Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0573.100613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2013 թվականի N 573-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 4,690.8 հազ. դրամ, այդ թվում` 2013 թվականի առաջին կիսամյակում` 1,563.6 հազ. դրամ և ինն ամսում` 3,127.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարը դրամաշնորհի ձևով տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 573-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական|Ցուցանիշների փոփոխությունը   |

|տային   |դասակարգման բաժինների, խմբերի |(ավելացումները նշված են      |

|ծախսերի |և  դասերի, տնտեսագիտական      |դրական նշանով, իսկ           |

|գործառա-|դասակարգման հոդվածների,       |նվազեցումները` փակագծերում)  |

|կան դասա|ֆինանսավորվող ծրագրերի և      |                             |

|կարգման |դրանք իրականացնող մարմինների  |                             |

|________|անվանումները                  |_____________________________|

|բա|խ |դա|                              |առաջին   |ինն ամիս | տարի    |

|ժի|ու|սը|                              |կիսամյակ |         |         |

|նը|մ |  |                              |         |         |         |

|  |բ |  |                              |         |         |         |

|  |ը |  |                              |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ              |     0.0 |     0.0 |     0.0 |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|03|  |  |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ,             |(1,563.6)|(3,127.2)|(4,690.8)|

|  |  |  |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ     |         |         |         |

|  |  |  |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ               |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |02|  |Փրկարար ծառայություն          |(1,563.6)|(3,127.2)|(4,690.8)|

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |01|Փրկարար ծառայություն          |(1,563.6)|(3,127.2)|(4,690.8)|

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |01. Գործադիր իշխանության,     |(1,563.6)|(3,127.2)|(4,690.8)|

|  |  |  |պետական կառավարման            |         |         |         |

|  |  |  |հանրապետական և  տարածքային    |         |         |         |

|  |  |  |կառավարման մարմինների         |         |         |         |

|  |  |  |պահպանում (նախարարությունների |         |         |         |

|  |  |  |աշխատակազմերի մասով)          |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |ՀՀ արտակարգ իրավիճակների      |(1,563.6)|(3,127.2)|(4,690.8)|

|  |  |  |նախարարություն                |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ      |(1,563.6)|(3,127.2)|(4,690.8)|

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |- Աշխատողների աշխատավարձեր և  |(1,563.6)|(3,127.2)|(4,690.8)|

|  |  |  |հավելավճարներ                 |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ   | 1,563.6 | 3,127.2 | 4,690.8 |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ            |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |01|  |ՀՀ կառավարության և            | 1,563.6 | 3,127.2 | 4,690.8 |

|  |  |  |համայնքների պահուստային ֆոնդ  |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |01|ՀՀ  կառավարության պահուստային | 1,563.6 | 3,127.2 | 4,690.8 |

|  |  |  |ֆոնդ                          |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |01. ՀՀ  կառավարության         | 1,563.6 | 3,127.2 | 4,690.8 |

|  |  |  |պահուստային ֆոնդ              |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |ՀՀ կառավարություն             | 1,563.6 | 3,127.2 | 4,690.8 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 573-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.24 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ             |Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված|

|                         |են փակագծերում, իսկ ավելացումները` դրական      |

|                         |նշանով)                                        |

|                         |_______________________________________________|

|                         |ոչ ֆինանսական    |ֆինանսական ցուցանիշները      |

|                         |ցուցանիշներ      |                             |

|                         |_________________|_____________________________|

|                         |առա- |ինն  |տարի |առաջին   |ինն ամիս |տարի     |

|                         |ջին  |ամիս |     |կիսամյակ |         |         |

|                         |կիսամ|     |     |         |         |         |

|                         |յակ  |     |     |         |         |         |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները       |

|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները    |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության,             |

|         |խորհրդատվական և  մոնիթորինգի ծառայություններ                   |

|_________|                                                               |

|1001|ԱԾ12|Նկարագրությունը                                                |

|    |    |Արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության,             |

|    |    |խորհրդատվական և  մոնիթորինգի ծառայություններ                   |

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|Քաղաքականության|(6.0)|(9.0)|(12.0)|     0.0|      0.0|      0.0|

|         |փաստաթղթերի,   |     |     |      |        |         |         |

|         |ծրագրերի,      |     |     |      |        |         |         |

|         |հաշվետվություն-|     |     |      |        |         |         |

|         |ների և  վերլու-|     |     |      |        |         |         |

|         |ծությունների   |     |     |      |        |         |         |

|         |պատրաստում:    |     |     |      |        |         |         |

|         |Փաստաթղթերի    |     |     |      |        |         |         |

|         |ընդհանուր      |     |     |      |        |         |         |

|         |թիվը           |     |     |      |        |         |         |

|_________________________|_____|_____|______|________|_________|_________|

|Մատուցվող ծառայության վրա|     |     |      |(1563.6)| (3127.2)| (4690.8)|

|կատարվող ծախսը           |     |     |      |        |         |         |

|(հազ. դրամ)              |     |     |      |        |         |         |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և  մոնիթորինգի|

|ծրագիր                                                                   |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Քաղաքացիական պաշտպանության և  արտակարգ իրավիճակներում բնակչության        |

|պաշտպանության ապահովում, արտակարգ իրավիճակների կանխում և  հետևանքների    |

|վերացում                                                                 |

|_________________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)           |

|«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական |

|հիմնարկ                                                                  |

|_________________________________________________________________________|

|ՄԱՍ Բ. Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության      |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները        |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                         |

|1.1. Ծառայություններ                                                     |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                      |

|դասիչը   |Արտակարգ իրավիճակներում բուժօգնության ծառայություններ          |

|_________|                                                               |

|1090|ԱԾ02|Նկարագրությունը                                                |

|    |    |Բնածին և  տեխնածին աղետների դեպքում արագ արձագանքման           |

|    |    |ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման ապահովում|

|_________|_______________________________________________________________|

|Քանակական|Աղետների       | 5.0 | 5.0 | 5.0 |   0.0   |   0.0   |   0.0   |

|         |դեպքում        |     |     |     |         |         |         |

|         |բուժօգնության  |     |     |     |         |         |         |

|         |ծառայություն-  |     |     |     |         |         |         |

|         |ներում         |     |     |     |         |         |         |

|         |մասնագիտացված  |     |     |     |         |         |         |

|         |բժիշկների թիվը |     |     |     |         |         |         |

|_________________________|_____|_____|_____|_________|_________|_________|

|Մատուցվող ծառայության    |     |     |     |  1,563.6|  3,127.2|  4,690.8|

|վրա կատարվող ծախսը       |     |     |     |         |         |         |

|(հազ. դրամ)              |     |     |     |         |         |         |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|Փրկարարական ծառայություններ                                              |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Խաղաղ և  պատերազմական իրավիճակներում բնակչության և  տարածքների           |

|պաշտպանության ապահովում                                                  |

|_________________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)           |

|ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության              |

|տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ                                            |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2013
N 573-Ն
Որոշում