Սեղմել Esc փակելու համար:
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈ ...

 

 

103.0308.190613

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        06            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313244

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 մայիսի 2013 թվականի N 308-Ն

 

i

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1682-Ն որոշման 3-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված տվյալների փորձաքննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին:

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

15.05.2013 թվականի

N 308-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ապրանքներ ներմուծող անձի (այսուհետ` հայտատու) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 17-րդ կետի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացվող «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկում նշված թափոնների և կորուստների չափերի վերաբերյալ տվյալների (այսուհետ` տվյալներ) փորձաքննության անցկացման կարգը:

2. Տվյալների փորձաքննության անցկացման համար կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կազմակերպությունների ընտրությունը և ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) պարբերաբար իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների և կորուստների չափերի համադրում նմանատիպ ապրանքների համար հաստատված և կիրառվող չափերի հետ, համադրման արդյունքում 20 և ավելի տոկոսի գերազանցում հայտնաբերելու դեպքում տասն աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հաստատմանն է ներկայացնում հայտատուի ներկայացրած տվյալների փորձաքննության անցկացման մասին հրամանի նախագիծ, որի ստորագրումից հետո տվյալների փորձաքննության անցկացման ծառայության ձեռքբերման նպատակով եռօրյա ժամկետում դիմում է տվյալ ապրանքատեսակի չափաբաժնով մրցույթում հաղթող ճանաչված և համապատասխան պայմանագիր կնքած անձին:

4. Փորձաքննության արդյունքների և հայտատուի կողմից ներկայացված տվյալների տարբերության դեպքում փորձաքննության արդյունքները ստանալուց հետո գործակալությունը տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նոր ճշգրտված եզրակացություն` անվավեր ճանաչելով նախկին եզրակացությունը և մաքսային ձևակերպումներ իրականացնելու նպատակով ճշգրտված եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե և իրազեկում հայտատուին: Փորձաքննության արդյունքների և հայտատուի կողմից ներկայացված տվյալների համընկնման դեպքում փորձաքննության արդյունքները կցվում են համապատասխան գործերին:

5. Նոր ապրանքատեսակների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների և կորուստների չափերի վերաբերյալ հայտատուի կողմից տվյալներ ներկայացվելու դեպքում գործակալությունը զեկուցագրով դիմում է նախարարության աշխատակազմի ղեկավարին` նոր ապրանքատեսակների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների և կորուստների չափերի վերաբերյալ տվյալների փորձաքննության անցկացման համար կազմակերպությունների ընտրության և ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման նպատակով պատասխանատու ստորաբաժանում սահմանելու առաջարկով:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
15.05.2013
N 308-Ն
Հրաման