Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻ ...

 

 

115.0031.250313

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        03            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11513111

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2013 թվականի N 31-Ն

 

i

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ 276-Ն որոշման 5.3 կետի դրույթների համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին:

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2013 թ. մարտի 4-ի

թիվ 31-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին (այսուհետ` փորձաքննություն) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) մասնակցության հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում, կարող են մասնակցել փորձաքննություններին: Փորձաքննվող անձն իր համաձայնությունը հայտնում է գրավոր կամ բանավոր` Հանձնաժողովի անդամների առջև հաստատելով իր համաձայնությունը:

3. Կազմակերպությունների ներկայացուցիչները փորձաքննություններին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

4. Կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) են ներկայացնում փորձաքննություններին մասնակցելու համար իրենց կողմից լիազորված ներկայացուցիչների ցուցակները, որոնցում ներառվում են ներկայացուցչի անունը, ազգանունը, հասարակական կազմակերպության անվանումը, հեռախոսահամարները:

5. Նախարարությունը կազմակերպությունների կողմից ներկայացված ցուցակները տրամադրում է հանձնաժողովներին:

6. Կազմակերպությունները Հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննությունների ժամանակացույցի վերաբերյալ տեղեկանում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջից (www:mss.am):

7. Նախարարությունը փորձաքննություններին մասնակցելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպությունների ցանկը տեղադրում է նախարարության պաշտոնական կայքէջում (www:mss.am):

8. Կազմակերպությունների ցանկում կարող են ընդգրկվել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններ, որոնք այդ նպատակով նախարարություն են ներկայացնում հայտ, կցելով կազմակերպության կանոնադրությունը, տվյալները և իրենց լիազոր ներկայացուցիչների ցուցակը:

9. Կազմակերպության ընդգրկման դեպքում կազմակերպության տվյալները տեղադրվում են նախարարության կայքէջում:

10. Կազմակերպության ներկայացուցիչը փորձաքննություններին մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
04.03.2013
N 31-Ն
Հրաման