Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 354-Ա ՈՐՈՇ ...

04.06.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.10.2012  -ից մինչեւ   04.06.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 03.06.16 թիվ 465-Ա որոշում)

041.0964.021012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2012 թվականի N 964-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 354-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 18-ի «Իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 354-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) «Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.

2) «Ա. Ղուկասյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով.

3) «Ս. Քրմոյան - ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական» բառերը փոխարինել «Ս. Քրմոյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով.

4) «Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ» բառերը փոխարինել «Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ» բառերով:

5) «Ս. Առաքելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բախչագուլյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ» բառերով.

6) «Է. Դանիելյան - Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Ղուկասյան - Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով.

7) «Ն. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հիգիենիկ-հակահամաճարակային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

ա. «Կ. Կոստանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ»,

բ. «Ի. Աբգարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.10.2012
N 964-Ա
Որոշում