Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ...

 

 

041.1293.281212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2012 թվականի N 1293-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1053-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ա. Սուքիասյան - «Արարատ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր» բառերը փոխարինել «Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Ի. Յավրյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Ի. Յավրյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի թիվ 3 ամբիոնի վարիչ» բառերով.

2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Հ. Սմբատյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Հ. Սմբատյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի բաժնի վարիչ» բառերով,

բ. «Ս. Սուքիասյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վճարովի ուսուցման գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Է. Թադևոսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.12.2012
N 1293-Ա
Որոշում