Սեղմել Esc փակելու համար:
Մ-4 ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Մ-4 ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՆՈՐՈ ...

 

 

040.0615.200613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2013 թվականի N 615-Ն

 

Մ-4 ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՒՄՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Անհետաձգելի համարել Ա/ճ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 39+500-կմ 51+200 ճանապարհահատվածի պատվածքի առանձին հատվածների և Ա/ճ Մ-4, Երևան-Սևան-Դիլիջան-Ադրբեջանի սահման կմ 73+200-կմ 80+920 ճանապարհահատվածի պատվածքի նորոգման աշխատանքների և այդ աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն որոշման 1-ին կետում նշված գնումներն իրականացնելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան` բանակցային ընթացակարգով գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով և աշխատանքների ձեռքբերումն իրականացնելու է առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով 2013 թվականին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կամ հաջորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գծով հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2014 թվականի կողմնորոշիչ չափաքանակների սահմաններում նախարարության կողմից գումարները նախատեսելու պայմանով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 615-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

.______________________________________________________________.

|Անվանումը                       |Գնման|Չափման |Ցուցանիշների   |

|                                |ձևը  |միավորը|փոփոխությունը  |

|                                |     |       |(ավելացումները |

|                                |     |       |նշված են դրական|

|                                |     |       |նշանով)        |

|                                |     |       |_______________|

|                                |     |       |քանակը|գումարը |

|                                |     |       |      |(հազ.   |

|                                |     |       |      |դրամ)   |

|_____________________________________________________|________|

|Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ|        |

|_____________________________________________________|________|

|ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն                 |        |

|_____________________________________________________|________|

|1. Պետական նշանակության ավտոճանապարհների             |        |

|հիմնանորոգում                                        |        |

|_____________________________________________________|________|

|Հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում`                |        |

|_____________________________________________________|________|

|Ճանապարհների և  ավտոմայրուղիների| ԲԸՀ |  դրամ |   1  |        |

|շինարարություն                  |     |       |      |        |

|________________________________|_____|_______|______|________|

|Տեխնիկական հսկողության          | ԲԸՀ |  դրամ |   1  |        |

|ծառայություններ                 |     |       |      |        |

.______________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2013
N 615-Ն
Որոշում