041.0139.190213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2013 թվականի N 139-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 911-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման պատասխանատու գերատեսչություններ սահմանելու մասին» N 911-Ա որոշման 4-րդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման ժամանակացույցում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 5.4-րդ կետի 4-րդ սյունակում «14.06.2013 թ.» բառերը փոխարինել «01.08.2014 թ.» բառերով.
2) 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
| 6.1.|Ինժեներական փաստաթղթերը |14.06.2013թ.|01.07.2013թ| |
| |ներկայացնելը ծրագրի գլխավոր | | | |
| |շահառուին, ՄԱԶԾ-ի | | | |
| |կենտրոնական գրասենյակ և | | | |
| |ԵՆԲ` հաստատման համար | | | |
._________________________________________________________________________.
«.
3) 6.2-րդ կետի 5-րդ սյունակը լրացնել «500» թվով.
4) 7.3-րդ կետի 3-րդ սյունակում «08.11.2012 թ.» բառերը փոխարինել «22.01.2013 թ.» բառերով, իսկ 4-րդ սյունակում «15.02.2013 թ.» բառերը` «20.03.2013 թ.» բառերով.
5) 7.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
| 7.4.|Ինժեներական ցանցերի |20.03.2013թ.|11.01.2014թ|71,964.65 |
| |տեղադրման նախագծերի | | | |
| |վերանայումը, վավերացումն ու | | | |
| |աշխատանքների վերահսկումն | | | |
| |ապահովելու նպատակով | | | |
| |ընկերության հետ | | | |
| |պայմանագրի կնքում և | | | |
| |աշխատանքների իրականացում | | | |
._________________________________________________________________________.
«.
6) 8.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
| 8.2.|Ստացված տեխնիկական |10.02.2013թ.|20.02.2013թ| |
| |պայմանների հիման վրա | | | |
| |նախապատրաստել մրցույթի | | | |
| |փաստաթղթերը և ներկայացնել | | | |
| |ծրագրի գլխավոր շահառուին, | | | |
| |ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ| | | |
| |և ԵՆԲ` հաստատման համար | | | |
._________________________________________________________________________.
«.
7) 8.3-րդ կետի 3-րդ սյունակում «01.11.2012 թ.» բառերը փոխարինել «20.02.2013 թ.» բառերով, իսկ 4-րդ սյունակում «15.02.2013 թ.» բառերը` «10.04.2013 թ.» բառերով.
8) 8.4-րդ կետի 3-րդ սյունակում «01.04.2013 թ.» բառերը փոխարինել «20.04.2013 թ.» բառերով, իսկ 4-րդ սյունակում «01.11.2013 թ.» բառերը` «20.01.2014 թ.» բառերով.
9) 9.2-րդ և 9.3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
10) 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
| 9.4.|Հայաստանի էլեկտրական ցանցեր |20.04.2013թ.|20.01.2014թ|497,422.20 |
| |ՓԲԸ-ի հետ նախագծման և | | | |
| |ինժեներական-շինարարական | | | |
| |աշխատանքների կատարման | | | |
| |պայմանագրի ստորագրում և | | | |
| |աշխատանքների իրականացում | | | |
._________________________________________________________________________.
«.
11) 10.2-րդ և 10.3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
12) 10.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|10.4.|Յուքոմ ՍՊԸ-ի հետ նախագծման |01.04.2013թ.|11.01.2014թ|247,646.30 |
| |և ինժեներական-շինարարական | | | |
| |աշխատանքների կատարման | | | |
| |պայմանագրի ստորագրում և | | | |
| |աշխատանքների իրականացում | | | |
._________________________________________________________________________.
«:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ