040.0706.110713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2013 թվականի N 706-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի դպրոցի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վարդաշեն գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքի ավարտման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հուլիսի 4-ի
N 706-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Գնման|Չափի|Ցուցանիշների |
| |ձևը |միա-|փոփոխությունը |
| | |վորը|(ավելացումները|
| | | |նշված են |
| | | |դրական նշանով,|
| | | |իսկ |
| | | |նվազեցումները`|
| | | |փակագծերում) |
| | | |______________|
| | | |քա- |գումարը |
| | | |նակը|(հազ. |
| | | | |դրամ) |
|___________________________________________________________|_________|
|ՀՀ քաղաքաշինության նախարարություն | - |
|___________________________________________________________|_________|
|Բաժին N 09 |Խումբ N 06 |Դաս N 01 |Կրթությանը | - |
| | | |տրամադրվող | |
| | | |օժանդակ | |
| | | |ծառայություններ| |
|___________________________________________________________|_________|
|1. Կրթական օբյեկտների հիմնանորոգում | - |
|___________________________________________________________|_________|
|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | | | | - |
|___________________________________________|_____|____|____|_________|
|Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական |ԲԸ |դրամ| | (305.0)|
|նորոգում | | | | |
|___________________________________________|_____|____|____|_________|
|ՀՀ Վայոց ձորի մարզի գ. Ելփինի դպրոցի |ԲԸԱՀ |դրամ| 1 | 305.0 |
|կառուցման աշխատանքների տեխնիկական | | | | |
|հսկողության ծառայություն | | | | |
|___________________________________________________________|_________|
|2. Կրթական օբյեկտների շինարարություն | - |
|___________________________________________________________|_________|
|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | | | | - |
|___________________________________________|_____|____|____|_________|
|Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի | ԲԸ |դրամ| | (953.0)|
|շինարարություն | | | | |
|___________________________________________|_____|____|____|_________|
|ՀՀ Արարատի մարզի գ. Վարդաշենի դպրոցի |ԲԸԱՀ |դրամ| 1 | 953.0 |
|կառուցման աշխատանքների տեխնիկական | | | | |
|հսկողության ծառայություն | | | | |
|___________________________________________|_______________|_________|
|Բաժին N 10 |Խումբ N 06 |Դաս N 01 |Բնակարանային | - |
| | | |ապահովում | |
|___________________________________________________________|_________|
|1. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար | - |
|բնակարանային շինարարություն | |
|___________________________________________________________|_________|
|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | | | | - |
|___________________________________________|_____|____|____|_________|
|Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի |ԲԸ |դրամ| |(3,500.0)|
|շինարարություն | | | | |
|___________________________________________|_____|____|____|_________|
|ՀՀ Շիրակի մարզի ք. Մարալիկի 9 կիսակառույց |ԲԸԱՀ |դրամ| 1 | 3,500.0 |
|բազմաբնակարան շենքի ավարտման աշխատանքների | | | | |
|տեխնիկական հսկողության ծառայություն | | | | |
._____________________________________________________________________.