Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0673.280613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2013 թվականի N 673-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կայունության և միջազգայնացման գործառույթների ապահովման նպատակով ինստիտուտին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 60000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 27-ի

N 673-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական          |Ցուցանիշների       |

|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և  դասերի,|փոփոխությունը      |

|նը|մ |  |տնտեսագիտական դասակարգման հոդվածների,   |(ավելացումները     |

|  |բ |  |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք         |նշված են դրական    |

|  |ը |  |իրականացնող մարմինների անվանումները     |նշանով, իսկ        |

|  |  |  |                                        |նվազեցումները`     |

|  |  |  |                                        |փակագծերում)       |

|  |  |  |                                        |___________________|

|  |  |  |                                        |ինն ամիս |տարի     |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                        |      0.0|      0.0|

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |     այդ թվում`                         |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|09|  |  |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ                              |(60000.0)|(60000.0)|

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |     այդ թվում`                         |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |06|  |Կրթությանը տրամադրվող օժանդակ           |(60000.0)|(60000.0)|

|  |  |  |ծառայություններ                         |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |     այդ թվում`                         |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ           |(60000.0)|(60000.0)|

|  |  |  |ծառայություններ                         |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |37. Ատեստավորման միջոցով որակավորում    |(60000.0)|(60000.0)|

|  |  |  |ստացած ուսուցիչներին հավելավճարների     |         |         |

|  |  |  |տրամադրում                              |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |ՀՀ կրթության և  գիտության նախարարություն|(60000.0)|(60000.0)|

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |     այդ թվում`                         |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ պետական և         |(60000.0)|(60000.0)|

|  |  |  |համայնքային ոչ առևտրային                |         |         |

|  |  |  |կազմակերպություններին                   |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | 60000.0 | 60000.0 |

|  |  |  |ՖՈՆԴԵՐ                                  |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |     այդ թվում`                         |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների         | 60000.0 | 60000.0 |

|  |  |  |պահուստային ֆոնդ                        |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |     այդ թվում`                         |         |         |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ       | 60000.0 | 60000.0 |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ   | 60000.0 | 60000.0 |

|__|__|__|________________________________________|_________|_________|

|  |  |  |ՀՀ կառավարություն                       | 60000.0 | 60000.0 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 27-ի

N 673-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ                  |Ցուցանիշների փոփոխությունը                |

|                              |(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ|

|                              |նվազեցումները` փակագծերում)               |

|                              |__________________________________________|

|                              |ոչ ֆինանսական   |ֆինանսական ցուցանիշներ   |

|                              |ցուցանիշներ     |                         |

|                              |________________|_________________________|

|                              |ինն ամիս|տարի   |ինն ամիս   |տարի         |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության      |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները        |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                         |

|1.2. Տրանսֆերտներ                                                        |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին          |

|         |հավելավճարների տրամադրում                                      |

|_________|                                                               |

|1146|ԾՏ11|Նկարագրությունը                                                |

|    |    |Հանրակրթական դպրոցներին ատեստավորման արդյունքում ստացած        |

|    |    |տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում            |

|_________|_______________________________________________________________|

|Շահառու- |Ատեստավորման        | (282.0)|(282.0)|           |             |

|ների     |արդյունքում         |        |       |           |             |

|քանակը   |որակավորում ստացած  |        |       |           |             |

|         |ուսուցիչներ         |        |       |           |             |

|______________________________|________|_______|___________|_____________|

|Գումարը (հազ. դրամ)           |    x   |   x   |  (60000.0)|    (60000.0)|

|______________________________|________|_______|___________|_____________|

|Տրանսֆերտի վճարման            |        |       |           |             |

|հաճախականությունը             |        |       |           |             |

|_________________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                       |

|Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ                  |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|1146 Հանրակրթության ծրագիր                                               |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և     |

|համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում                          |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |«Երևանի  թատրոնի և  կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ       |

|         |առևտրային  կազմակերպության ֆինանսական կայունության և           |

|         |միջազգայնացման գործառույթների ապահովում                        |

|_________|                                                               |

|1111|ԾՏ11|Նկարագրությունը                                                |

|    |    |«Երևանի  թատրոնի և  կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ       |

|    |    |առևտրային  կազմակերպության ֆինանսական կայունության և           |

|    |    |միջազգայնացման գործառույթների ապահովում                        |

|_________|_______________________________________________________________|

|Շահառու- |Տրանսֆերտ ստացող    |   1    |   1   |        0.0|          0.0|

|ների     |հաստատությունների   |        |       |           |             |

|քանակը   |թիվը                |        |       |           |             |

|______________________________|________|_______|___________|_____________|

|Գումարը (հազ. դրամ)           |   x    |   x   |    60000.0|      60000.0|

|______________________________|________|_______|___________|_____________|

|Տրանսֆերտի վճարման            |        |միանվագ|        0.0|          0.0|

|հաճախականությունը             |        |       |           |             |

|_________________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                       |

|ՀՀ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ                 |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|1111 Բարձրագույն և  հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր            |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Գիտելիքների տնտեսության և  գիտության զարգացման արդի պահանջներին          |

|համապատասխան բարձրագույն և  հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող |

|մասնագետների պատրաստում                                                  |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2013
N 673-Ն
Որոշում