040.0384.220413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2013 թվականի N 384-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ սահմանված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
i
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը`
1) համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների (այդ թվում` ընդունարանների) կազմակերպման նպատակով հանձնված տարածքներից`
ա. 7 տարածքների գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման, հիմնանորոգման աշխատանքների իրականացման, յուրաքանչյուր տարածքի համար գազի պատասխանատուի ուսուցման և յուրաքանչյուր տարածքի ծխաօդատար ուղիների ստուգման և հրշեջ ակտի տրամադրման,
բ. 3 տարածքների ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման,
գ. 19 տարածքների եռաֆազ հոսանքի միացման համար անհրաժեշտ հաստատագրված վճարների փոխանցման նպատակով`
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին հատկացնել 23,131.1 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում` 23,131.1 հազ. դրամ, ինն ամսում` 23,131.1 հազ. դրամ, տարեկան` 23,131.1 հազ. դրամ (այդ թվում` 475.4 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով, 9,144.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, 1,130.2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, 12,807.1 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
(2-րդ կետը փոփ. 14.11.13 թիվ 1257-Ն որոշում)
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների (այդ թվում` ընդունարանների) կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնված`
1) 7 տարածքների գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման և հիմնանորոգման աշխատանքները, յուրաքանչյուր տարածքի համար գազի պատասխանատուի ուսուցման և յուրաքանչյուր տարածքի ծխաօդատար ուղիների ստուգման, հրշեջ ակտի տրամադրման ծառայությունները ձեռք է բերելու «Գազշին մասնագիտացված ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից.
2) 3 տարածքների ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման աշխատանքները ձեռք է բերելու «Թիվ 28 ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերությունից.
3) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի 47 հասցեում գտնվող տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման հիմնանորոգման աշխատանքները ձեռք է բերելու «Արտաշատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից.
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման հիմնանորոգման աշխատանքները ձեռք է բերելու «Աշկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից.
5) Երևան քաղաքի Նուբարաշենի վարչական տարածքի Չունգուշի 14 հասցեի տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման հիմնանորոգման աշխատանքները ձեռք է բերելու «Հազարաշեն» արտադրական կոոպերատիվից:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքները և ծառայությունները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» և «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով ֆինանսավորում հատկացնել աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 18-ի
N 384-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջե- |Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը |
|տային |գործառական դասակարգման |(ավելացումները նշված են դրական |
|ծախսերի |բաժինների, խմբերի և |նշանով, իսկ նվազեցումները` |
|գործառա-|դասերի, տնտեսագիտական |փակագծերում) |
|կան դասա|դասակարգման հոդվածների, | |
|կարգման |ֆինանսավորվող ծրագրերի և |________________________________|
|________|դրանք իրականացնող |առաջին |ինն ամիս | տարի |
|բա|խ |դա|մարմինների անվանումները |կիսամյակ | | |
|ժի|ու|սը| | | | |
|նը|մ | | | | | |
| |բ | | | | | |
| |ը | | | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.00| 0.00 | 0.00 |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |

|10| | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |(34061.50)|(34061.50)|(34061.50)|
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| |05| |Գործազրկություն |(34061.50)|(34061.50)|(34061.50)|
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | |01|Գործազրկություն |(34061.50)|(34061.50)|(34061.50)|
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |06. Գործազրկության նպաստ |(34061.50)|(34061.50)|(34061.50)|
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |ՀՀ աշխատանքի և |(34061.50)|(34061.50)|(34061.50)|
| | | |սոցիալական հարցերի | | | |
| | | |նախարարություն | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |(34061.50)|(34061.50)|(34061.50)|
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |(34061.50)|(34061.50)|(34061.50)|
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ |(34061.50)|(34061.50)|(34061.50)|
| | | |ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ |(34061.50)|(34061.50)|(34061.50)|
| | | |ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ | | | |
| | | |ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ) | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |- Գործազրկության նպաստներ |(34061.50)|(34061.50)|(34061.50)|
| | | |բյուջեից | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ| 34061.50 | 34061.50 | 34061.50 |
| | | |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| |01| |ՀՀ կառավարության և | 34061.50 | 34061.50 | 34061.50 |
| | | |համայնքների պահուստային | | | |
| | | |ֆոնդ | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | |01|ՀՀ կառավարության | 34061.50| 34061.50 | 34061.50 |
| | | |պահուստային ֆոնդ | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |01. ՀՀ կառավարության | 34061.50 | 34061.50 | 34061.50 |
| | | |պահուստային ֆոնդ | | | |
|__|__|__|___________________________|__________|__________|__________|
| | | |ՀՀ կառավարություն | 34061.50 | 34061.50 | 34061.50 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 18-ի
N 384-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
.__________________________________________________________________________
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են դրական |
| |նշանով, իսկ նվազեցումները` |
| |փակագծում) |
| |________________________________|
| |ոչ ֆինանսական ցուցանիշներ |
| |________________________________|
| |առաջին |ինն ամիս | տարի |
| |կիսամյակ | | |
|_________________________________________________________________________|
|ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումները |
|1.2. Տրանսֆերտներ |

|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Գործազրկության նպաստ |
|____________| |
|1088 |ԾՏ01 |Նկարագրությունը |
| | |Գործազրկության նպաստի տրամադրում գործազուրկի կարգավիճակ |
| | |ունեցող քաղաքացիներին |
|____________|____________________________________________________________|
|Շահառուների |Նպաստառու գործազուրկների | (158) | (158) | (158) |
|քանակը |թիվը | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
|Գումարը | | X | X | X |
|(հազ. դրամ) | | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
|Տրանսֆերտի | | | |ամիսը մեկ |
|վճարման | | | |անգամ |
|հաճախականու-| | | | |
|թյունը | | | | |
|_________________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Գործազուրկի կարգավիճակ և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալը |

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1088 Զբաղվածության ծրագիր |

|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Գործազրկության մակարդակի նվազեցում |

|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները |
|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների |
| |(ընդունարանների) գույքային իրավունքի վկայականի ձեռքբերում, |
| |գազաֆիկացում, ջրամատակարարում և եռաֆազ հոսանքի միացում |
|____________| |
|1001 |ԱԾ25 |Նկարագրությունը |
| | |Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի |
| | |նախարարությանը հանձնված տարածքների գույքային իրավունքի |
| | |վկայականի ձեռքբերման, գազաֆիկացման, ջրամատակարարման և |
| | |եռաֆազ հոսանքի միացման նախագծանախահաշվային փաստաթղթերի |
| | |մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման և |
| | |հիմնանորոգման աշխատանքների, յուրաքանչյուր տարածքի համար գազի|
| | |պատասխանատուի ուսուցման և յուրաքանչյուր տարածքի ծխաօդատար |
| | |ուղիների ստուգման, հրշեջ ակտի տրամադրման ծառայությունների |
| | |ձեռքբերում |
|____________|____________________________________________________________|
|Քանակական |Տարածքների գազաֆիկացման | 7 | 7 | 7 |
| |նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի մշակման | | | |
| |ծառայություններ | | | |
| |(նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի թիվը) | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
| |Տարածքների գազաֆիկացման, | 7 | 7 | 7 |
| |նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի մշակման, | | | |
| |փորձաքննության անցկացման և | | | |
| |հիմնանորոգման աշխատանքների | | | |
| |իրականացում | | | |
| |(ծառայությունների թիվը) | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
| |Տարածքի համար գազի | 7 | 7 | 7 |
| |պատասխանատուների ուսուցման,| | | |
| |ծխաօդատար ուղիների | | | |
| |ստուգման, հրշեջ ակտի | | | |
| |տրամադրման ծառայությունների| | | |
| |մատուցում | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
| |Տարածքների ջրամատակարարման | 3 | 3 | 3 |
| |և կոյուղու | | | |
| |նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի մշակման | | | |
| |ծառայություններ | | | |
| |(նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի թիվը) | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
| |Տարածքների ջրամատակարարման | 3 | 3 | 3 |
| |և կոյուղու | | | |
| |նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի մշակման, | | | |
| |փորձաքննության անցկացման և | | | |
| |հիմնանորոգման աշխատանքների | | | |
| |իրականացում | | | |
| |(ծառայությունների թիվը) | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
| |Եռաֆազ հոսանքի միացման | 19 | 19 | 19 |
| |համար հաստատագրված վճարներ | | | |
| |(ծառայությունների թիվը) | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
|Որակական |Մշակված չէ | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
|Ժամկետայ- |Մշակված չէ | | | |
|նության | | | | |
|________________________________________|__________|__________|__________|
|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը| X | X | X |
|(հազ. դրամ) | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների |
|(ընդունարանների) կազմակերպում |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների միջոցով |
|սոցիալապես անապահով խավերին ծառայությունների մատուցում` մեկ պատուհանից |
|սկզբունքով |

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|Գնումներով հաղթող կազմակերպություն |
.__________________________________________________________________________
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են դրական |
| |նշանով, իսկ նվազեցումները` |
| |փակագծում) |
| |________________________________|
| | ֆինանսական ցուցանիշները |
| |________________________________|
| |առաջին |ինն ամիս | տարի |
| |կիսամյակ | | |
|_________________________________________________________________________|
|ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումները |
|1.2. Տրանսֆերտներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Գործազրկության նպաստ |
|____________| |
|1088 |ԾՏ01 |Նկարագրությունը |
| | |Գործազրկության նպաստի տրամադրում գործազուրկի կարգավիճակ |
| | |ունեցող քաղաքացիներին |
|____________|____________________________________________________________|
|Շահառուների |Նպաստառու գործազուրկների | X | X | X |
|քանակը |թիվը | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
|Գումարը | |(34061.50)|(34061.50)|(34061.50)|
|(հազ. դրամ) | | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
|Տրանսֆերտի | | | | |
|վճարման | | | | |
|հաճախականու-| | | | |
|թյունը | | | | |
|_________________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Գործազուրկի կարգավիճակ և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալը |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1088 Զբաղվածության ծրագիր |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Գործազրկության մակարդակի նվազեցում |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները |
|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների |
| |(ընդունարանների) գույքային իրավունքի վկայականի ձեռքբերում, |
| |գազաֆիկացում, ջրամատակարարում և եռաֆազ հոսանքի միացում |
|____________| |
|1001 |ԱԾ25 |Նկարագրությունը |
| | |Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի |
| | |նախարարությանը հանձնված տարածքների գույքային իրավունքի |
| | |վկայականի ձեռքբերման, գազաֆիկացման, ջրամատակարարման և |
| | |եռաֆազ հոսանքի միացման նախագծանախահաշվային փաստաթղթերի |
| | |մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման և |
| | |հիմնանորոգման աշխատանքների, յուրաքանչյուր տարածքի համար գազի|
| | |պատասխանատուի ուսուցման և յուրաքանչյուր տարածքի ծխաօդատար |
| | |ուղիների ստուգման, հրշեջ ակտի տրամադրման ծառայությունների |
| | |ձեռքբերում |
|____________|____________________________________________________________|
|Քանակական |Տարածքների գազաֆիկացման | X | X | X |
| |նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի մշակման | | | |
| |ծառայություններ | | | |
| |(նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի թիվը) | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
| |Տարածքների գազաֆիկացման, | X | X | X |
| |նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի մշակման, | | | |
| |փորձաքննության անցկացման և | | | |
| |հիմնանորոգման աշխատանքների | | | |
| |իրականացում | | | |
| |(ծառայությունների թիվը) | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
| |Տարածքի համար գազի | X | X | X |
| |պատասխանատուների ուսուցման,| | | |
| |ծխաօդատար ուղիների | | | |
| |ստուգման, հրշեջ ակտի | | | |
| |տրամադրման ծառայությունների| | | |
| |մատուցում | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
| |Տարածքների ջրամատակարարման | X | X | X |
| |և կոյուղու | | | |
| |նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի մշակման | | | |
| |ծառայություններ | | | |
| |(նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի թիվը) | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
| |Տարածքների ջրամատակարարման | X | X | X |
| |և կոյուղու | | | |
| |նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի մշակման, | | | |
| |փորձաքննության անցկացման և | | | |
| |հիմնանորոգման աշխատանքների | | | |
| |իրականացում | | | |
| |(ծառայությունների թիվը) | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
| |Եռաֆազ հոսանքի միացման | X | X | X |
| |համար հաստատագրված վճարներ | | | |
| |(ծառայությունների թիվը) | | | |
|____________|___________________________|__________|__________|__________|
|Որակական |Մշակված չէ | X | X | X |
|____________|___________________________|__________|__________|__________|
|Ժամկետայ- |Մշակված չէ | X | X | X |
|նության | | | | |
|________________________________________|__________|__________|__________|
|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը| 34061.50| 34061.50| 34061.50|
|(հազ. դրամ) | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների |
|(ընդունարանների) կազմակերպում |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների միջոցով |
|սոցիալապես անապահով խավերին ծառայությունների մատուցում` մեկ պատուհանից |
|սկզբունքով |
|_________________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|Գնումներով հաղթող կազմակերպություն |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 18-ի
N 384-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
.__________________________________________________________________.
|Անվանումը |Գնման|Չափի|Ցուցանիշների |
| |ձևը |միա-|փոփոխությունը |
| | |վորը|(ավելացումները |
| | | |նշված են դրական |
| | | |նշանով) |
| | | |__________________|
| | | |քանակը|գումարը |
| | | | |(հազ. դրամ)|
|______________________________________________________|___________|
|ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | 24,917.0|
|______________________________________________________|___________|
|Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01, ՀՀ կառավարության և | 24,917.0|
|համայնքների պահուստային ֆոնդ | |
|______________________________________________________|___________|
|01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 24,917.0|
|______________________________________________________|___________|
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | 475.4|
|____________________________________|_____|____|______|___________|
|Տարածքի համար գազի պատասխանատուների |ԲԸԱՀ |դրամ| 1 | 475.4|
|ուսուցման, ծխաօդատար ուղիների | | | | |
|ստուգման, հրշեջ ակտի տրամադրման | | | | |
|ծառայություններ | | | | |
|____________________________________|_____|____|______|___________|
|ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | | | | 24,441.6|
|____________________________________|_____|____|______|___________|
|Նախագծահետազոտական ծախսեր |ԲԸԱՀ |դրամ| 1 | 1,130.2|
|____________________________________|_____|____|______|___________|
|Շենքերի և շինությունների կապիտալ |ԲԸԱՀ |դրամ| 1 | 23,311.4|
|վերանորոգում | | | | |