040.1253.091012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2012 թվականի N 1253-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 437-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 4-ի
N 1253-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 15-ի
N 437-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN | Միջոցառումը |Միջոցառման իրականացման |Պատասխանատու|
|ը/կ| |ժամկետներն ըստ փուլերի |մարմինը |
| | |____________________________| |
| | |2010թ.| 2011թ. |2012-2013թթ.| |
|___|_______________________|______|________|____________|____________|
|1. |Բնակչության | |հայեցա- |հայեցակարգի |ՀՀ արտակարգ |
| |պաշտպանության միասնական| |կարգի |ներկայացում |իրավիճակների|
| |համակարգի ձևավորում և | |մշակում |ՀՀ կառա- |նախարարու- |
| |հետագա զարգացման | | |վարության |թյուն |
| |ապահովում | | |հաստատմանը | |
|___|_______________________|______|________|____________|____________|
|2. |Պատերազմի ժամանակ | |ծրագրի |ծրագրի |ՀՀ արտակարգ |
| |բնակչության | |մշակում |ներկայացում |իրավիճակների|
| |պաշտպանության համար | | |ՀՀ կառա- |նախարարու- |
| |անհրաժեշտ համապատասխան | | |վարության |թյուն |
| |տեխնիկայով և | | |հաստատմանը | |
| |սարքավորումներով | | | | |
| |հագեցած ինժեներական, | | | | |
| |քիմիական, ճառագայթային | | | | |
| |պաշտպանության | | | | |
| |ստորաբաժանումների | | | | |
| |հիմնում և դրանց հետագա| | | | |
| |զարգացման ապահովում | | | | |
|___|_______________________|______|________|____________|____________|
|3. |Հասարակական և | |հայեցա- |հայեցակարգի |ՀՀ արտակարգ |
| |կամավորական փրկարարական| |կարգի |ներկայացում |իրավիճակների|
| |շարժման ձևավորում և | |մշակում |ՀՀ կառա- |նախարարու- |
| |հետագա զարգացման | | |վարության |թյուն |
| |ապահովում | | |հաստատմանը | |
|___|_______________________|____________________________|____________|
|4. |ՀՀ կառավարության ծրագրի| ըստ սահմանված ժամկետների |ՀՀ արտակարգ |
| |կատարումն ապահովող | |իրավիճակների|
| |2008-2012 թթ. | |նախարարու- |
| |միջոցառումների ցանկով | |թյուն |
| |նախատեսված | | |
| |միջոցառումների | | |
| |իրականացում | | |
._____________________________________________________________________.
«: