Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 16 ...

 

 

040.1197.250912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 2012 թվականի N 1197-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու մասին» N 1698-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի համաձայն վերադաս հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի, հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպման և ընթացիկ հսկողության, ստուգումների կազմակերպման և դիտարկման, գերատեսչական հսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական, քննչական, օպերատիվ հետախուզության վարչությունների ղեկավարները հարկային մարմնի ղեկավարին են ներկայացնում հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածու (թեկնածուներ), որը`».

2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 3-րդ կետի «դ» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.09.2012
N 1197-Ն
Որոշում