Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԶԵՂ ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2013  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

124.0010.130213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        02            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12413049

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

11 հունվարի 2013 թվականի N 10-Ն

 

i

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հրապարակային պայմանագրով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հայտարարությունը թղթային տարբերակով առձեռն ներկայացվելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2013 թ. հունվարի 11-ի

N 10-Ն հրամանի

 

Ձև

________________________________________

                                լրացվում է հարկային տեսչության անվանումը

                       Փաստաթղթի համարը` _______________________________

                                (լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան`

 

_____________________________________________ ._________________.

    Հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ    ._________________.      

    անունը, ազգանունը)                                      ՀՎՀՀ

 

կիրառում է հրապարակային զեղչեր`

 

._____________________________________________________________________.

|N|1. Ապրանքի     |2. Զեղչի չափը  |3. Զեղչի կիրառման|4. Զեղչի կիրառման|

| |(ապրանքախմբի,  |(% կամ զեղչի   |սկիզբը           | ավարտը          |

| |տեսականու)     |նկարագրություն)|_________________|_________________|

| |անվանումը կամ  |               | օր| ամիս|տարեթիվ| օր| ամիս|տարեթիվ|

| |նկարագրությունը|               |___|_____|_______|___|_____|_______|

|_|_______________|_______________|_|_|__|__|_|_|_|_|_|_|__|__|_|_|_|_|

|_|_______________|_______________|_|_|__|__|_|_|_|_|_|_|__|__|_|_|_|_|

|_|_______________|_______________|_|_|__|__|_|_|_|_|_|_|__|__|_|_|_|_|

._____________________________________________________________________.

 

Կազմակերպության տնօրեն

    (անհատ ձեռնարկատեր)      _____________________________________________

                                   ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հրապարակային պայմանագրով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող հայտարարության ձևի (այսուհետ` հայտարարություն) 1-ին կետում լրացվում է ապրանքի (ապրանքախմբի, տեսականու) անվանումը կամ նկարագրությունն այնպես, որ հնարավոր լինի որոշել (նույնականացնել) այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է զեղչ:

2. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է զեղչի չափը` արտահայտված տոկոսներով կամ զեղչի նկարագրությունը:

3. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է զեղչի կիրառման ժամանակահատվածի սկիզբը` օրը, ամիսը, տարեթիվը:

4. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է զեղչի կիրառման ժամանակահատվածի ավարտը` օրը, ամիսը, տարեթիվը:

5. Հայտարարությունում նշած ժամկետի ավարտից հետո զեղչի կիրառումը շարունակելու դեպքում` վերջնաժամկետի օրվանից 2 աշխատանքային օր առաջ ներկայացվում է նոր հայտարարություն:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.01.2013
N 10-Ն
Հրաման