103.1016.240113
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 01 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 նոյեմբերի 2012 թվականի N 1016-Ն
i
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ` 710210000, 710221000, 710231000) ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1288-Ն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել`
1) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի տոկոսը 35%-ի չափով:
2) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի տոկոսը 35%-ի չափով:
2. Սահմանել, որ`
i
1) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) վերամշակման գործընթացում առաջանում են միայն մնացորդներ և գոյանում են կորուստներ:
Մնացորդ է համարվում տվյալ ապրանքախմբի (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) այն քանակությունը, որը հնարավոր չէ վերամշակել և դասվում է հումքի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:
Մնացորդը արտահանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 505-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված Քիմբերլի գործընթացի հավաստագրի հիման վրա:
Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները:
2) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) վերամշակման գործընթացում առաջանում են միայն մնացորդներ և գոյանում են կորուստներ:
Մնացորդ է համարվում տվյալ ապրանքախմբի (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) այն քանակությունը, որը հնարավոր չէ վերամշակել և դասվում է հումքի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:
Մնացորդը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 505-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված Քիմբերլի գործընթացի հավաստագրի հիման վրա:
Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները:
(2-րդ կետը լրաց. 25.04.13 թիվ 258-Ն հրաման)