Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1052-Ա ...

 

 

041.0152.260213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2013 թվականի N 152-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1052-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 940-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1052-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Ղուկասյան» բառերը փոխարինել «Ա. Սահակյան» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ա. Ավետիսյան-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բախշյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն» բառերով,

բ. «Մ. Ղազարյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Վ. Բավեյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերով,

գ. «Ա. Պողոսյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Մ. Մովսիսյան - «Ֆոտոն վարժարանի» տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Պ. Տոնոյան-Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տարրական կրթության մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Ա. Մկոյան-Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.02.2013
N 152-Ա
Որոշում