040.0245.250313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2013 թվականի N 245-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման կարգը, ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգն ու ժամկետները հաստատելու մասին» N 97-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և N 2 հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «բնապահպանական» բառը փոխարինել «համապատասխան լիազոր» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համատեղ իրականացնել հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով տեղադրված ու կնքված հաշվիչ (չափիչ) սարքերի` սույն որոշման պահանջներին համապատասխանեցումը` հին կապարադրոշմները փոխարինելով նորերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ