040.1361.061112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2012 թվականի N 1361-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «զ» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1058-Ն որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) իրավական ապահովման վարչությունը և ֆինանսաբյուջետային վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել իրավաբանական վարչության և ֆինանսատնտեսագիտական վարչության.».
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ ենթակետը.
3) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչությունը, անհատական (անձնավորված) հաշվառման բաժինը, մոնիթորինգի բաժինը, միջազգային համագործակցության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ընդհանուր բաժինը, տնտեսական բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների և զարգացման վարչության, մոնիթորինգի և վերլուծության վարչության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, ընդհանուր բաժնի և տնտեսական բաժնի:».
4) ուժը կորցրած ճանաչել 5-րդ ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ