040.0092.110213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2013 թվականի N 92-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 11-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. բանկերի կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, միջնաժամկետ հեռանկարում առևտրային կազմակերպություններում պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգումը, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը,».
2) «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե. պետական ոչ առևտրային կազմակերպությունների (որպես հանրային ակտիվների) կառավարման մեթոդաբանության և հաշվետվողականության մեխանիզմների մշակումը, այդ կազմակերպությունների գործունեության կենտրոնացված մոնիթորինգի իրականացումը, միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը և հրապարակումը, տարեկան գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ամփոփ հաշվետվություն ներկայացնելը, պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ (բացառությամբ դպրոցների) ընթացիկ բյուջետային տարում կնքված ֆինանսավորման պայմանագրերի և նախորդ բյուջետային տարվա ընթացքում ստորագրված հանձնման-ընդունման ակտերի պատկերամուտի հրապարակումը,»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ