040.0347.130413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2013 թվականի N 347-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի`
ա. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) ընդերքօգտագործման ընթացքում բնության և շրջակա միջավայրի պահպանության`
ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացիոն, այդ թվում` նաև ծառատնկման, կանաչապատման աշխատանքների իրականացման, մշակված հանքերի տարածությունների վերակառուցման նկատմամբ,
ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ,
ընդերքօգտագործման բնագավառում բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ,
հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ,»,
բ. «ը» ենթակետի առաջին և երկրորդ պարբերությունները «բնօգտագործման» բառից հետո լրացնել «մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ ջրերի և կենսապաշարների մասով)» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժինը վերակազմակերպել ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժին» բառերը փոխարինել «Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժին» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ