118.0251.230413
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 04 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 մարտի 2013 թվականի թիվ 251-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել, որ.
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունում ներքին աուդիտի ստորաբաժանումն առնվազն 2 հաստիքային միավորից կազմված կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Ստորաբաժանման հաստիքների թվաքանակը ենթակա է վերանայման` ներքին աուդիտի ռազմավարական ծրագրի լրամշակման և 2014 թվականի տարեկան ծրագրի կազմման հիման վրա: