040.0487.150513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2013 թվականի N 487-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության (այսուհետ` «Փյունիկ» միություն) կողմից ներկրված 500 հաշմանդամի սայլակները հավաքելու և «Փյունիկ» միության միջոցով կարիքավոր անձանց (այդ թվում` նաև հաշմանդամներին) իրենց բնակության վայրի հասցեներում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3,000.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում` 3,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները «Փյունիկ» միությանը հատկացվում են սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա.
2) «Փյունիկ» միությունը հավաքվող սայլակները կարիքավոր անձանց բաշխում է համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված ցուցակների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 8-ի
N 487-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական|Ցուցանիշների փոփոխությունը |
|տային |դասակարգման բաժինների, խմբերի |(ավելացումները նշված են |
|ծախսերի |և դասերի, տնտեսագիտական |դրական նշանով, իսկ |
|գործառա-|դասակարգման հոդվածների, |նվազեցումները` փակագծերում) |
|կան դասա|ֆինանսավորվող ծրագրերի և |_____________________________|
|կարգման |դրանք իրականացնող մարմինների |առաջին |ինն ամիս | տարի |
|________|անվանումները |կիսամյակ | | |
|բա|խ |դա| | | | |
|ժի|ու|սը| | | | |
|նը|մ | | | | | |
| |բ | | | | | |
| |ը | | | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
|1 | 2| 3| 4 | 5 | 6 | 7 |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.00| 0.00| 0.00|
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
|10| | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |(3000.00)|(3000.00)|(3000.00)|
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| |05| |Գործազրկություն |(3000.00)|(3000.00)|(3000.00)|
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | |01|Գործազրկություն |(3000.00)|(3000.00)|(3000.00)|
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |05. Գործազրկության նպաստ |(3000.00)|(3000.00)|(3000.00)|
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |ՀՀ աշխատանքի և սոցիալական |(3000.00)|(3000.00)|(3000.00)|
| | | |հարցերի նախարարություն | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |(3000.00)|(3000.00)|(3000.00)|
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |(3000.00)|(3000.00)|(3000.00)|
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ |(3000.00)|(3000.00)|(3000.00)|
| | | |ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ |(3000.00)|(3000.00)|(3000.00)|
| | | |ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ | | | |
| | | |(ԲՅՈՒՋԵԻՑ) | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |- Գործազրկության նպաստներ |(3000.00)|(3000.00)|(3000.00)|
| | | |բյուջեից | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ | 3000.00 | 3000.00 | 3000.00 |
| | | |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| |01| |ՀՀ կառավարության և | 3000.00 | 3000.00 | 3000.00 |
| | | |համայնքների պահուստային ֆոնդ | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային | 3000.00 | 3000.00 | 3000.00 |
| | | |ֆոնդ | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |01. ՀՀ կառավարության | 3000.00 | 3000.00 | 3000.00 |
| | | |պահուստային ֆոնդ | | | |
|__|__|__|______________________________|_________|_________|_________|
| | | |ՀՀ կառավարություն | 3000.00 | 3000.00 | 3000.00 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 8-ի
N 487-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները |
| |նշված են փակագծերում, իսկ ավելացումները` |
| |դրական նշանով) |
| |__________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշները |
| |ցուցանիշներ | |
| |_______________|__________________________|
| |առա- |ինն |տարի|առաջին |ինն ամիս| տարի |
| |ջին |ամիս| |կիսամյակ| | |
| |կիսամ| | | | | |
| |յակ | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումները |
|1.2. Տրանսֆերտներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Տրանսֆերտի անվանումը |
|դասիչը |Գործազրկության նպաստ |
|_________| |
|1088|ԾՏ01|Նկարագրությունը |
| | |Գործազրկության նպաստի տրամադրում գործազուրկի կարգավիճակ ունեցող|
| | |քաղաքացիներին |
|_________|_______________________________________________________________|
|Շահառու- |Նպաստառու | (14)|(14)|(14)| X | X | X |
|ների |գործազուրկների թիվը | | | | | | |
|քանակը | | | | | | | |
|_________|____________________|_____|____|____|________|________|________|
|Գումարը | | | | X |(3000.0)|(3000.0)|(3000.0)|
|(հազ. | | | | | | | |
|դրամ) | | | | | | | |
|______________________________|_____|____|____|________|________|________|
|Տրանսֆերտի վճարման |յուրա| | | | | |
|հաճախականությունը |քանչ-| | | | | |
| |յուր | | | | | |
| |ամիսը| | | | | |
| |մեկ | | | | | |
| |անգամ| | | | | |
|_________________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Գործազուրկի կարգավիճակ և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալը |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1088 Զբաղվածության ծրագիր |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Գործազրկության մակարդակի նվազեցում |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները |
|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|_________| |
|1160|ԱԾ09|Նկարագրությունը |
| | |«Փյունիկ» միություն» ՀԲԿ կենտրոն |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|Կենտրոնի կողմից | 1 | 1 | 1 | X | X | X |
| |հաշմանդամի | | | | | | |
| |սայլակների | | | | | | |
| |վերանորոգման, | | | | | | |
| |հավաքման և բաշխման | | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |իրականացման | | | | | | |
| |նպատակով | | | | | | |
|_________|____________________|_____|____|____|________|________|________|
|Որակական |Մշակված չէ | | | | X | X | X |
|_________|____________________|_____|____|____|________|________|________|
|Ժամկետայ-|Մշակված չէ | | | | X | X | X |
|նության | | | | | | | |
|______________________________|_____|____|____|________|________|________|
|Մատուցվող ծառայության վրա | X | X | X | 3000.00| 3000.00| 3000.00|
|կատարվող ծախսը (հազ. դրամ) | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ Հաշմանդամների ինտեգրում |
|հասարակությանը |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Նախատեսվում է լուծել «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» |
|հասարակական-բարեգործական կազմակերպության կողմից հաշմանդամի սայլակների |
|վերանորոգման, հավաքման և բաշխման հետ կապված հարցերը: |
|_________________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|«Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական-բարեգործական |
|կազմակերպություն |
._________________________________________________________________________.