ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2013 թվականի N 642-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
i
1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2013 թվականի ծրագրի վերաբերյալ» N 580-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) վերաբնակեցվում են քանդման ենթակա վթարային բնակելի տներից և հանրակացարանային բնակելի շենքերից Երևանի քաղաքային համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարաններ, ընդ որում` բնակարանների հատկացման կամ այդ բնակարանների տնօրինման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682, 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 172-Ն և 2009 թվականի փետրվարի 26-ի «Երևան քաղաքի Սարի Թաղի 18-րդ փողոցի սողանքային գոտում գտնվող և սողանքի հետևանքով վթարային դարձած տասը բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 204-Ն որոշումներով ամրագրված սկզբունքներին համապատասխան:»:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քանդման ենթակա վթարային բնակելի տներից և հանրակացարանային բնակելի շենքերից Երևանի քաղաքային համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարաններ քաղաքացիներին վերաբնակեցնելու հետ կապված հարաբերությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: