040.0258.250313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2013 թվականի N 258-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառատնտեսության Էրեբունու անտառապետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում շուրջ 31 հեկտար տարածքի և «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շրջակայքում անտառավերականգնում» ծրագրի շրջանակներում 20 հեկտար տարածքի վրա անտառապատման աշխատանքների կատարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերի մասնակի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 52600.0 հազ. դրամ, որից` 2013 թվականի առաջին կիսամյակում` 30000.0 հազ. դրամ, ինն ամսում` 52600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի մարտի 21-ի
N 258-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
| |__________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |_______________|__________________________|
| |առա-|ինն |տարի|առաջին |ինն ամիս| տարի |
| |ջին |ամիս | |կիսամյակ| | |
| |կի- | | | | | |
| |սամ-| | | | | |
| |յակ | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.2. Տրանսֆերտներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Անտառների պահպանում և կառավարում |
|____________| |
|1173 |ԾՏ01 |Նկարագրությունը |
| | |«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասության ներքո գտնվող անտառային |
| | |տարածքների պահպանում և կառավարում |
|____________|____________________________________________________________|
|Շահառուների |Մշակված չէ | | | | | | |
|քանակը | | | | | | | |
|____________|_________________|____|_____|____|________|________|________|
|Գումարը | | x | x | x | 30000.0| 52600.0| 52600.0|
|(հազ. դրամ) | | | | | | | |
|____________|_________________|____|_____|____|________|________|________|
|Տրանսֆերտի | | | | | | | |
|վճարման | | | | | | | |
|հաճախականու-| | | | | | | |
|թյունը | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1173 Անտառների կառավարում |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|_________________________________________________________________________|
|Կայուն կառավարվող անտառային տարածքների առկայություն |
._________________________________________________________________________.