100.0018.011112
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 11 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012394
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 18-Ն
i
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻՆ ՏՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿԻ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՈՆՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) արյան դոնորին տրվող տեղեկատվական թերթիկի ձևը` համաձայն հավելված 1-ի,
2) դոնորի համաձայնության և դոնորի առողջության վերաբերյալ հայտարարագրի ձևը` համաձայն հավելված 2-ի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2012 թվականի հոկտեմբերի 10-ի
N 18-Ն հրամանի
Ձև
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻՆ ՏՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
1. Արյունը մարդկային կյանքեր է փրկում:
2. Արյան դոնորությունը մարդասիրական կամավոր ակտ է:
3. Արյանը փոխարինող որևէ միջոց չկա, այդ իսկ պատճառով Ձեր հանձնած արյունը անգին է:
4. Ձեր և Ձեր արյունը ստացող հիվանդի առողջությանը վնաս չպատճառելու նպատակով Դուք անվճար ենթարկվում եք բժշկական զննման և հակացուցումների բացակայության դեպքում Ձեզ ուղեգրում են արյունատվության:
5. Արյունատվության ընթացքում մանրէազերծ (ստերիլ) պարագաներով հավաքվում է արյուն կամ արյան բաղադրամաս, ինչը օրգանիզմում որևէ բացասական կենսաբանական փոփոխություններ չի առաջացնում:
6. Ձեր արյունը հետազոտվում է արյան միջոցով փոխանցվող մի շարք վարակների հարուցիչների նկատմամբ` վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, մարդու իմունային անբավարարության վարակի, սիֆիլիսի, բրուցելոզի, ինչպես նաև որոշվում է Ձեր արյան խմբային և ռեզուս պատկանելությունը:
7. Հետազոտման արդյունքների գաղտնիությունը երաշխավորվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերից:
8. Դուք իրավունք ունեք արյունատվությունից հրաժարվելու, ինչպես նաև արյունատվությունից հետո արյան կամ արյան բաղադրամասերի օգտագործումը ոչ պիտանի հայտարարելու` առանց պատճառների պարզաբանման:
Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2012 թվականի հոկտեմբերի 10-ի
N 18-Ն հրամանի
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԴՈՆՈՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՈՆՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ես` ____________________________________________________________ տալիս
անունը, ազգանունը, հայրանունը եմ իմ գրավոր համաձայնությունը արյուն կամ արյան բաղադրամաս հանձնելու վերաբերյալ և լրացնում իմ առողջական վիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 1-ով հաստատված «Դոնորի հարցաթերթիկ»-ը:
Դոնորի ստորագրությունը _________________ «»_____________20 թ.