041.1051.291012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2012 թվականի N 1051-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1022-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 19-ի «Ռ. Գալոյանին և Գ. Քոչարյանին Մոսկվա գործուղելու մասին» N 1022-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից հանել «Ռ. ԳԱԼՈՅԱՆԻՆ ԵՎ» բառերը.
2) որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռ. Գալոյանին և» բառերը.
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գ. Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:».
4) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին» բառերով, իսկ «Ռ. Գալոյանի» բառերը` «Գ. Քոչարյանի» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ