041.0794.200812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 2012 թվականի N 794-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմը` ըստ ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 14-ի N 341-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 531-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թ. օգոստոսի 20-ի
N 794-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թ. հունիսի 13-ի
N 531-Ա որոշման
ԿԱԶՄ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ` ԸՍՏ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական
կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի
փոխնախագահ (համաձայնությամբ)
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
«Սորսիո» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության
տնօրեն (համաձայնությամբ)
«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Եռաչափ մոդելավորողների հայկական ասոցիացիա» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
«Վիասֆեր Տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)
«Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)
«ԷՓիՋի Լեբս ԱՄԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական
ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
(համաձայնությամբ)
«Մայքրոսոֆթ ԱրԷյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
«Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)»: