(ուժը կորցրել է 19.02.18 թիվ 133-Ն հրաման)
i
103.0104.210313
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 03 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10113102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 փետրվարի 2013 թվականի N 104-Ն
i
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել «Չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2013 թ. փետրվարի 14-ի
N 104-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքների կատարման և կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Չափման միջոցների չափագիտական վկայագրում` եզակի օրինակով արտադրվող (կամ ներմուծվող) չափման միջոցի` ըստ սահմանված պահանջների կիրառման համար պիտանի ճանաչելու գործողությունների ամբողջություն:
2) Ստուգաչափող` չափման միջոցների ստուգաչափում իրականացնող, Չափագիտության ազգային մարմնի կողմից վկայագրված մասնագետ:
3) Չափագիտության ազգային մարմին (այսուհետ` ՉԱՄ)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մարմին, որը, չափագիտության բնագավառում, իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, իրականացնում է պետական քաղաքականություն:
3. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները արտադրությունից և նորոգումից հետո, իրացումից առաջ և կիրառման ժամանակ ենթակա են ստուգաչափման:
II. ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
4. Չափման միջոցների ստուգաչափումը լինում է` ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող և կամավոր:
1) Ընտրանքային ստուգաչափման ենթարկվում են զանգվածաբար թողարկվող կամ ներմուծված չափման միջոցները (եթե ստուգաչափման նորմատիվ փաստաթղթով նախատեսված է նման բան): Չափման միջոցների ընտրանքային ստուգաչափման ենթակա լինելու մասին որոշումն ընդունում է չափագիտության ազգային մարմինը` չափման միջոցների տեսակի հաստատման փորձարկումների արդյունքների հիման վրա:
2) Առաջնային ստուգաչափման ենթակա են` տեսակը հաստատված, արտադրությունում թողարկված, նորոգման ենթարկված և ներմուծված չափման միջոցները, բացառությամբ այն չափման միջոցների, որոնց ստուգաչափումը կատարվել է արտադրողի մոտ (Հայաստանի Հանրապետությունից դուրս) և առկա է ստուգաչափման արդյունքների փոխճանաչման վերաբերյալ միջպետական և (կամ) միջազգային համաձայնագիր, որի մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը:
Առաջնային ստուգաչափումը կարող է իրականացվել չափման միջոց արտադրող և նորոգող իրավաբանական անձի հսկիչ ստուգաչափական կետերում (ՀՍԿ):
Արտադրությունում թողարկված կամ նորոգումից հետո չափման միջոցները ներկայացվում են առաջնային ստուգաչափման արտադրողի կամ նորոգողի կողմից տեխնիկական հսկողություն անցնելուց հետո:
3) Կրկնակի ստուգաչափումն իրականացվում է չափման միջոցների շահագործման (պահման) ընթացքում, եթե`
ա. վնասված է ստուգաչափման դրոշմը կամ բացակայում է (կորել է) ստուգաչափման մասին վկայականը
բ. չափման միջոցները երկարաժամկետ պահումից հետո մտցվում են շահագործման մեջ
գ. չափման միջոցների արտաքին տեսքը կամ աշխատանքը կասկած է հարուցում
դ. չափման միջոցները չեն իրացվել սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցի կեսն անցնելուց հետո և պետք է առաքվեն սպառողին
ե. չափման միջոցները օգտագործվում են որպես համալրող` սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցի կեսն անցնելուց հետո:
4) Պարտադիր պարբերաբար կատարվող ստուգաչափումն իրականացվում է միջստուգաչափական ժամանակամիջոցի ավարտից հետո, որը սահմանվում է հաշվի առնելով չափման միջոցների կիրառման պիտանիության ապահովումը ստուգաչափումների միջև ընկած ժամանակահատվածում այն չափման միջոցների համար, որոնք օգտագործվում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում:
Միջստուգաչափական ժամանակամիջոցը սահմանվում է չափման միջոցների տեսակի հաստատման ժամանակ:
5) Կամավոր ստուգաչափման ենթակա են պարտադիր պարբերական ստուգաչափման չենթարկվող բոլոր չափման միջոցները:
III. ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ
5. Փորձաքննական ստուգաչափումն իրականացվում է չափման միջոցների չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով:
6. Փորձաքննական ստուգաչափումն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, սպառողների և նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով` չափման միջոցների չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով: Գրավոր ներկայացված առաջարկում կամ պահանջում պետք է նշված լինի փորձաքննական ստուգաչափման առարկան և նպատակը:
7. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում են Չափագիտության ազգային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասություն ձեռք բերած ստուգաչափում իրականացնող լիազորված կազմակերպությունները:
8. Փորձաքննական ստուգաչափման արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն, որը հաստատում է Չափագիտության ազգային մարմնի ղեկավարը:
9. Եթե փորձաքննական ստուգաչափումն իրականացվում է դատական մարմինների պահանջով` եզրակացությունը ձևակերպվում է տվյալ մարմինների պահանջներին համապատասխան:
IV. ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ արտադրող, նորոգող, կիրառող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ժամանակին այդ չափման միջոցը/ները ներկայացնել պարտադիր պարբերաբար ստուգաչափման:
11. Չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանում է ՉԱՄ-ը` չափման միջոցի տեսակի հաստատման ժամանակ:
12. Չափման միջոցների ստուգաչափումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի հիման վրա:
13. Ստուգաչափման ենթակա չափման միջոցների անվանացանկը կազմում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը և համաձայնեցման է ներկայացնում ՉԱՄ-ին:
14. Նոր արտադրված չափման միջոցների ստուգաչափումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի, որոնք հաստատվում են չափման միջոցի տեսակի հաստատման փորձարկումների դրական արդյունքների հիման վրա:
15. Եզակի օրինակով արտադրվող կամ ներմուծվող չափման միջոցները ենթակա են չափագիտական վկայագրման դրանց չափագիտական բնութագրերի հետազոտության հիման վրա: Չափագիտական վկայագրման հետազոտության դրական արդյունքների դեպքում տրվում է վկայագիր (համաձայն Հավելված 1-ի Ձև 2), որի գործողության ժամկետը լրանալուց հետո, սույն կարգով սահմանված կարգով, չափման միջոցը ենթակա է ստուգաչափման:
16. Չափման միջոցների ստուգաչափման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա և (կամ) տրվում է ստուգաչափման վկայական (համաձայն Հավելված 1-ի Ձև 1):
17. Չափման միջոցների ստուգաչափման արդյունքների հիման վրա ոչ պիտանի ճանաչված չափման միջոցները խոտանվում են, ստուգաչափողի կողմից ստուգաչափման դրոշմի արտատիպը մարվում է, որոշում է ընդունվում չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու և ստուգաչափման վկայականը ուժը կորցրած ճանաչելու մասին, որի վերաբերյալ 5-օրյա ժամկետում հայտատուին տրվում է ծանուցագիր (համաձայն Հավելված 1-ի Ձև 3):
18. Ստուգաչափումն իրականացվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից կազմած և ՉԱՄ-ի հետ համաձայնեցված չափման միջոցների ստուգաչափման գրաֆիկների հիման վրա: Չափման միջոցների ստուգաչափման գրաֆիկները կազմվում են ըստ չափումների տեսակի` երեք օրինակից (համաձայն Հավելված 1-ի Ձև 4):
19. Ստուգաչափման գրաֆիկների համաձայնեցման ժամանակ ստուգվում է ներկայացված չափման միջոցների անվանացանկը, ճշտվում է ստուգաչափում անցկացնելու վայրը, ժամկետները, ստուգաչափման ծավալը և վճարման գումարը: Համաձայնեցված ստուգաչափման գրաֆիկի առաջին օրինակը տրվում է հայտատուին:
20. Ստուգաչափման համար չափման միջոցների տեղափոխումը պետք է ապահովեն չափման միջոցներ տնօրինողները:
21. Չափման միջոցները ստուգաչափման պետք է ներկայացվեն փաթեթավորումից հանված վիճակում: Կից անհրաժեշտ է ներկայացնել չափման միջոցների տեխնիկական նկարագիրը, շահագործման հրահանգը, ստուգաչափման մեթոդիկան և վերջին ստուգաչափման վկայականը:
22. Երբ ստուգաչափումն իրականացվում է չափման միջոցի արտադրման, նորոգման և շահագործման վայրում, իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը`
1) ապահովում է չափանմուշների, օժանդակ սարքավորումների փոխադրումը ստուգաչափման վայր և հետ,
2) հատկացնում է ստուգաչափման համար աշխատատեղ և օժանդակ անձնակազմ,
3) ապահովում է չափանմուշների, չափման միջոցների պահպանումը,
4) ապահովում/հոգում է ստուգաչափողի գործուղման ծախսերը,
5) եթե սպասարկումն իրականացվում է շարժական ստուգաչափական լաբորատորիայի միջոցով` հատկացնում է կայանատեղ և ապահովում է դրա միացումը էլեկտրագազաջրամատակարարման ու կոյուղու ցանցերին և ապահովում պահպանումը:
23. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք արտադրում, նորոգում և կիրառում են չափման միջոցներ, և որոնց ստուգաչափումը տեղերում անցկացնելու համար պահանջվում են ստացիոնար (մնայուն) ստուգաչափական կայանքներ և ստացիոնար չափման միջոցներ, ապահովում են նշված սարքերի առկայությունը և դրանք տրամադրում ստուգաչափողին` օգտագործման:
V. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՈՒՄԸ
24. Այլ պետությունների չափագիտական կազմակերպությունների կողմից կատարված ստուգաչափման արդյունքների փոխճանաչման մասին որոշում կայացնում է Չափագիտության ազգային մարմինը` միջպետական և (կամ) միջազգային համաձայնագրերի համաձայն:
Հավելված 1
Ձև 1
Չափման միջոցների ստուգաչափման մասին վկայականի ձևը
._____________________________________________________________________.
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ |
| (ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ) |
| |
| __________________________________________________________________ |
| Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը |
| |
| Վկայական N |
| |
| Ստուգաչափման մասին |
| |
| Ստուգաչափման թվականը 20__ թ._________»___» |
| ՈՒժի մեջ է մինչև 20__ թ. _________»___» |
| |
| __________________________________________________________________ |
| չափման միջոցի անվանումը և տեսակը |
| |
| Գործարանային հմ. _________________________________________________ |
| Տեսակը ___________________________________________________________ |
| Չափման տիրույթը __________________________________________________ |
| Ճշտության դասը, կարգը (սխալանքը) _________________________________ |
| Արտադրողը ________________________________________________________ |
| Պատկանում է ______________________________________________________ |
| իրավաբանական (ֆիզիկական անձի) անվանումը (անունը) |
| |
| Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը ճանաչվել է պիտանի |
| և թույլատրվում է կիրառման: |
| Ստուգաչափումը կատարվել է համաձայն ________________________________ |
| |
| ստուգաչափման մեթոդիկայի անվանումը, նշագիրը |
| __________________________________________________________________ |
| |
| Ստուգաչափող __________________ ____________________ |
| ստորագրություն ա.ա. |
| ._____. |
._____________________________| |_________________________________.
._____.
Դրոշմի արտատիպը
Լաբորատորիայի
վարիչ ________________________ ________________________
ստորագրություն ա. ա.
Ստուգաչափման արդյունքները
(լրացվում է ստուգաչափման նորմատիվ փաստաթղթում` համապատասխան
պահանջի առկայության դեպքում)
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Հավելված 1
Ձև 2
Չափագիտական վկայագրման վկայագրի ձևը
._____________________________________________________________________.
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ |
| (ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ) |
| |
| __________________________________________________________________ |
| Վկայագրում իրականացնող կազմակերպության անվանումը |
| |
| ՎԿԱՅԱԳԻՐ N |
| |
| ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ |
| |
| Ստուգաչափման թվականը 20__ թ._________»___» |
| ՈՒժի մեջ է մինչև 20__ թ. _________»___» |
| |
| __________________________________________________________________ |
| Չափման միջոցի, փորձարկման սարքավորման անվանումը |
| __________________________________________________________________ |
| __________________________________________________________________ |
| Թողարկման թվականը |
| Պատկանում է ______________________________________________________ |
| Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը, անունը |
| |
| Նախատեսված է _____________________________________________________ |
| Չափման միջոցի, փորձարկման սարքավորման |
| __________________________________________________________________ |
| համառոտ նկարագիրը |
| |
| Չափագիտական հետազոտությունների արդյունքները. * |
| |
|._________________________________________________________________. |
||Հ/հ|Չափագիտական|Ստացված չափագիտական |Չափագիտական բնութագրերի | |
|| |բնութագրերի|բնութագրերի արժեքները|որոշման ժամանակ օգտագործված| |
|| |անվանումը | |ելակետային չափման միջոցների| |
|| | | |տեսակը, կարգը | |
||___|___________|_____________________|___________________________| |
|| 1 | 2 | 3 | 4 | |
||___|___________|_____________________|___________________________| |
|| | | | | |
||___|___________|_____________________|___________________________| |
|| | | | | |
|._________________________________________________________________. |
| |
| * Որոշվող չափագիտական բնութագրերի մեծ թվի դեպքում թույլատրվում է |
| հետազոտման արդյունքները նշել միայն արձանագրության մեջ, որը կցվում |
| է վկայագրին: |
| |
| Չափագիտական վկայագրման արդյունքների հիման վրա` արձանագրություն |
| N ___________ 20 թ. __________»___» |
| __________________________________________________________________ |
| չափման միջոցի, փորձարկման սարքավորման անվանումը |
| |
| Համապատասխանում է ________________________________________________ |
| |
| չափագիտական բնութագրերի մասին տեղեկություն սահմանող ______________ |
| ______________________________________________________ պահանջներին: |
| նորմատիվ (տեխնիկական) փաստաթղթի անվանումը |
| |
| Կատարող` __________________ ____________________ |
| ստորագրություն ա.ա. |
| |
| Բաժնի վարիչ` __________________ ____________________ |
| ստորագրություն ա.ա. |
._____________________________________________________________________.
Հավելված 1
Ձև 3
Չափման միջոցների ստուգաչափման մասին ծանուցագրի ձևը
._____________________________________________________________________.
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ |
| (ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ) |
| |
| ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N _______ |
| |
| Չափման միջոցը հետագա օգտագործման համար |
| ոչ պիտանի ճանաչելու մասին |
| |
| __________________________________________________________________ |
| չափման միջոցի անվանումը, տեսակը |
| Տեսակը ___________________________________________________________ |
| Գործարանային N ___________________________________________________ |
| Արտադրողը ________________________________________________________ |
| Պատկանում է ______________________________________________________ |
| Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը |
| (անունը), գտնվելու (բնակության) վայրը |
| |
| Ստուգաչափման արդյունքներով ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի |
| __________________________________________________________________ |
| ոչ պիտանի ճանաչելու պատճառը |
| |
| Լաբորատորիայի վարիչ _________________ ____________________ |
| ստորագրություն ա.,ա. |
| |
| Ստուգաչափող _________________ ____________________ |
| ստորագրություն ա.,ա. |
| ___________ |
| |
| 20 թ. _____________ «___» |
._____________________________________________________________________.
Հավելված 1
Ձև 4
Չափման միջոցների ստուգաչափման գրաֆիկի օրինակելի ձևը
«Հաստատում եմ» «Համաձայնեցված է»
_____________________________ ___________________________
իրավաբանական անձի (անհատ ստուգաչափում կատարող
ձեռնարկատեր) չափագիտական
______________________________ ___________________________
անվանումը (անունը), գտնվելու կազմակերպության անվանումը,
(բնակության) վայրը գտնվելու վայրը
_____________ _______________ _______ տնօրեն _____________ ________
ղեկավարի պաշտոնը ստորագրությունը ա.,ա. ստորագրությունը ա.,ա.
20 թ. ____________ «____» 20 թ. __________ «____ «
Չափման միջոցի ստուգաչափման գրաֆիկը
.____________________________________________________________________.
|Հ/հ|Չափման |Չափման միջոցի |Ստուգա- |Վերջին |Ստուգա-|Ստուգա-|Օգտա- |
| |միջոցի |չափագիտական |չափման |ստուգա-|չափման |չափում |գործման|
| |տեսակը, |բնութագրերը |պարբերա-|չափման |վայրը |անցկաց-|ոլորտը |
| |գործարա-|______________|կանու- |թվականը| |նելու |կամ |
| |նային |ճշտու-|չափման |թյունը | | |ժամկետը|տեղա- |
| |համարը, |թյան |սահման-| | | | |դրման |
| |նշագիրը |դասը, |ները | | | | |վայրը |
| | |սխա- |(տի- | | | | | |
| | |լանքը |րույթը)| | | | | |
|___|________|______|_______|________|_______|_______|_______|_______|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|________|______|_______|________|_______|_______|_______|_______|
| | | | | | | | | |
.____________________________________________________________________.
Չափումների տեսակը _________________________________________________
Ղեկավար
_______________________________________ ________________ _______
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատեր) ստորագրություն ա.ա