Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 142 ...

 

 

040.1447.211112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1447-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1424-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին հավանություն տալու, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1424-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1, 12.2, 12.3 և 12.4-րդ կետերով`

«12.1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում միասնական ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի (այսուհետ` կենտրոն) ստեղծման նորացված ծրագրային մոտեցմանը` սահմանելով, որ կենտրոնն իրականացնելու է ռադիոիզոտոպների արտադրություն, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային ու ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային ու արտահիվանդանոցային վիրաբուժական և քիմիաթերապևտիկ բուժման ծառայություններ:

12.2. Կենտրոնը տեղակայվում է Երևան քաղաքի Հալաբյան 38/7 (Ալիխանյան եղբայրների 2) հասցեում գտնվող ռադիոիզոտոպների արտադրության մասնաշենքին կից տարածքում:

12.3. Կենտրոնն ստեղծվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով` ներգրավելով մասնավոր հատվածի այնպիսի փորձառությամբ ներդրողների, որոնք կարող են մատուցել կենտրոնի կառուցման, շահագործման, կառավարման և արևմտյան չափանիշներին համապատասխան բժշկական ծառայություններ:

12.4. Հայաստանի Հանրապետության առողջապահության և էկոնոմիկայի նախարարներին` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ`

1) մշակել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կենտրոնի ստեղծման նորացված ծրագրի նախագիծը` սահմանելով, որ կենտրոնն իրականացնելու է ռադիոիզոտոպների արտադրություն, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային ու ճառագայթային, ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական ու քիմիաթերապևտիկ բուժման ծառայություններ.

2) մշակել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կենտրոնի ստեղծման պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը, գործիքակազմը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներդրողներին ներկայացվող համապատասխանության չափանիշները.

3) մշակել և պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում Համաշխարհային բանկի հետ բանակցել նորացված ծրագրի ներդրման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու շուրջ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2012
N 1447-Ն
Որոշում