041.0453.170613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2013 թվականի N 453-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ի
N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._____________________________________________________________________.
|Նախարարություն, գործակալություն, |Աշխատողների |որից` ղեկավարի |
|տեսչություն |առավելագույն|տեղակալներ |
| |թվաքանակը |___________________|
| |(հաստիքային |ընդամենը|առաջին |
| |միավոր) | |տեղակալ |
|____________________________________|____________|________|__________|
|Հայաստանի Հանրապետության | 3126 | 4 | 1 |
|արդարադատության նախարարության | | | |
|աշխատակազմ | | | |
|____________________________________|____________|________|__________|
|կառուցվածքային ստորաբաժանումներ | 110 | 4 | 1 |
|____________________________________|____________|________|__________|
|Քաղաքացիական կացության ակտերի | 25 | 1 | - |
|գրանցման գործակալություն | | | |
|____________________________________|____________|________|__________|
|Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի| 111 | 1 | - |
|գործակալություն | | | |
|____________________________________|____________|________|__________|
|Իրավական ակտերի փորձաքննության | 19 | - | - |
|գործակալություն | | | |
|____________________________________|____________|________|__________|
|Օրինականության վերահսկողության | 25 | 1 | - |
|տեսչություն | | | |
|____________________________________|____________|________|__________|
|Դատական ակտերի հարկադիր կատարման | 413 | 3 | - |
|ծառայություն | | | |
|____________________________________|____________|________|__________|
|Քրեակատարողական ծառայություն | 2423 | 4 | 1 |
._____________________________________________________________________.
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հաստիքային միավորների ավելացումը կատարել նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում «Այլ վարձատրություններ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ
----------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - որոշման 1-ին կետի շարադրանքը չի համապատասխանում Հայաստանի
Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի
N 620 որոշման հավելվածի շարադրանքին: Բացի այդ բացակայում է
կետի համարակալումը
----------------------------------------------------------------------