103.0602.310712
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 07 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10312302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 հուլիսի 2012 թվականի N 602-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ, ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1763-Ա որոշմամբ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների, թանկարժեք մետաղներ հարգորոշողների և հարգադրոշմողների որակավորման քննությունների հարցաշարը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2012 թվականի հուլիսի 19-ի
N 602-Ն հրամանի
ՀԱՐՑԱՇԱՐ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/Հ Հարցը, պատասխանը, սկզբնաղբյուրը
1 Ի՞նչ նպատակ ունի թանկարժեք մետաղներից կամ դրանցից պատրաստված իրերի նմուշի վերցնումը:
* Ստուգելու նյութերում թանկարժեք մետաղի փաստացի պարունակությունը:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մայիսի 22-ի N 166 հրամանով հաստատված «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի աշխատանքային կանոնակարգ» («ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» N 17 (80), 10.10.2001 թ.)
2 Ինչ՞ է հարգորոշումը:
* Դա նյութերի և իրերի մեջ տարբեր մեթոդներով թանկարժեք մետաղների պարունակության որոշումն է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
3 Ինչ՞ է հարգադրոշմը:
* Դրոշմ, որը հավաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մեջ թանկարժեք մետաղի պարունակության չափը մեկ հազար կշռային միավորի մեջ (հարգ):
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
4 Ի՞նչ է հարգադրոշմումը:
* Թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մետաղային մակերևույթին համապատասխան հարգի դրոշմման տեխնոլոգիական գործողություն:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
5 Ի՞նչ հարգի պետք է լինի զոդանյութը, որը օգտագործվում է ոսկու համաձուլվածքից պատրաստվող իրերի մեջ:
* Նույն հարգի, ինչ հարգի է համաձուլվածքը:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953 թ.
6 Ինչ՞ է տարբերանիշը:
* Դրոշմ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշողին և /կամ/ հարգադրոշմողին:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
7 Ի՞նչ է անում հարգադրոշմողը, եթե ներկայացրած ոսկերչական իրի հարգը հայտարարագրածից ցածր է:
* Ներկայացրած իրը դրոշմվում է մոտակա ցածր հարգի հարգադրոշմով:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
8 Ո՞րն է Հայաստանի Հանրապետությունում հաստատված պալադիումի ամենաբարձր հարգը:
* 850 հարգն է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
9 Հայաստանի Հանրապետությունում հաստատված ո՞ր հարգին է համապատասխանում 14 կարատը:
* Ոսկու 583 հարգին, 585-ը կարատ չունի:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953 թ.
10 Ո՞րն է Հայաստանի Հանրապետությունում հաստատված պլատինի ամենաբարձր հարգը
* 950 հարգն է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
11 Հայաստանի Հանրապետությունում հաստատված ո՞ր հարգին է համապատասխանում 18 կարատը:
* 750 հարգին:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953 թ.
12 Ի՞նչ է իրենից ներկայացնում 375 հարգի ոսկու համար նախատեսված հակազդուկը:
* 1.28 խտության ազոտական թթու:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953 թ.
13 Ի՞նչ է իրենից ներկայացնում 500 հարգի ոսկու համար նախատեսված հակազդուկը:
* Ազոտական թթու` 1,38-1,40 գ/սմ 3 խտությամբ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953 թ.
14 Ո՞րն է հարգորոշման նպատակը:
* Որոշել համաձուլվածքի մեջ թանկարժեք մետաղի պարունակությունը:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953 թ.
15 Քանի՞ թանկարժեք մետաղ է նշված Մենդելեևի էլեմենտների պարբերական աղյուսակում:
* 8 թանկարժեք մետաղ, որոնք են` ոսկի, արծաթ, պլատին, պալադիում, ռոդիում, օսմիում, իրիդիում, ռութենիում:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
16 Ո՞րն է ամենատարածված ոսկու համաձուլվածքը, նախատեսված ոսկերչական իրեր պատրաստելու համար:
* Ոսկի-պղինձ-արծաթ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
17 Ո՞ր թթուների և ի՞նչ հարաբերության խառնուրդի մեջ է լուծվում ոսկին:
* Աղաթթվի և ազոտական թթվի 3:1 հարաբերության խառնուրդի` արքայաջրի մեջ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
18 Ի՞նչ թթուների խառնուրդից է պատրաստված 958 հարգի ոսկու թթվային հակազդուկը:
* Աղաթթու և ազոտական թթու:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ
19 Ի՞նչ մեթոդով է կատարվում ոսկերչական հղկուկի նմուշառումը:
* Շախմատաձև մեթոդով` ընտրողաբար:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկավոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
20 Համաձուլվածքի մեջ ոսկու ո՞ր հարգը որոշելու համար է նախատեսված ոսկու քլորային լուծույթ հակազդուկը:
* Ոսկու 583 և 585 հարգը որոշելու համար:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
21 Ի՞նչ հետք է թողնում ոսկու քլորային լուծույթ հակազդուկը 750 հարգի ոսկու համաձուլվածքի քսվածքի վրա:
* Հետք չի թողնում:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
22 Ինչպիսի՞ հետք է թողնում ոսկու 750 հարգի համար նախատեսված թթվային հակազդուկը ոսկու 375 հարգի համաձուլվածքի քսվածքի վրա:
* Թողնում է սև հետք` քայքայում է ոսկու քսվածքը:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
23 Ինչպիսի՞ հետք է թողնում ոսկու 750 հարգի թթվային հակազդուկը արծաթ պարունակող համաձուլվածքի վրա:
* Երկնագույն:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
24 Որո՞նք են Հայաստանի Հանրապետությունում հաստատված ոսկու հարգերը:
* 375, 416, 500, 583, 585, 750, 916, 958, 999
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
25 Ի՞նչ հետք է թողնում ոսկու քլորային լուծույթ հակազդուկը 375 հարգի ոսկու համաձուլվածքի քսվածքի վրա:
* Մուգ շագանակագույն:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
26 ՈՒնի՞ արդյոք 585 հարգի ոսկու համաձուլվածքը հարգի թույլատրելի շեղում:
* 585 հարգի ոսկու համաձուլվածքի թույլատրելի շեղումը միայն նորմայից բարձրն է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
27 Հայաստանի Հանրապետությունում հաստատված ո՞ր հարգին է համապատասխանում 9 կարատը:
* 9 կարատը համապատասխանում է 375 հարգին:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
28 Ինչ է՞ անվանանիշը:
* Նշան, որը հավաստում է թանկարժեք մետաղից պատրաստված իրի արտադրողին:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
29 Ո՞րն է Հայաստանի Հանրապետությունում հաստատված արծաթի ամենացածր հարգը:
* 800 հարգը:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
30 Ի՞նչ նստվածք է առաջացնում կալիումի հեքսաֆերոցիանատ պարունակող հակազդուկը բարձր հարգի արծաթի համաձուլվածքի քսվածքի վրա:
* Թողնում է սպիտակավուն նստվածք:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
31 Ինչպե՞ս է կատարվում փորձանմուշի վերցնումը թանկարժեք մետաղների ձուլակտորներից:
* Շաղափման միջոցով:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մայիսի 22-ի N 166 հրամանով հաստատված «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի աշխատանքային կանոնակարգ» («ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» N 17 (80), 10.10.2001թ.)
32 Նվազագույնը քանի՞ հատ կապելներ են օգտագործվում մեկ քիմիական տարրալուծում կատարելու համար:
* Առնվազն 2 հատ կապել:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մայիսի 22-ի N 166 հրամանով հաստատված «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի աշխատանքային կանոնակարգ» («ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» N 17 (80), 10.10.2001թ.)
33 Քանի՞ գրամ 999.9 հարգի ոսկի է օգտագործվում մեկ լիտր կարմիր ոսկու ստուգման քլորային լուծույթ պատրաստելու համար:
* 18.0 գրամ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
34 Ի՞նչ է տրոյական ունցիան:
* Դա թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր է, որը հավասար է 31,1 գրամի:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
35 30% ոսկի պարունակող համաձուլվածքից պատրաստված իրերը Հայաստանի Հանրապետությունում հաստատված ո՞ր հարգով են հարգադրոշմվում:
* Դրանք չեն հարգադրոշմվում:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
36 Քանի՞ գրամ կկշռի 585 հարգի ոսկում համաձուլվածքը, եթե այն պատրաստվել է 20 գրամ 999.9 % մաքուր ոսկուց:
* Համաձուլվածքի քաշը կկազմի 34,18 գրամ:
Հարգափորձի տեղեկագիր
37 Ոսկու տոկոսային պարունակությունը համաձուլվածքի կամ իրերի մեջ ինչպիսի՞ քիմիական տարրալուծման մեթոդով է որոշվում:
* Կիրառվում է տարրալուծման մուֆելային մեթոդը` կուպիլացիա:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մայիսի 22-ի N 166 հրամանով հաստատված «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի աշխատանքային կանոնակարգ» («ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» N 17 (80), 10.10.2001թ.)
38 Տարրալուծման համար թանկարժեք մետաղյա լարերից ինչպե՞ս են կատարում նմուշառումը:
* Լարերից վերցնում են 2 նմուշ` կտրելով լարի 2 ծայրերից:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մայիսի 22-ի N 166 հրամանով հաստատված «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի աշխատանքային կանոնակարգ» («ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» N 17 (80), 10.10.2001 թ.)
39 Ի՞նչ է հարգը:
* Դա չափանիշ է, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղների կշռային պարունակության չափը համաձուլվածքի մեկ հազար կշռային միավորի մեջ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
40 Ո՞րն է ՀՀ-ում հաստատված պլատինե իրերի ցածր հարգը:
* 900 հարգն է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
41 Որո՞նք են ՀՀ-ում հաստատված արծաթի հարգերը:
* 800, 830, 875, 925, 960, 999:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
42 Որո՞նք են ՀՀ-ում հաստատված պլատինի հարգերը:
* 900, 950:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
43 Որո՞նք են ՀՀ-ում հաստատված պալադիումի հարգերը:
* 500, 850 հարգերը:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
44 Ի՞նչ յուղով է յուղվում հարգափորձական քարը:
* Ընկույզի, գերչակի յուղով կամ վազելինով:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
45 Ե՞րբ են սկսվում հարգադրոշմման աշխատանքները:
* Հարգորոշումից հետո, այսինքն, երբ որոշվում է ներկայացված իրերի հարգը:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
46 Ինչի՞ է հավասար մաքուր ոսկու խտությունը:
* 19,3 գ/սմ3:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
47 Թանկարժեք մետաղներ պարունակող նմուշները տարրալուծելու համար
ինչպիսի՞ անօրգանական թթուներ են անհրաժեշտ:
* Աղաթթու, ազոտական թթու և ծծմբական թթու:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
48 Կուպելացման մեթոդով տարրալուծման ժամանակ ի՞նչ է տեղի ունենում ոչ թանկարժեք մետաղների հետ:
* Կլանվում են հատուկ նախատեսված 600 մառկաի ցեմենտից պատրաստված կապելների կողմից:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
49 Մուֆելային մեթոդով տարրալուծումը ո՞ր ջերմաստիճանում է ընթանում:
* Կարմիր և դեղին ոսկին 985-990օC-ում, սպիտակը 1100օC-ում
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
50 Կուպելացման մեթոդով տարրալուծման ժամանակ եռացման (ռազվառկա) առաջին և երկրորդ փուլում ի՞նչ խտությամբ ազոտական թթու է օգտագործվում:
* Առաջին փուլում 1.18գ/սմ3 խտության, իսկ երկրորդ փուլում 1,28 գ/սմ3 խտությամբ ազոտական թթու:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
51 5850 հարգի ոսկյա իրերի հարգորոշման համար ինչպիսի՞ հակազդուկ է անհրաժեշտ:
* Ոսկու քլորային լուծույթ (հակազդուկ), որը պարունակում է ոսկի:
«Սպռավոչնիկ պռոբիռեռա» Սոստավլեն կանդ. տեխ. նաուկ Ե.Ա. Մարենկովիմ
52 5000 հարգի ոսկյա իրերի հարգորոշման համար ինչպիսի՞ խտության թթու են օգտագործում հակազդուկ պատրաստելիս:
* 1.4 գ/սմ3 խտության ազոտական թթու:
«Սպռավոչնիկ պռոբիռեռա» Սոստավլեն կանդ. տեխ. նաուկ Ե.Ա. Մարենկովիմ
53 7500 հարգի ոսկյա իրերի հարգորոշման համար ինչպիսի՞ հակազդուկ են օգտագործում:
* Թթվային հակազդուկ:
«Սպռավոչնիկ պռոբիռեռա» Սոստավլեն կանդ. տեխ. նաուկ Ե.Ա. Մարենկովիմ
54 Ո՞ր աղի թթվային լուծույթն է օգտագործվում որպես հակազդուկ` պլատին և պալադիում պարունակող իրերը և համաձուլվածքները հարգորոշելու համար:
* Կալիումի յոդիդի թթվային լուծույթը:
«Սպռավոչնիկ պռոբիռեռա» Սոստավլեն կանդ. տեխ. նաուկ Ե.Ա. Մարենկովիմ
55 Մուֆելային վառարանում տարրալուծվող նմուշի կուպելացիայից հետո առաջացած մետաղահատիկը ի՞նչ էլեմենտներից է բաղկացած լինում:
* Միայն թանկարժեք մետաղներից:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
56 Ո՞վ է ներկայացնում տարրալուծման համար վերցված թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի նմուշները:
* Նմուշները ներկայացվում են տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի կողմից:
Տեսչության աշխատանքային կանոնակարգ
57 Հայաստանի Հանրապետությունում հաստատված ո՞ր մետաղի և ո՞ր հարգին է համապատասխանում 12 կարատը:
* Ոսկու 500 հարգին:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
58 Ոսկյա համաձուլվածքից պատրաստված իրերի համար որքա՞ն է հարգի թույլատրելի շեղումը:
* +/-3 հարգ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
59 Ո՞րն է ՀՀ հաստատված ոսկու ամենացածր հարգը:
* 375 հարգն է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
60 Ո՞ր ոսկերչական իրերը պարտադիր հարգադրոշման ենթակա չեն:
* Հարգադրոշման ենթակա չեն պատմական, հնագիտական, գեղարվեստական բարձր արժեք ներկայացնող իրերը:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
61 Արծաթի համաձուլվածքից պատրաստված իրերի համար ո՞րն է հարգի թույլատրելի շեղումը:
* +/- 5 հարգ է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
62 Ո՞րն է հարգի թույլատրելի շեղումը պլատինի համաձուլվածքից պատրաստված իրերի համար:
* +/- 10 հարգ է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
63 Ո՞րն է հարգի թույլատրելի շեղումը պալադիումի համաձուլվածքից պատրաստված իրերի համար:
+/- 10 հարգ է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
64 Ո՞րն է Հայաստանի Հանրապետությունում հաստատված ոսկու ամենաբարձր հարգը:
* 999 հարգն է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
65 Հիմնականում ի՞նչ իրեր են պատրաստվում պլատինից:
* Տեխնիկական նշանակության իրեր, այն է լաբորատոր ամանեղեն, թերմոզույգեր, լարեր և այլն:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
66 Հայաստանի Հանրապետությունում հաստատված ոսկու ո՞ր հարգին է համապատասխանում 24 կարատը:
* Ոսկու 999 հարգին:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
67 Ի՞նչ հետք է թողնում կալիումի յոդիդի հակազդուկը բարձր հարգի պալադիումե քսվածքի վրա:
* Մուգ բալի գույնի նստվածք:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
68 Ի՞նչ հետք է թողնում կալիումի -յոդիդի հակազդուկը բարձր հարգի պլատինի քսվածքի վրա:
* Վառ դեղին եզրագծի մեջ դեղնամոխրագույն նստվածք:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
69 Ի՞նչ է իրենից ներկայացնում հարգափորձական քարը:
* Սև, սիլիկատային թերթաքար է, հարթ մակերեսով, կայուն թթուների նկատմամբ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
70 Ինչպե՞ս է նախապատրաստվում հարգափորձական քարը պլատինի հարգը որոշելուց առաջ:
* Հակազդուկի ազդեցությունը ցայտուն դարձնելու համար քարը նախապես տաքացվում է:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
71 Ինչպիսի՞ հետք է թողնում ազոտական թթուն այն համաձուլվածքի վրա, որը թանկարժեք մետաղ չի պարունակում:
* Սև հետք:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
72 Ո՞րն է ՀՀ հաստատված պալադիումի ցածր հարգը:
* 500 հարգն է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
73 Ի՞նչ դեր է խաղում թանկարժեք մետաղի համաձուլվածքի մեջ կադմիումի ավելացումը:
* Իջեցնում է համաձուլվածքի հալման ջերմաստիճանը:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
74 Ինչպիսի՞ հետք է թողնում կալիումի բիքրոմատի հակազդուկը բարձր հարգի արծաթ պարունակող համաձուլվածքի վրա:
* Մուգ բալի գույն:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
75 Որքա՞ն է կազմում արծաթի ծախսը 585 հարգի 0.250գ ոսկու մեկ քիմիական տարրալուծման համար:
* 0.33 գրամ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
76 Ո՞րն է Հայաստանի Հանրապետությունում հաստատված պալադիումե իրերի բարձր հարգը:
* 850 հարգն է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
77 Տարրալուծման ինչպիսի՞ մեթոդներով են որոշում արծաթի պարունակությունը համաձուլվածքի մեջ:
* Տիտրման մեթոդով և կշռային մեթոդով:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
78 Տիտրման եղանակով արծաթը որոշելու ժամանակ ինչու՞ չի կարելի լուծույթը տիտրել տաք վիճակում:
* Տիտրման ժամանակ բարձր ջերմաստիճանը խոչընդոտում է վարդագույնի առաջացմանը:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
79 Ի՞նչ լուծույթով են տիտրում արծաթի համաձուլվածքի թթվային լուծույթը:
* Ամոնիումի ռոդանիդի լուծույթով, որպես ինդիկատոր օգտագործելով երկաթի ամոնիումային շիբը:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
80 600 հարգից բարձր արծաթ պարունակող համաձուլվածքի հարգորոշման համար ո՞ր աղն են օգտագործում համապատասխան հակազդուկ պատրաստելու համար:
* Կալիումի հեքսաֆերրոցիանատ (K 3(Fe(CN)6):
«Սպռավոչնիկ պռոբիռեռա» Սոստավլեն կանդ. տեխ. նաուկ Ե.Ա. Մարենկովիմ
81 Արծաթյա իրերի հարգորոշման ժամանակ օգտագործվող հակազդուկը ինչպիսի՞ թթու է պարունակում:
* 1:4 նոսրացրած ծծմբական թթու:
«Սպռավոչնիկ պռոբիռեռա» Սոստավլեն կանդ. տեխ. նաուկ Ե.Ա. Մարենկովիմ
82 Պլատինի և պլատինի խմբի էլեմենտների հարգորոշման համար ո՞ր աղի լուծույթն է օգտագործվում և ի՞նչ պայմաններում է կատարվում հարգորոշումը:
* Տաքացման պայմաններում կալիումի յոդիդի թթվային լուծույթով:
«Սպռավոչնիկ պռոբիռեռա» Սոստավլեն կանդ. տեխ. նաուկ Ե.Ա. Մարենկովիմ
83 Պլատին պարունակող համաձուլվածքի տարրալուծման ժամանակ լուծույթից ո՞ր աղով են նստեցնում պլատինը և ի՞նչ տեսք է ունենում նստվածքը:
* Ամոնիումի քլորիդով (NH 4CI), որը պլատինի հետ առաջացնում է պլատինի քառարժեք քլորիդի նստվածք, փաթիլային տեսքով:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
84 Պլատինը լուծույթից ամոնիումի քլորիդով նստեցնելիս ո՞ր էլեմենտը կարող է խանգարել պլատինի քլորիդի նստվածքի առաջացմանը:
* Պլատինի խմբի իրիդիում էլեմենտը, որը ամոնիումի քլորիդի հետ ևս առաջացնում է իրիդիումի քլորիդ նստվածքը:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
85 Պալադիում պարունակող համաձուլվածքի տարրալուծման ժամանակ լուծույթից ինչով են նստեցնում պալադիումը և ի՞նչ տեսք է ունենում առաջացած նստվածքը:
* Դիմետիլ գլիօքսան, որը տալիս է բաց դեղին գույնի փաթիլային նստվածք,:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
86 Պլատինի խմբի էլեմենտներից ո՞րն է ավելի հեշտությամբ լուծվում ազոտական թթվի մեջ:
* Պալադիումը:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
87 Եթե լուծույթում գոյություն ունեն և արծաթ, և պալադիում, ապա արծաթը արծաթի քլորիդի տեսքով նստեցնելիս նստվածքը ի՞նչ գույն կարող է ունենալ:
* Վարդագույն, քանի որ պալադիումը ադսորբվում է արծաթի քլորդի նստվածքի մակերեսին:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
88 Տարրալուծվող նմուշի փաթեթում արծաթի քիչ քանակության դեպքում ի՞նչ տեղի կունենա:
* Կուպելացիան չի վերջանա և արդյունքում թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները իրարից չեն բաժանվի:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
89 Հարգադրոշմման ի՞նչ ձևեր են օգտագործվում:
* Մեխանիկական էլեկտրակայծային, և լազերային ձևերը:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
90 Ի՞նչ մետաղներ են օգտագործվում սպիտակ ոսկու համաձուլվածքներ ստանալու համար:
* Նիկել, պալադիում, ցինկ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
91 Ոսկերչական իրերի էլեկտրակայծային հարգադրոշմման ժամանակ ի՞նչ հեղուկ է օգտագործվում:
* Թորած ջուր:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
92 Մինչև 50 գրամ քաշով թանկարժեք մետաղ պարունակող ձուլակտորներից ինչպե՞ս են վերցվում փորձանմուշները:
* Ձուլակտորի կենտրոնից նրա ամբողջ հաստությամբ միջանցիկ շաղափումով:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մայիսի 22-ի N 166 հրամանով հաստատված «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի աշխատանքային կանոնակարգ» («ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» N17 (80), 10.10.2001թ.)
93 Քանի՞ տեղից է փորձանմուշ վերցվում 1000 և ավելի գրամ կշռով թանկարժեք մետաղ պարունակող ձուլակտորից:
* Չորս տեղից:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մայիսի 22-ի N 166 հրամանով հաստատված «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի աշխատանքային կանոնակարգ» («ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» N 17 (80), 10.10.2001թ.)
94 Քանի՞ տեղից է փորձանմուշ վերցվում 50-1000 գրամ կշռով թանկարժեք մետաղ պարունակող ձուլակտորից:
* Երկու տեղից, անկյունագծով:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մայիսի 22-ի N 166 հրամանով հաստատված «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի աշխատանքային կանոնակարգ» («ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» N 17 (80), 10.10.2001թ.)
95 Ո՞րն է Հայաստանի Հանրապետությունում հաստատված արծաթի ամենաբարձր հարգը
* 999 հարգն է:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
96 900 հարգի ոսկյա իրերի հարգորոշման համար ինչպիսի հակազդուկ է օգտագործվում:
* Թթվային հակազդուկ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
97 958 հարգի ոսկյա իրերի հարգորոշման համար ինչպիսի՞ հակազդուկ է օգտագործվում:
* Թթվային հակազդուկ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
98 Ի՞նչ գույնի պետք է լինի հարգափորձական քարը:
* Սև գույնի:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
99 Ինչպե՞ս է նախապատրաստվում հարգափորձական քարը պալադիումե իրերի և համաձուլվածքների հարգը որոշելուց առաջ:
* Հակազդուկի ազդեցությունը ցայտուն դարձնելու համար քարը նախապես տաքացվում է:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
100 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 375 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է:
* ոսկի, 9 կարատ
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
101 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 416 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է և որ կարատին է համապատասխանում:
* 10 կարատ ոսկուց:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
102 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 583 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է և ո՞ր կարատին է համապատասխանում:
* 14 կարատ ոսկուց:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
103 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 585 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է և ո՞ր կարատին է համապատասխանում:
* Ոսկուց, կարատ չունի:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
104 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 750 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է և ո՞ր կարատին է համապատասխանում:
* Ոսկուց, 18 կարատ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
105 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 916 հարգը ո՞ր մե00EFաղից պատրաստված իրերի հարգն է և ո՞ր կարատին է համապատասխանում:
* Ոսկուց, 22 կարատ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
106 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 958 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է և ո՞ր կարատին է համապատասխանում:
* Ոսկուց, 23 կարատ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
107 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 800 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է:
* Արծաթից:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
108 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 830 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է:
* Արծաթից:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
109 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 875 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է:
* Արծաթից:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
110 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 925 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է:
* Արծաթից:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
111 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 960 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է:
* Արծաթից:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
112 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 900 հարգը ո՞ր մետաղից պատրաստված հարգն է:
* Պլատինից:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
113 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 950 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է:
* Պլատինից:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
114 Ո՞ր թանկարժեք մետաղից պատրաստված իրերի հարգերի թույլատրելի շեղումն է + / -3 հարգը:
* Ոսկուց պատրաստված իրերի:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
115 Ո՞ր թանկարժեք մետաղից պատրաստված իրերի հարգերի թույլատրելի շեղումն է + / - 5 հարգը:
* Արծաթից պատրաստված իրերի:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
116 Ո՞ր թանկարժեք մետաղից պատրաստված իրերի հարգերի թույլատրելի շեղումն է + / - 10 հարգը:
* Պլատինից և պալադիումից:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
117 Ո՞րն է հարգերի թույլատրելի շեղումը մանրանախշ, բազմաթիվ զոդվածք ունեցող նրբահյուս արծաթյա իրերում:
* + / - 20 հարգը:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
118 Ո՞ր թանկարժեք մետաղի հալման ջերմաստիճանն է 1773օC:
* Պլատինի:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
119 Ո՞ր թանկարժեք մետաղի հալման ջերմաստիճանն է 960օC:
* Արծաթի:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
120 Ո՞ր թանկարժեք մետաղի հալման ջերմաստիճանն է 1554օC:
* Պալադիումի հալման ջերմաստիճանն է:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
121 Ո՞ր թանկարժեք մետաղի հալման ջերմաստիճանն է 1063օC:
* Ոսկու հալման ջերմաստիճանն է:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
122 Ի՞նչ մեթոդով կարելի է որոշել թանկարժեք մետաղի համաձուլվածքից պատրաստված զարդի տեսակարար կշիռը:
* Հիդրոստատիկ կշռման մեթոդով:
«Ոսկերչական գործի տեսություն և պրակտիկա», Լենինգրադ, 1982թ.
123 Ենթակա են արդյո՞ք պարտադիր հարգադրոշմման թանկարժեք մետաղներից պատրաստված պատմական կամ հնագիտական արժեք ներկայացնող իրերը:
* Ոչ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
124 Ենթակա են արդյո՞ք պարտադիր հարգադրոշմման թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամները:
* Ոչ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
125 Ենթակա են արդյո՞ք պարտադիր հարգադրոշմման թանկարժեք մետաղներից պատրաստված շքանշանները և մեդալները:
* Ոչ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
126 Ենթակա են արդյո՞ք պարտադիր հարգադրոշմման թանկարժեք մետաղներից պատրաստված գիտական, բժշկական և արտադրական գործիքները:
* Ոչ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
127 Ենթակա է արդյո՞ք պարտադիր հարգադրոշմման թանկարժեք մետաղներից պատրաստված լաբորատոր սպասքը:
* Ոչ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
128 Ենթակա են արդյո՞ք պարտադիր հարգադրոշմման թանկարժեք մետաղներից պատրաստված կենցաղի և կրոնական ծիսակատարությունների համար կիրառվող առարկաները:
* Ոչ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
129 Հայաստանի Հանրապետությունում հաստատված 850 հարգը ո՞ր մետաղից պատրաստված իրերի հարգն է:
* Պալադիումից:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
130 Ենթակա են արդյո՞ք պարտադիր հարգադրոշմման ոսկուց պատրաստված մինչև 1,5 գրամ կշիռ ունեցող իրերը:
* Ոչ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
131 Ենթակա են արդյո՞ք պարտադիր հարգադրոշմման արծաթից պատրաստված մինչև 3 գրամ կշիռ ունեցող իրերը:
* Ոչ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
132 Ենթակա են արդյո՞ք պարտադիր հարգադրոշմման թանկարժեք մետաղներից պատրաստված նրբահյուս իրերը:
* Ոչ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
133 Ենթակա են արդյո՞ք պարտադիր հարգադրոշմման հետագա մշակման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքները:
* Ոչ:
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ ՀՕ-83-Ն Օրենք (Ընդունված 23.05.2006թ.)
134 Որքա՞ն է պղնձի տեսակարար կշիռը:
* 8,9 գ/սմ3:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
135 Որքա՞ն է նիկելի տեսակարար կշիռը:
* 8,9 գ/սմ3:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
136 Որքա՞ն է ցինկի տեսակարար կշիռը:
* 7,1 գ/սմ3:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
137 Ի՞նչ տեսքով է հանդիպում մաքուր ոսկին բնության մեջ:
* Փոքրիկ հատիկների և թեփուկների տեսքով:
«Յուվելիրնիե իզդելիա» Սպրավոչնիկ-էնցիկլոպեդիա, Մոսկվա, 1996 թ.
138 Ո՞րն է բնության մեջ տարածված ինքնածին ոսկու ամենաբարձր հարգը:
* 940 հարգը:
«Յուվելիրնիե իզդելիա» Սպրավոչնիկ-էնցիկլոպեդիա, Մոսկվա 1996 թ.
139 Ի՞նչ գույն ունի ոսկի-արծաթ համաձուլվածքը:
* Դեղինից մինչև սպիտակ, կախված համաձուլվածքի մեջ արծաթի պարունակությունից:
«Յուվելիրնիե իզդելիա» Սպրավոչնիկ-էնցիկլոպեդիա, Մոսկվա, 1996 թ.
140 Ի՞նչ գույն ունի ոսկի-պղինձ համաձուլվածքը:
* Դեղինից մինչև կարմիր, կախված համաձուլվածքի մեջ պղնձ-արծաթ պարունակությունից:
«Յուվելիրնիե իզդելիա» Սպրավոչնիկ-էնցիկլոպեդիա, Մոսկվա, 1996 թ.
141 Ո՞րն է մետրական համակարգից մսխալական (զալատնիկովի) համակարգի անցումային գործակիցը:
* 0.096 է:
«Թանկարժեք մետաղներ և քարեր» ՈՒսումնական ձեռնարկ, Երևան, 2001թ.
142 Ո՞րն է մետրական համակարգից կարատային համակարգի անցումային գործակիցը:
* 0.024 է:
«Թանկարժեք մետաղներ և քարեր» ՈՒսումնական ձեռնարկ, Երևան, 2001թ.
143 Մետրական համակարգում ո՞ր հարգին է համապատասխանում մսխալային համակարգի 56 հարգը:
* Մետրական համակարգի 583 կամ 585 հարգերին:
«Թանկարժեք մետաղներ և քարեր» ՈՒսումնական ձեռնարկ, Երևան, 2001թ.
144 Ի՞նչ է արվում մսխալային համակարգից մետրական համակարգին անցնելիս:
* Մսխալային հարգը բաժանում են անցումային գործակցի վրա` 0.096:
«Թանկարժեք մետաղներ և քարեր» ՈՒսումնական ձեռնարկ, Երևան, 2001թ.
145 Ի՞նչ է արվում կարատային համակարգից մետրական համակարգին անցնելիս:
* Կարատային հարգը բաժանում են անցումային գործակցի վրա` 0.024:
«Թանկարժեք մետաղներ և քարեր» ՈՒսումնական ձեռնարկ, Երևան, 2001թ.
146 Որ՞ն է ռոդիումի հալման ջերմաստիճանը:
* 1966օC է:
«Թանկարժեք մետաղներ և քարեր» ՈՒսումնական ձեռնարկ, Երևան, 2001թ.
147 Որքա՞ն է ռոդիումի տեսակարար կշիռը:
* 12,44 գ/սմ3 է:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
148 Բնության մեջ ո՞ր թանկարժեք մետաղին է միշտ ուղեկցում ռոդիումը:
* Պլատինին:
«Թանկարժեք մետաղներ և քարեր» ՈՒսումնական ձեռնարկ, Երևան, 2001թ.
149 Որ՞ն է իրիդիումի հալման ջերմաստիճանը:
* 2440օC է:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
150 Որքա՞ն է իրիդիումի տեսակարար կշիռը:
* 22.4 գ/սմ3 է:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
151 Ո՞ր բնագավառում է օգտագործվում իրիդիումը:
* Իրիդիումը լայնորեն կիրառվում է ճշգրիտ սարքաշինության մեջ:
«Թանկարժեք մետաղներ և քարեր» ՈՒսումնական ձեռնարկ, Երևան, 2001թ.
152 Ի՞նչ են զոդանյութերը:
* Մետաղյա առարկաների մասերի միացման համար օգտագործվող համաձուլվածքները:
«Թանկարժեք մետաղներ և քարեր» ՈՒսումնական ձեռնարկ, Երևան, 2001թ.
153 Թվել թանկարժեք մետաղները:
* Ոսկի, արծաթ, պլատին, պալադիում, իրիդիում, օսմիում, ռութենիում, ռոդիում:
«Թանկարժեք մետաղներ և քարեր» ՈՒսումնական ձեռնարկ, Երևան, 2001թ.
154 Ինչպիսի՞ մաքրության պետք է լինի մուֆելային եղանակով տարրալուծման համար օգտագործվող ազոտական թթուն:
* Ազոտական թթուն չպետք է պարունակի քլոր և ծծմբական թթվի իոններ, այսինքն պետք է լինի քիմիապես մաքուր (խչ):
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
155 Մուֆելային եղանակով տարրալուծման համար օգտագործվող ազոտական թթուն ինչու՞ չպետք է պարունակի քլորի իոններ:
* Քլորի իոնները առաջացնում են արծաթի քլորիդ, պատում են ոսկուն և չեն թողնում լրիվ մշակման և արդյունքները ստացվում են սխալ:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
156 Ինչքա՞ն կապար կարելի է օգտագործել 585 հարգի 0.125գ. ոսկու տարրալուծման համար:
* 3-ից - 3.2գ կապար:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
157 Մուֆելային եղանակով տարրալուծման համար ի՞նչ մաքրության կապար է
անհրաժեշտ:
* 999,9 մաքրության կապար:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
158 Ոսկյա իրերի տարրալուծման ժամանակ ի՞նչ մաքրության արծաթ է անհրաժեշտ:
* 999,9 հարգի արծաթ:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
159 999,9 հարգի 0.09գ ոսկու նմուշների տարրալուծման համար քանի գրամ 999,9 հարգի արծաթ է անհրաժեշտ:
* 0.18 գրամ 999,9 հարգի արծաթ:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
160 Ինչո՞վ է տարբերվում ոսկու քլորային լուծույթի հակազդուկը թթվային հակազդուկներից:
* Պարունակում է մաքուր ոսկի:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
161 Ի՞նչ ժամանակահատվածում է ընթանում կուպելացիան:
* 20-25 րոպե:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
162 Ինչպիսի՞ ջրով է լվացվում տարրալուծման արդյունքում առաջացած 999,9 հարգի մետաղահատիկները:
* Տաք, թորած ջրով:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
163 Ինչպես են նստեցնում արծաթը արծաթի նիտրատի լուծույթից:
* Աղաթթվի կամ կերակրի աղի միջոցով:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
164 Ի՞նչ պայմաններում է կատարվում պլատին և պլատինի խմբի էլեմենտներ պարունակող իրերի և համաձուլվածքների հարգորոշումը:
* Քարի տաքացման պայմաններում:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
165 Տաքացման պայմաններում ո՞ր իրերի և համաձուլվածքների հարգորոշումն է կատարվում:
* Պլատին և պլատինի խմբի էլեմենտներ պարունակող իրերի և համաձուլվածքների:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
166 Պլատին պարունակող համաձուլվածքի տարրալուծման ժամանակ լուծույթից պլատինը ո՞ր աղով են նստեցնում:
* Ամոնիումի քլորիդով:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
167 Ո՞ր աղի թթվային լուծույթն է օգտագործվում որպես հակազդուկ պլատին և պալադիում պարունակող իրերը և համաձուլվածքները հարգորոշելու համար:
* Կալիումի յոդիդի լուծույթ:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
168 Պլատինի խմբի էլեմենտներից ո՞րն է ավելի հեշտությամբ լուծվում ազոտական թթվի մեջ:
* Պալադիումը:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
169 Ազոտական թթու + թորած ջուր հակազդուկը ո՞ր հարգի իրերի հարգորոշման համար է նախատեսված:
* 375 հարգի իրերի:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
170 Խիտ ազոտական թթուն ո՞ր հարգի իրերի հարգորոշման համար է նախատեսված:
* 500 հարգի իրերի:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
171 18,0 գրամ 999,9 հարգի ոսկուց քանի՞ մլ կարմիր ոսկու քլորային լուծույթ հակազդուկ կարելի է պատրաստել:
* 1000 մլ ոսկու քլորային լուծույթ:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
172 19,3 գ/սմ3, 10,49 գ/սմ3: Նշվածներից ո՞րն է ոսկու խտությունը:
* 19,3 գ/սմ3 է:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
173 19,3 գ/սմ3, 21,4 գ/սմ3: Նշվածներից ո՞րն է պլատինի խտությունը:
* 21, 4 գ/սմ3 է:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
174 Մուֆելային եղանակով տարրալուծման ժամանակ եռացման (ռազվարկա) ո՞ր փուլում են օգտագործում 1,18 գ/սմ 3 խտությամբ ազոտական թթվի լուծույթը:
* Օգտագործում են եռացման 1-ին փուլում:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
175 Ո՞ր հարգերի ոսկյա իրերի համար են նախատեսված թթվային հակազդուկները:
* 375, 500, 750, 958 հարգերի:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
176
1554օC և 960օC: Նշվածներից որ՞ն է արծաթի հալման ջերմաստիճանը:
* 960օC է:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
177 Քանի՞ գրամ արծաթ է պահանջվում 0.125գ 750 հարգի ոսկու տարրալուծման համար:
* 0.20 գ 999,9 հարգի արծաթ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
178 Հիդրոխինոնը ո՞ր թանկարժեք մետաղն է նստեցնում թափոնի տարրալուծման լուծույթից:
* Նստեցնում է ոսկուն:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
179 Ամոնիումի քլորիդի աղը լուծույթից ո՞ր թանկարժեք մետաղի նստեցման համար են օգտագործում:
* Պլատինի նստեցման համար:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
180 Ինչու պետք է լինեն տարալուծման համար օգտագործվող արծաթը և կապարը 999,9 հարգի:
* Որպեսզի խառնուրդները չմիանան ոսկուն և չխանգարեն անալիզին:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
181 Քանի՞ անգամ կարելի է օգտագործել ցեմենտից պատրաստված կապելները:
* Մեկ անգամ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
182 Որ՞ մետաղի գույնով է պայմանավորված սպիտակ ոսկու համաձուլվածքի գույնը:
* Նիկելի, ցինկի կամ պալադիումի առկայությունով:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
183 Ի՞նչ քաշով ձուլակտորներից է վերցվում չորս տեղից նմուշ:
* 1000 գրամ և ավելի քաշ ունեցող ձուլակտորներից:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
184 Քանի՞ գրամ կապար է անհրաժեշտ 0.09 գրամ 999,9 հարգի ոսկու մուֆելային տարրալուծման համար:
* 2-ից - 2.2 գրամ
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
185 Քանի՞ գրամ է կշռում մեկ տրոյական ունցիան:
* 31,1 գրամ:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
186 Քանի՞ աստիճանում է կատարվում սպիտակ ոսկու համաձուլվածքի տարրալուծումը:
* 1100օC:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
187 Մուֆելային մեթոդով տարրալուծման ժամանակ եռացման /ռազվարկա/ ժամանակ ի՞նչ է տեղի ունենում արծաթի հետ:
* Արծաթը լուծվում է ազոտական թթվի մեջ, վեր է ածվում արծաթի նիտրատի:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
188 Թանկարժեք մետաղներ պարունակող նմուշները տարրալուծելու համար ինչպիսի՞ անօրգանական թթուներ են օգտագործում:
* Ազոտական թթու, աղաթթու, ծծմբական թթու:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
189 Ոսկի պարունակող նմուշների տարրալուծման ժամանակ ի՞նչ դեր է կատարում արծաթը:
* Արծաթը ոսկուն պաշտպանում է արհեստական կորուստներից և նպաստում միջմոլեկուլյա կապերի թուլացմանը:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
190 Արծաթի որակական հայտնաբերման համար ի՞նչ իոններ են օգտագործվում:
* Քլորի իոններ:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
191 Ինչպե՞ս են նոսրացնում ծծմբական թթուն:
* Անհրաժեշտ քանակությամբ ջրի վրա դանդաղ, կաթիլ-կաթիլ ավելացնում են ծծմբական թթու:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
192 Ինչի՞ է հավասար ոսկու ատոմային զանգվածը:
* Ոսկու ատոմային զանգվածը հավասար է 197-ի:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
193 Ի՞նչ պայմաններում են հարգորոշում պալադիում պարունակող համաձուլվածքները:
* Տաքացման պայմաններում:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
194 Ի՞նչ թթուներ է պարունակում պլատին պարունակող համաձուլվածքների հարգորոշման հակազդուկը:
* Աղաթթու և ազոտական թթու:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
195 Ինչպիսի՞ ջուր է անհրաժեշտ թթվային հակազդուկներ պատրաստելու համար:
* Անհրաժեշտ է թորած ջուր:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
196 Քանի՞ գրամ 999,9 հարգի ոսկի է անհրաժեշտ 0,5 լիտր ոսկու քլորային լուծույթ պատրաստելու համար:
* 9.0 գրամ 999,9 հարգի ոսկի:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
197 Ի՞նչ հարաբերությամբ աղաթթու և ազոտական թթու է պարունակում պլատին պարունակող համաձուլվածքների հարգորոշման համար նախատեսված հակազդուկը:
* 3:1 հարաբերությամբ աղաթթու և ազոտական թթու:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
198 Ինչի՞ է հավասար արծաթի ատոմական զանգվածը:
* Արծաթի ատոմական զանգվածը հավասար է 108-ի:
«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա
199 Տարրալուծման համար անհրաժեշտ կշռուկը ի՞նչ ճշտությամբ պետք է կշռվի:
* 1 գրամի 1/10000 - ի ճշտությամբ:
«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում