննում և ջերմաչափում` ուշադրություն դարձնելով լորձաթաղանթի վրա.

4) կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի, կենդանական ծագման հումքի և բոլոր տեսակի կերերի օգտագործման, տեղափոխման և իրացման նկատմամբ սահմանափակումներ:

17. Նախնական ախտորոշումը ճշտելու և վիրուսը որոշելու նպատակով հիվանդ կենդանիներից վերցվում է ախտաբանական նյութ, պահածոյացվում, փաթեթավորվում և 3-6 ժամվա ընթացքում ուղարկվում է լաբորատորիա:

18. Հիվանդության ախտորոշման հաստատման նպատակով տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժը հերմետիկ փակ տարայի մեջ լաբորատորիա է ուղարկում թարմ դիակներ (ոչ պակաս` 3-5 թև) և հիվանդ թռչուններից ստացված արյան շիճուկ` 10-20 նմուշից ոչ պակաս:

18. Հիվանդության նախնական ախտորոշման հաստատումից հետո տվյալ բնակավայրը, տարածքը, համայնքը կամ տարածաշրջանը կամ մարզը լիազոր մարմնի կողմից հայտարարվում է հիվանդության նկատմամբ անապահով, որոշվում են սահմանները և այդ տարածքում սահմանվում է կարանտին, տեղադրվում են շուրջօրյա կարանտինային պահակակետեր:

19. Քաղաքում հիվանդության հայտնաբերման դեպքում (կախված վարակի տարածվածությունից) կարանտինացվում են քաղաքի առանձին փողոցները, համայնքները կամ ամբողջ քաղաքը:

20. Հիվանդության բռնկման կասկածի և/կամ ախտորոշման հաստատումից հետո սահմանվում է կարանտին «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

21. Թռչնամիս արտադրող կազմակերպություններում հիվանդության հայտնաբերման դեպքում կարանտինը շարունակվում է այնքան ժամանակ, որքան պահանջվում է կազմակերպության տարածքում հիվանդության նկատմամբ ընկալունակ ողջ գլխաքանակի սպանդի և արտադրական մասերի և ձեռնարկության տարածքների մեխանիկական մաքրման, ախտահանության, միջատազերծման և կրծողազերծման համար:

22. Հիվանդության ախտորոշումից հետո վարակի նկատմամբ սպառնալիքի և բուֆերային գոտու տնտեսություններում առկա թռչնագլխաքանակը ենթարկվում է պարտադիր իմունականխարգելիչ պատվաստումների` ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի: Հիվանդության հարուցիչը չտարածելու նպատակով միաժամանակ իրականացվում են պարբերական ընթացիկ ախտահանություններ: Ստուգվում է նաև վարակամերժության լարվածությունը` փորձաքննության ենթարկելով նույն թռչնանոցի 30 թռչունների արյան շիճուկը և անհրաժեշտության դեպքում կրկնակի պատվաստվում:

23. Մինչ կարանտինի ավարտը անապահով տնտեսություններում դադարեցվում է ձվերի ինկուբացիան և աճեցման համար նախատեսված ճտերի ընդունումը: Ինկուբացիոն ձվերը ոչնչացվում են կամ օգտահանվում:

24. Կարանտինի ընթացքում հիվանդության նկատմամբ անապահով տնտեսություններում, տարածքներում, համայնքներում արգելվում է`

1) տեղակայման վայրերից հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների տեղափոխումը.

2) կողմնակի անձանց մուտքը.

3) թռչունների, հիվանդությունից անկած դիակների, թռչուններից ստացված մթերքի` հավկիթներ, սաղմեր, աղվափետուր և այլն առևտուրը, դուրսբերումը կամ մուտքը:

25. Հիվանդության նկատմամբ անապահով տարածքների տնտեսություններում իրականացվում են հետևյալ միջոցառումները`

1) մորթի ոչ ենթակա մատղաշի մոտ հիվանդության հայտնաբերման դեպքում բոլոր հիվանդ և առողջ կենդանիները ենթարկվում են սպանդի (անարյուն եղանակով) կամ օգտահանման: Հիվանդության հարուցչի տարածման բացառման նպատակով անհապաղ անջատվում է սպանդանոցի օդափոխության համակարգը, փակվում են դռներն ու պատուհանները.

2) մորթի ենթակա մատղաշի և հասուն թռչունների մոտ հիվանդության հայտնաբերման դեպքում վերջիններս ենթարկվում են սպանդի (անարյուն եղանակով): Ոչնչացման կամ օգտահանման ենթակա են միայն հիվանդ և/կամ հիվանդության կասկածով թռչունները: Թռչնանոցում առկա մնացած թռչնաքանակը ենթակա է մորթի` մսեղիք ստանալու նպատակով: Մյուս գոմերում, որտեղ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, կատարվում են առկա թռչունների իմունականխարգելիչ պատվաստումներ` ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի և պատվաստված քանակությունը պահվում է խիստ մեկուսացված պայմաններում` հետագայում մորթի ենթարկելու համար: Պատվաստված խմբաքանակի մորթն իրականացվում է կարանտինի չեղյալ հայտարարումից առնվազն երկու շաբաթ առաջ.

3) անապահով տնտեսության ներսում մորթված թռչունների մսեղիքը ենթարկվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության և ջերմային մշակումից հետո օգտագործվում է տնտեսության ներսում աշխատող մարդկանց սննդի համար.

4) մեծ քանակությամբ մորթի դեպքում թույլատրվում է մսեղիքն օգտագործել նույն համայնքի կամ մարզի տարածքում գործող հանրային սննդի կազմակերպություններում` վերջիններիս առաքելով միայն ջերմային վերամշակումից հետո.

5) անապահով տնտեսություններում հարկադիր մորթն իրականացվում է անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովմամբ և մորթի սրահի, գույքի և սարքավորումների հետագա ախտահանմամբ.

6) կլինիկապես առողջ կենդանիների մորթից հետո ստացված աղվափետուրները, փետուրները ենթակա են ախտահանության` ըստ ախտահանիչ նյութի օգտագործման հրահանգի.

7) կարանտինի ընթացքում կամ մինչև հիվանդության հայտնաբերումը ստացված հավկիթները որպես սննդամթերք ենթակա են օգտագործման միայն տնտեսության ներսում 10 րոպե խաշելուց հետո: Մեծ քանակությամբ հավկիթների դեպքում, վերջիններս ախտահանվում են աերոզոլային եղանակով, որից հետո թույլատրվում է իրացնել մարզի տարածքում միայն բարձր ջերմաստիճանով պատրաստվող հրուշակեղենում կամ հացաբուլկեղենում.

8) անապահով գյուղացիական տնտեսություններում հիվանդ կամ հիվանդության կասկածով բոլոր թռչունները ենթակա են մորթի և օգտագործման միայն սեփական սննդում` բացառելով տնտեսությունից դուրս իրացումը կամ վաճառքը.

9) անապահով տնտեսություններին հարակից տնտեսությունների կամ բակերի թռչունները, որոնք շփում են ունեցել հիվանդ թռչունների հետ, ենթակա են պարտադիր մորթի և օգտագործվում են միայն ջերմային մշակումից հետո տվյալ տնտեսության ներսում.

10) անապահով և կարանտինի ենթակա տարածքների տնտեսություններում, թռչնանոցներում, փարախներում, օժանդակ տարածքներում, բակերում իրականացվում են մեխանիկական մաքրման և ախտահանության աշխատանքներ, իսկ գոմաղբը և ցամքարը ենթարկվում են կենսաջերմային ախտահանության: Անապահով տնտեսությունը սպասարկող բոլոր տրանսպորտային միջոցները, աղբը, թառերը, կերամանները, կերի մնացորդները ենթակա են ախտահանության, ոչ թանկարժեք փայտյա գույքը` այրման:

26. Անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումն ապահովելու դեպքում սպառնալիքի և բուֆերային գոտիների թռչնանոցներից թույլատրվում է`

1) մորթի համար նախատեսված թռչունների արտահանումը վերամշակող ձեռնարկություններ.

2) ախտահանված հավկիթների մատակարարումը սննդի իրացման ցանց.

3) ձվերի ինկուբացումը տնտեսության ներքին նպատակների համար.

4) ախտահանված աղվափետուրի և փետուրի դուրսբերումը և իրացումը կազմակերպություններին:

27. Հիվանդության նկատմամբ կարանտինը հանվում` չեղյալ է հայտարարվում լիազոր մարմնի ներկայացմամբ` հիվանդության վերջին դեպքի գրանցումից, մաքրման աշխատանքներից, տարածքների և օժանդակ կառույցների եզրափակիչ ախտահանությունից 30 օր հետո: Հիվանդության բռնկման հետևանքով ամբողջ գլխաքանակի ոչնչացման դեպքում կարանտինը հանվում է թռչնանոցի և օժանդակ տարածքների եզրափակիչ ախտահանությունից 15 օր հետո:

28. Կարանտինը չեղյալ հայտարարելուց առաջ լիազոր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների կողմից կազմվում է ակտ, նշելով հիվանդության ընթացքը մինչև պատվաստումները, ըստ կենդանատեսակների անկումների քանակը և անկման ամսաթիվը, պատվաստված կենդանիների քանակը, օգտագործված պատվաստանյութի անվանումը, դոզան, սերիան և պետհսկիչի համարները, պատվաստման ժամկետը, պատվաստանյութն արտադրողը, պատվաստումներից հետո տեղի ունեցած բարդությունների, անցկացված անասնաբուժասանիտարական միջոցառումների, վարակված գոմաղբի պահեստավորման տեղերի և այլնի մասին: Ակտը կազմում են երկու օրինակից, որից մեկը տրվում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, մյուսը ուղարկվում է լիազոր մարմին:

29. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
16.07.2013
N 421-Ն
Հրաման