110.0984.070813
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 08 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 հուլիսի 2013 թվականի N 984-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579 որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետի դ) ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Այվազյանին և իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության
նախարարի
2013 թվականի հուլիսի 23-ի
N 984-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2013-2014 ԹԹ. ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցները (այսուհետ` դպրոց) լրացուցիչ կրթության ուսումնական հաստատություններ են և իրականացնում են մշակութային կրթություն` նպաստելով երեխաների գեղագիտական զարգացմանը:
2. Մշակութային կրթությունը, լինելով սոցիալ-մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, ապահովում է ՀՀ բնակվող երեխաների կրթության իրավունքը, օժանդակում է դպրոցների նյութատեխնիկական բազաների ամրապնդմանը, ձևավորում է պետական պատվերի շրջանակներում սովորողների ցանկը:
3. Օրինակելի ուսումնական պլանների առկայությունը ստեղծում է միասնական դաշտ և անհրաժեշտ նախապայման է դասավանդման գործընթացի կազմակերպման համար` հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի ընդունակություններն ու առանձնահատկությունները:
4. Յուրաքանչյուր օրինակելի ուսումնական պլանի «պարզաբանումներ» հատվածում ներկայացված է տվյալ մասնագիտության ուսուցման կազմակերպման գործընթացը:
5. Հայաստանի Հանրապետությունում դպրոցներում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: ՈՒսումնական տարվա տևողությունը սահմանվում է 34-40 շաբաթ: Աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները սահմանվում են ՀՀ ԿԳ նախարարության կողմից` պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված ժամանակացույցին համապատասխան: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից` կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ /հանգստյան օրը` կիրակի/:
6. ՈՒսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են` անհատական և խմբակային պարապմունքները դպրոցներում` անհատական դասի տևողությունը` 45, խմբակայինը` 40 րոպե:
7. Սովորողների առաջադիմությունը գնահատվում է 10 միավորի համակարգով:
8. ՈՒսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականներից ձևավորվում է I կիսամյակի, իսկ տարեվերջի փոխադրական ստուգարքների ու քննությունների արդյունքով` II կիսամյակի և տարեկան ամփոփիչ գնահատականը:
Աղյուսակ 1
ԴԱՇՆԱՄՈՒՐ
(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի |Դասաժամերի քանակը /շաբաթական/ |Ստուգարք |Քննու- |
| |անվանումը |__________________________________| |թյուն |
| | | Դասարաններ | | |
| | |__________________________________| | |
| | | I | II | III| IV | V | VI | VII| | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|1. |Դաշնամուր | 2.0| 2.0| 2.0| 2.0| 2.0| 2.0| 2.0|I, II, III,|IV, VII|
| | | | | | | | | |V, VI | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|2. |Սոլֆեջիո | 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5|II, III, | VII |
| | | | | | | | | |IV, V, VI | |

|3. |Երաժշտական|--- |--- |-- | 1.5| 1.5| 1.5| 1.5|V, VI, VII | --- |
| |գրականու- | | | | | | | | | |
| |թյուն | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|4. |Երգչախումբ| 1.0| 1.0| 1.0| 1.0| 2.0| 2.0| 2.0|IV, V, VI, | --- |
| |կամ | | | | | | | |VII | |
| |համույթ | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|5. |Ընտրովի |--- | 0.5| 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0|IV, VII | ---- |
|______________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|Ընդամենը | 4.5| 5.0| 5.5| 7.0| 8.0| 8.0| 8.0| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. «Դաշնամուր» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբակային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, նվագակցություն, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության: Ընտրովի առարկայի դասաժամի 0.5 ժամը II-VII դասարաններում նպատակահարմար է տրամադրել թերթից ընթերցմանը, իսկ մյուս 0.5-ը ժամը` III-IV դասարաններում դաշնամուրի համույթին /անսամբլ/, V-VII դասարաններում` նվագակցության ուսուցմանը:
5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական և իլյուստրատորական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ.
ա. «ընտրովի» առարկայի ցանկից` դաշնամուրի համույթի /անսամբլ/ նվագակցության համար.
բ. դաշնամուրի կոնցերտների կատարման համար.
գ. համույթների կամ երգչախմբերի խմբակային և միացյալ պարապմունքների համար:
7. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-30 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
8. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 2
ԼԱՐԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ
(Ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս)
(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի |Դասաժամերի քանակը /շաբաթական/ |Ստուգարք |Քննու- |
| |անվանումը |__________________________________| |թյուն |
| | | Դասարաններ | | |
| | |__________________________________| | |
| | | I | II | III| IV | V | VI | VII| | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|1. |Երաժշտական| 2.0| 2.0| 2.0| 2.0| 2.0| 2.0| 2.0|I, II, III,|IV, VII|
| |գործիք | | | | | | | |V, VI | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|2. |Սոլֆեջիո | 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5|II, III, |VII |
| | | | | | | | | |IV, V, VI | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|3. |Երաժշտական| ---| ---| ---| 1.5| 1.5| 1.5| 1.5|V, VI, VII | --- |
| |գրականու- | | | | | | | | | |
| |թյուն | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|4. |Նվագա- | 1.0| 1.0| 1.0| 1.0| 2.0| 2.0| 2.0|IV, V, VI, | --- |
| |խումբ, | | | | | | | |VII | |
| |համույթ | | | | | | | | | |
| |կամ | | | | | | | | | |
| |երգչախումբ| | | | | | | | | |

|5. |Ընտրովի | ---| 0.5| 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0|IV, VII | ---- |
|______________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|Ընդամենը | 4.5| 5.0| 5.5| 7.0| 8.0| 8.0| 8.0| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Ալտի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարանից (մինչ այդ սովորողը ուսումնառում է ջութակի դասարանում): Կոնտրաբասի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարաններից (մինչ այդ սովորողը ուսումնառում է թավջութակի դասարանում):
3. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբակային:
4. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
5. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:
6. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
7. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.
բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբակային և միացյալ պարապմունքների համար:
8. Ելնելով նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել ղեկավարի միավոր.
1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր /նվագախումբ, համույթ/.
2) 20-30 սովորողի դեպքում` մեկ միավոր /երգչախումբ/:
Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համաչափ ավելացնել միավորների թիվը:
9. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
10. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
11. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհուրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 3
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(Դասական, ժողովրդական, էստրադային)
(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
.___________________________________________________________________.
|N |Առարկայի |Դասաժամերի քանակը /շաբաթական/|Ստուգարք |Քննու- |
| |անվանումը |_____________________________| |թյուն |
| | | Դասարաններ | | |
| | |_____________________________| | |
| | | I | II | III | IV | V | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|1. |Մեներգե- | 1.5| 1.5| 1.5 | 2.0 | 2.0 |I, II, IV |III, V |
| |ցողություն | | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|2. |Սոլֆեջիո | 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5|II, III, IV| V |

|3. |Երաժշտական | --- | 1.5| 1.5| 1.5| 1.5|III, IV, V | --- |
| |գրականություն| | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|4. |Երգչախումբ | --- | 1.0| 2.0| 2.0| 2.0|III, IV, V | --- |
| |կամ համույթ | | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|5. |Դաշնամուր | 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0|III, IV, V | --- |
|_________________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|Ընդամենը | 4.0| 6.5| 7.5| 8.0| 8.0| | |
.___________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:
2. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբակային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
5. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «մեներգեցողություն» առարկայի համար.
բ. երգչախմբերի կամ համույթների խմբակային և միացյալ պարապմունքների համար:
6. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-30 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
7. Երաժշտական և արվեստի դպրոցներում «մեներգեցողություն» առարկայի և խմբակային պարապմունքների 1 դասաժամը սահմանել 40 րոպե:
8. Երկրորդ գործիք ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 9 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 4
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(Դասական, ժողովրդական, էստրադային)
(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի |Դասաժամերի քանակը /շաբաթական/ |Ստուգարք |Քննու- |
| |անվանումը |__________________________________| |թյուն |
| | | Դասարաններ | | |
| | |__________________________________| | |
| | | I | II | III| IV | V | VI | VII| | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|1. |Մեներգե- | 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5| 2.0| 2.0|I, II, III,| VII |
| |ցողություն| | | | | | | |IV, V, VI | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|2. |Սոլֆեջիո | 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5|II, III, | VII |
| | | | | | | | | |IV, V, VI | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|3. |Երաժշտական| ---| ---| ---| 1.5| 1.5| 1.5| 1.5|V, VI, VII | --- |
| |գրականու- | | | | | | | | | |
| |թյուն | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|4. |Երգչախումբ|--- | 1.0| 1.0| 1.0| 2.0| 2.0|2.0 |IV, V, VI, | --- |
| |կամ | | | | | | | |VII | |
| |համույթ | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|5. |Դաշնամուր | 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0|III, IV, V,| --- |
| | | | | | | | | | VI, VII | |
|______________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|Ընդամենը | 4.0| 5.0| 5.0| 6.5| 7.5| 8.0| 8.0| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբակային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
5. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «մեներգեցողություն» առարկայի համար.
բ. երգչախմբերի կամ համույթների խմբակային և միացյալ պարապմունքների համար:
6. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-30 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
7. Երաժշտական և արվեստի դպրոցներում «մեներգեցողություն» առարկայի և խմբակային պարապմունքների 1 դասաժամը սահմանել 40 րոպե:
8. Երկրորդ գործիք ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 5
ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
.___________________________________________________________________.
|N |Առարկայի |Դասաժամերի քանակը /շաբաթական/|Ստուգարք |Քննու- |
| |անվանումը |_____________________________| |թյուն |
| | | Դասարաններ | | |
| | |_____________________________| | |
| | | I | II | III | IV | V | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|1. |Երաժշտական | 2.0| 2.0| 2.0| 2.0| 2.0|I, II, IV |III, V |
| |գործիք | | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|2. |Սոլֆեջիո | 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5|II, III, IV| V |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|3. |Երաժշտական | ---| 1. 5| 1.5| 1.5| 1.5| III, IV, V| --- |
| |գրականություն| | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|4. |Նվագախումբ, | 1.0| 1.0| 2.0| 2.0| 2.0| III, IV, V| --- |
| |համույթ կամ | | | | | | | |
| |երգչախումբ | | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|5. |Ընտրովի | --- | 1.0| 1.0| 1.0| 1.0| III, V | ---- |
|_________________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|Ընդամենը | 4.5| 7.0| 8.0| 8.0| 8.0| | |
.___________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբակային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:
5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.
բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբակային և միացյալ պարապմունքների համար:
7. Ելնելով նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել ղեկավարի միավոր.
1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր /նվագախումբ/.
2) 20-30 սովորողի դեպքում` մեկ միավոր /երգչախումբ/:
Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
8. Երկրորդ գործիք կամ երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 9 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 6
ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի |Դասաժամերի քանակը /շաբաթական/ |Ստուգարք |Քննու- |
| |անվանումը |__________________________________| |թյուն |
| | | Դասարաններ | | |
| | |__________________________________| | |
| | | I | II | III| IV | V | VI | VII| | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|1. |Երաժշտական| 1.5| 1.5| 2.0| 2.0| 2.0| 2.0| 2.0|I, II, III,|IV, VII|
| |գործիք | | | | | | | |V, VI | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|2. |Սոլֆեջիո | 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5| 1.5|II, III, | VII |
| | | | | | | | | |IV, V, VI | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|3. |Երաժշտական| ---| ---| ---| 1.5| 1.5| 1.5| 1.5|V, VI, VII | --- |
| |գրականու- | | | | | | | | | |
| |թյուն | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|4. |Նվագա- | 1.0| 1.0| 1.0| 1.0| 2.0| 2.0| 2.0|IV, V, VI, | --- |
| |խումբ, | | | | | | | |VII | |
| |համույթ | | | | | | | | | |
| |կամ | | | | | | | | | |
| |երգչախումբ| | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|5. |Ընտրովի | ---| 0.5| 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0|IV, VII | ---- |
|______________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|Ընդամենը | 4.0| 4.5| 5.5| 7.0| 8.0| 8.0| 8.0| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբակային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:
5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.
բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբակային և միացյալ պարապմունքների համար:
7. Ելնելով նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել ղեկավարի միավոր.
1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր /նվագախումբ/.
2) 20-30 սովորողի դեպքում` մեկ միավոր /երգչախումբ/:
Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
8. Երկրորդ գործիք կամ երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 7
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(10 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի |Դասաժամերի քանակը |Ստուգարք |Քննու- |
| |անվանումը | /շաբաթական/ | |թյուն |
| | |_______________________| | |
| | | Դասարաններ | | |
| | |_______________________| | |
| | | I | II | III | IV | | |
|___|___________________|_____|_____|_____|_____|_____________|_______|
|1. |Գծանկար | 3.0| 3.0| 4.0| 4.0| II, III | IV |
|___|___________________|_____|_____|_____|_____|_____________|_______|
|2. |Գունանկար | 3.0| 3.0| 3.0| 3.0| II, III | IV |
|___|___________________|_____|_____|_____|_____|_____________|_______|
|3. |Կոմպոզիցիա | 2/1| 2/1| 2/1| 2/1| II, III | IV |
| |(ստեղծագործական | | | | | | |
| |թեմատիկ | | | | | | |
| |նկարչություն) | | | | | | |
| |հաստոցային/ | | | | | | |
| |կիրառական | | | | | | |
|___|___________________|_____|_____|_____|_____|_____________|_______|
|4. |Քանդակ կամ | 2.0 | 2.0 | 1.0| 1.0| II, III | IV |
| |դեկորատիվ- | | | | | | |
| |կիրառական արվեստ | | | | | | |
|___|___________________|_____|_____|_____|_____|_____________|_______|
|5. |Արվեստի պատմություն| 1.0| 1.0| 1.0| 1.0| IV | --- |
|___|___________________|_____|_____|_____|_____|_____________|_______|
|6. |Ընտրովի | 1.0| 1.0| 1.0| 1.0| II, IV | --- |
|_______________________|_____|_____|_____|_____|_____________|_______|
|Ընդամենը | 13.0| 13.0| 13.0| 13.0| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4, 5-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է IV դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է IV դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
3. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
4. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության: Ընտրովի առարկայի դասաժամի 0.25-ը I-IV դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:
5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել մինչև 5 սովորողից:
6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի, քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.
3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 56 ժամ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար: Այդ դասաժամերը կարող են օգտագործվել ուսումնական տարվա տարբեր ժամանակահատվածներում:
7. Դպրոցներում կարող են գործել մինչև 10 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
8. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի կամ գեղարվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 8
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(Մինչև 10 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|N |Առարկայի |Դասաժամերի քանակը /շաբաթական/ |Ստուգարք |Քննու- |
| |անվանումը |__________________________________| |թյուն |
| | | Դասարաններ | | |
| | |__________________________________| | |
| | | I | II | III| IV | V | VI | VII| | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|1 |Կերպար- | 2.0| 2.0| 2.0| - | - | - | - | III | |
| |վեստի | | | | | | | | | |
| |հիմունքներ| | | | | | | | | |
| |և նկար- | | | | | | | | | |
| |չություն | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|2. |Կիրառական | 2.0| 2.0| 2.0| - | - | - | - | III | |
| |արվեստ | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|3. |Ծեփագոր- | 2.0| 2.0| 2.0| - | - | - | - | III | |
| |ծություն | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|4. |Գծանկար | ---| ---| ---| 3.0| 3.0| 4.0| 4.0| IV, V, VI | VII |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|5. |Գունանկար | ---| ---| ---| 3.0| 3.0| 3.0| 3.0| IV, V, VI | VII |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|6. |Կոմպոզիցիա| ---| ---| ---| 2/1| 2/1| 2/1| 2/1| IV, V, VI | VII |
| |(ստեղծա- | | | | | | | | | |
| |գործական | | | | | | | | | |
| |թեմատիկ | | | | | | | | | |
| |նկարչու- | | | | | | | | | |
| |թյուն) | | | | | | | | | |
| |հաստոցա- | | | | | | | | | |
| |յին/ | | | | | | | | | |
| |կիրառական | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|7. |Քանդակ կամ| ---| ---| ---| 2.0| 2.0| 1.0| 1.0| IV, V, VI | VII |
| |կիրառական | | | | | | | | | |
| |արվեստ | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|8. |Արվեստի | ---| ---| -- | 1.0| 1.0| 1.0| 1.0| V, VI, VII| ---- |
| |պատմու- | | | | | | | | | |
| |թյուն | | | | | | | | | |
|___|__________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|9. |Ընտրովի | 0.5| 0.5| 1.0| 1.0| 1.0| 1.0| 1.0| IV, VII | -- |
|______________|____|____|____|____|____|____|____|___________|_______|
|Ընդամենը | 6.5| 6.5| 7.0|13.0|13.0|13.0|13.0| | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 4, 5, 6, 7, 8-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
3. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
4. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության: «Ընտրովի» առարկայի դասաժամի 0.25-ը III-VI դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:
5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել մինչև 5 սովորողից:
6. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.
3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 56 ժամ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար: Այդ դասաժամերը կարող են օգտագործվել ուսումնական տարվա տարբեր ժամանակահատվածներում:
7. Դպրոցներում կարող են գործել մինչև 8 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
8. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի կամ գեղարվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 9
ՊԱՐԱՐՎԵՍՏ
(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
.___________________________________________________________________.
|N |Առարկայի |Դասաժամերի քանակը /շաբաթական/|Ստուգարք |Քննու- |
| |անվանումը |_____________________________| |թյուն |
| | | Դասարաններ | | |
| | |_____________________________| | |
| | | I | II | III | IV | V | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|1. |Դասական պար | 3.0| 4.5| 4.5| 4.5| 4.5|II, III, IV| V |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|2. |Հայկական պար | -- | 3.0| 3.0| 3.0| 3.0| III, IV | V |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|3. |Ժամանակակից | --- | --- | 1.5| 1.5| 1.5| III, IV | V |
| |պարահանդե- | | | | | | | |
| |սային պար | | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|4. |Պատմակենցա- | --- | 1.5| --- | --- | --- | II | -- |
| |ղային պար | | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|5. |Ժողովուրդ- | --- | --- | 1.5| 1.5| 1.5| III, IV | V |
| |ներին բնորոշ | | | | | | | |
| |բեմական պար | | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|6. |Ռիթմիկա | 1.0| 1.0| --- | --- | --- | II | -- |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|7. |Մարմնամար- | 1.0| --- | --- | --- | --- | -- | -- |
| |զություն | | | | | | | |
| |/պարտեր/ | | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|8. |Երաժշտության | 1.0| 0.5| 0.5| 0.5| 0.5| V | -- |
| |գրագիտություն| | | | | | | |
| |և ունկնդրում| | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|9. |Արվեստի | --- | 1.0| 1.0| 1.0| 1.0| V | -- |
| |պատմություն | | | | | | | |
|___|_____________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|10.|Բեմական | 0.5| 0.5| 0.5| 0.5| 0.5| -- | -- |
| |փորձառություն| | | | | | | |
| |/պրակտիկա/ | | | | | | | |
|_________________|_____|_____|_____|_____|_____|___________|_______|
|Ընդամենը | 6.5| 12.0| 12.5| 12.5| 12.5| | |
.___________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Աղյուսակի 1, 2, 3, 4, 5, 8, 9, 10-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբակային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 9-ի 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի կամ պարարվեստի դպրոցների տնօրինությանը:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն /պարտեր/» «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում` 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):
5. ՈՒսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:
6. ՈՒսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.
1) սույն ուսումնական պլանի աղյուսակ 9-ի 1-6-րդ կետերի առարկաների` խմբակային և «բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին հավասար.
2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:
7. 5-ամյա կրթության դեպքում` III, IV, V դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկական պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):
8. Դպրոցի ֆինանսական հնարավորությունից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր աշակերտին շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 9 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելու հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի կամ պարարվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով: