Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական
ՀՀ ֆինանսների նախարարության հետ եկամուտների կոմիտեի նախագահի
ժամանակավոր պաշտոնակատար
__________________ Վ. Գաբրիելյան _____________________ Ա. Աֆրիկյան
17 օգոստոսի 2012 թ. 14 օգոստոսի 2012 թ.
N 23
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից ԱՏԳԱԱ 841920000, 841990150, 8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8426, 8429, 8430, 8435, 8441, 84431, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 8478, 8479, 85023100 կամ 870410 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի`
1) հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից.
2) հայտարարագրման օրվանից երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի.
3) հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը:
ԱԱՀ վճարողների կողմից ԱՏԳԱԱ 250510, 250900, 251820, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող սույն հոդվածում նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Ղեկավարվելով իրավական ակտերի մեկնաբանման «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոններով` պաշտոնապես պարզաբանում եմ.
Ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքերում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգելու մասին ՀՀ կառավարության որոշումներին համապատասխան ներմուծված` որևէ հայտարարագրում նշված ապրանքների անվանումների և քանակության համար ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման ժամանակաշրջանի սկիզբ է համարվում այդ հայտարարագրի ամսաթիվը, իսկ ժամանակաշրջանի ավարտ` այդ ամսաթվին հաջորդող երեք տարին լրանալու օրը: